Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Հայանտառն» ու Գագիկ Խաչատրյանի կինը հաշտություն են կնքել, ապօրինի կառուցված ցանկապատը կքանդվի 35 տարի հետո ՌԴ-ն hարվածել է կոմպրեսորային կայանին, որով Ադրբեջանից գազը մատակարարվել է Ուկրաինա Կրեմլում ավարտվել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը Կաշառակերության մեջ մեղադրվող թաղապետը կրկին անցավ աշխատանքի Արմավիրում վթարից զոհվել է մեկ, վիրավորվել վեց մարդ Սահմանազատումից հետո որքանով են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետ Երուսաղեմի մոտակայքում hարձակվել են ՌԴ դեսպանատան մեքենայի վրա Հնարավոր է՝ ուրբաթ Սպիտակ տանը հայտարարվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին. The Washington Post Կառավարությունը հաստատեց. Փաշինյանը կմեկնի ԱՄՆ Այս ապօրինի բանտարկությունը ինձ ավելի մոտեցրեց Աստծուն և հայրենիքին. Միքայել Սրբազան Վելայաթիի նախազգուշացումը «Զանգեզուրի միջանցքի» մասին Օսկանյանը նամակներ է հղել դեսպաններին՝ կոչ անելով ՀՀ իշխանությունների առջև բարձրացնել քաղբանտարկյալների հարցը

Խոշոր վթար Արմավիրի մարզում. մահացածն ու վիրավորներից 3-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են«Հայանտառն» ու Գագիկ Խաչատրյանի կինը հաշտություն են կնքել, ապօրինի կառուցված ցանկապատը կքանդվի 35 տարի հետոՌԴ-ն hարվածել է կոմպրեսորային կայանին, որով Ադրբեջանից գազը մատակարարվել է ՈւկրաինաԻսրայելի ներկայությունն Ադրբեջանում uպառնալիք է Իրանի համարՀուլիսին ՊԵԿ-ը ապահովել է 218.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքերՄարդկանց տագնապի մեջ պահելու խնդիր է դրվածԼիբանանը մտածում է Հեզբոլահին զինաթափելու մասինՀամաշխարհային բանկը շարունակում է համագործակցել Հայաստանի հետԿրեմլում ավարտվել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումըԿաշառակերության մեջ մեղադրվող թաղապետը կրկին անցավ աշխատանքիԱրմավիրում վթարից զոհվել է մեկ, վիրավորվել վեց մարդ Արդյո՞ք առաջնային սև խոռոչները նպաստել են Տիեզերքի առաջին աստղերի ծնունդինՈրն է դեպրեսիայի անխուսափելի սկիզբի նշանըԵրևանում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում. այն դարձել է ոչ շահագործելիԳազաբալոնի պայթյունի հետևանքով Արդանիշում սեփական տանը հրդեհ է բռնկվելԵրևանում բախվել են «Li Auto L6»-ն ու «Opel Astra»-նՕկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանական «Ուրալ» է պայթել. կան վիրավորներՈւիթքոֆը չի կիսվել Կրեմլի բանակցությունների վերաբերյալ իր սպասելիքներով20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել էՇվեյցարիայի նախագահի՝ Թրամփի հետ անհաջող հեռախոսազրույցը երկրին միլիարդավոր դոլարների վնաս կբերիԼուլա դա Սիլվան հրաժարվել է զանգահարել ԹրամփինԱրցախի կառավարությունը պահանջում է նվիրել ՀՀ-ում գտնվող ներկայացուցչության շենքըԽամենեիի խորհրդական Լարիջանին նշանակվել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԹրամփի պահանջներին զիջելը ցույց տվեց ԵՄ-ի թուլությունըՄի կուժի պատմություն, կամ ինչպես Ջենիֆեր Լոպեսը «տարավ» «ՆարեկաԾին»-ի կուժըՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ինՀիրոշիմայում ոգեկոչում են ԱՄՆ-ի կողմից ատոմային ռմբակոծման 80-րդ տարելիցըԱՄՆ-Հարավային Կորեա գագաթնաժողովը կկենտրոնանա ռազմական դաշինքի վերականգնման վրաՊուտինը մտադիր է Ուկրաինային «օդային զինադադար» առաջարկել․ BloombergՎերին Լարսի անցակետի հերթում ավելի քան 1000 բեռնատար կաՋենիֆեր Լոպեսին Ստամբուլում թույլ չեն տվել մտնել Chanel-ի խանութՈւիթքոֆը ժամանել է Մոսկվա. նրան դիմավորել է Պուտինի հատուկ ներկայացուցիչըՀերթական ՔՊ-ականը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՍևանա լճի առափնյա հատվածում ջրի միջին ջերմաստիճանըԹրամփն այսօր հանդես կգա հայտարարությամբՀարավային Կովկասում նոր մոդերատորը, թերևս, կփորձի դառնալ Վաշինգտոնը. «Ъ»Սահմանազատումից հետո որքանով են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետԵրուսաղեմի մոտակայքում hարձակվել են ՌԴ դեսպանատան մեքենայի վրաՔՊ-ականները փակ հանդիպումներ են ունենում. նոր վարչության ընտրությունները թեժ են լինելուՀնարավոր է՝ ուրբաթ Սպիտակ տանը հայտարարվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին. The Washington PostԹրամփը հայտնել է իր հավանական իրավահաջորդի անունըԽոշոր ավտովթար Տավուշի մարզում․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցԱՄՆ-ում ինչ-որ բան կստորագրվի, և արտապատվիրակում կլինի. Փաշինյանը սկսելու է նախընտրական քարոզարշավըԿառավարությունը հաստատեց. Փաշինյանը կմեկնի ԱՄՆԱյս ապօրինի բանտարկությունը ինձ ավելի մոտեցրեց Աստծուն և հայրենիքին. Միքայել ՍրբազանՎելայաթիի նախազգուշացումը «Զանգեզուրի միջանցքի» մասինՕսկանյանը նամակներ է հղել դեսպաններին՝ կոչ անելով ՀՀ իշխանությունների առջև բարձրացնել քաղբանտարկյալների հարցըԲրազիլիայի Գերագույն դատարանը նախկին նախագահի նկատմամբ տնային կալանք է կիրառելՀարավային Կովկասից ՌԴ-ին դուրս թողնելու գործիքըԱդրբեջանը Եվրոպային աղտոտված նավթ է մատակարարել

Ինչպե՞ս քանդել դպրոցը, պետությունը․․․, Ի՞նչ է կատարվում Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցում

Պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ինչպե՞ս քանդել դպրոցը, պետությունը․․․
Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցում ո՛չ արշալույսներն են խաղաղ, ո՛չ մայրամուտները։ Դպրոցը փոթորկում է։ Երեկ հարյուրից ավել ծնողներ հավաքվել էինք դպրոցում` հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվում դպրոցում, ի՞նչու են դպրոցի բազմավաստակ, փորձառու ու սիրված ուսուցիչները հեռանում դպրոցից, ինչու՞ են միանգամից երեք փոխտնօրեն ազատման դիմում գրել։

Այդ դպրոցում են սովորում իմ երկու երեխաները։ Դեռ 2-3 տարի առաջ Զարյանն օրինակելի դպրոց էր։ Ծնողները հպարտանում էին այդ դպրոցով։ Իսկ հիմա՞․․․ Նոր տնօրենի նշանակումից հետո ամեն ինչ փոխվեց։ Դպրոցն անճանաչելի է դարձել։ «Դաս չեն տվել, ուսուցիչ չունենք, նոր ուսուցիչ է եկել․․․․ պա՛պ, մի հատ էս դասը կբացատրե՞ս, դասատուի բացատրածից բան չհասկացա։» Ու բնական է, որ ծնողները երեխաներին մասնավոր պարապմունքի են ուղարկում․ դպրոցը գիտելիք չի տալիս։

Հավաքվեցինք դպրոցի բակում։ Տնօրենի ու ուսուցիչների հետ հանդիպում էինք պահանջում։ Դպրոցում մանկխորի նիստի էր։ Մեկ ժամ, երկու ժամ․․․ կրքերը բորբոքվում էին։ Մարդիկ ամեն ինչ թողել, եկել էին դպրոց։ Տնօրենը նիստ էր անում։ Հետո ժամանեցին․․․․ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ։

Վերջիվերջո դռները բացվեցին։ Տնօրենը դա փորձեձ ներկայացնել որպես «ներխուժում»։ Հասկացրեցի, որ բառերին հետևի, որևէ մեկը որևէ տեղ չի երխուժել։ Բյուրոկրատիայի օրենքով՝ տնօրեն Նվարդ Հովսեփյանը նախ փորձում էր իր կաբինետ տեղափոխել հանդիպումը (մոտ հարյուր հոգու հետ !!!!), հարցն ուսումնասիրել և այլն։ Տնօրենը նույնիսկ չէր գիտակցում, որ դպրոցում առաջացած ճգնաժամը դպրոցի ներքին խնդիրը չէ։ Դպրոցում տիրող գաղջ մթնոլորտը, ուսուցիչների հոսքը խիստ բացասաբար են ազդում երեխաների առաջադիմության ու վարքի վրա, վտանգում են երեխաների ապագան։ Բայց տնօրենին դա ավելի քիչ էր հետաքրքրում, քան հանդիպման լուսաբանումը լրատվամիջոցներում կամ սփռումը սոցիալական ցանցերում։ Ի դեպ, տնօրենը, ով գեստապոյական ոճով արգելում էր հանդիպման լուսաբանումը՝ հղում կատարելով «օրենքի» վրա, այդպես էլ չկարողացավ հոդաբաշխ բացատրել, թե որ օրենքն ի նկատի ուներ․ աում է՝ իրավաբան չէ։

Հանդիպումը սկսվեց լարված մթնոլորտում։ Տիկին Հովսեփյանի վերակացուի ոճը չէր կարող իր բացասական ազդեցությունը չունենար հանդիպման վրա։ Սակայն, տեղի ունեցավ անսպասելին․ պատասխանատու պաշտոն զբաղեցնող ղեկավարը, պարզվում է զրո հանդուրժողականություն ուներ քննադատության նկատմամբ։ Նա գերադասեց վիրավորվածի կեցվածքով դուրս գալ դահլիճից և չպատասխանել իրեն տրված և տրվելիք հարցերին։ Եթե մինչև այդ դեմարշը լուծում գտնելու հույս կար, ապա այդ քայլից հետո իրոք պարզ դարձավ, թե ինչու փորձառու մանկավարժները չեն ցանկանում հետն աշխատել։ Մարդիկ ժամերով սպասում են հանդիպման, իսկ նա նեղացածի դերի մեջ է մտնում ու դուրս գալիս։ Սա արհամարհանքի ու անարգանքի բարձրագույն դրսևորում է։ Ղեկավար, ով չի կարողանում զսպել էմոցիաները, ով իր նկատմամբ որևէ քննադատություն չի հանդուրժում փորձանք է հաստատության և ենթակաների գլխին։ Նման ղեկավարից պետք է անմիջապես ազատվել․․․

Իսկ հետո ավելի հետաքրքիր բաներ սկսեցին ի հայտ գալ։ Պարզվում է տեսչական մարմնի ստուգման արդյունքում միլիոնավոր դրամների չարաշահումներ են արձանագրվել։ (Դրանց մասին նույնիսկ մամուլում հրապարակումներ կան։) Միգուցե՞ հենց այս արձանագրումներն են տիկին տնօրենի ագրեսիվ վարքագծի պատճառը։ Կարծում եմ այո։

Ծնողները ստորագրություններ են հավաքում, որ դիմեն քաղաքապետարան և ԿԳՄՍ՝ տնօրենին աշխատանքից հեռացնելու պահանջով։ Հուսամ, այս երկու գերատեսչություններն ականջալուր կլինեն ծնողների պահանջին, այլ ոչ թե կզոհեն դպրոցը հանուն դպրոցի տնօրենի պաշտոնավարման․․․
Կողքի մարդու համար սա կարող է մի մասնավոր դեպք թվալ․ կոնֆլիկտ դպրոցի կոլեկտիվում․․․ Ո՛չ։ Կոնկրետ մեկ դպրոցի օրինակով, իմ երեխաների, մեր ընտանիքի օրինակով տեսնում ենք, թե ինչպես է քանդվում դպրոցը, կրթական համակարգը։ Իսկ, չկա դպրոց, չկա պետություն։ Կրթական համակարգը փրկության կարիք ունի։

Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Երևանի Նաիրի Զարյանի անվան հ130 հիմնական դպրոց ՊՈԱԿ