Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
![](/timthumb.php?src=/disc/27-02-24/a22f421a272766d4bc46bc7b7573dcdf.jpg&w=708)
Այս թեմայով
Թուրքիան պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը՝ դրա համար հարմար պայմաններ ստեղծվելու դեպքում։ Այդ մասին հայտարարել է Հանրապետության ԱԳՆ դեսպան և Ուկրաինայի հարցերով համակարգող Ահմեթ Գուլդերեն ՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդում․
«Ավելի վաղ մենք կողմերի միջև շփումներ էինք կազմակերպել Անթալիայում, Ստամբուլում։ Երբ բանակցությունների, դիվանագիտության համար հարմար պայմաններ ձևավորվեն, մենք պատրաստ ենք օգտագործել մեր բոլոր հնարավորությունները՝ աջակցելու և հստակ և արդար լուծում գտնելու համար», - ասել է նա։