Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Այս թեմայով
- Մարտի 31-ին կայանալիք ընտրություններն ինձ համար վերջինն են լինելու․ Էրդողան
- Էրդողանը հայտարարել է, որ կշարունակի Կիպրոսի հյուսիսային հատվածի ճանաչման ջանքերը
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին հղումով։
Նշվում է, որ այցն իրականացվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Ալիևն Անկարա է ժամանել Մյունխենից, որտեղ մասնակցում էր անվտանգության համաժողովին։
Ադրբեջանի նախագահը Թուրքիա է ժամանել փետրվարի 18-ի երեկոյան։ Այցի պաշտոնական մասը նախատեսված է այսօր՝ փետրվարի 19-ին։
Սա Ալիևի առաջին պաշտոնական արտասահմանյան այցն է փետրվարի 7-ին Ադրբեջանում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում պետության ղեկավարի պաշտոնում հինգերորդ անգամ վերընտրվելուց հետո։ Նախագահի պարտականություններն Ալիևը երդմամբ ստանձնել է փետրվարի 14-ին։