Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Հայանտառն» ու Գագիկ Խաչատրյանի կինը հաշտություն են կնքել, ապօրինի կառուցված ցանկապատը կքանդվի 35 տարի հետո ՌԴ-ն hարվածել է կոմպրեսորային կայանին, որով Ադրբեջանից գազը մատակարարվել է Ուկրաինա Կրեմլում ավարտվել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը Կաշառակերության մեջ մեղադրվող թաղապետը կրկին անցավ աշխատանքի Արմավիրում վթարից զոհվել է մեկ, վիրավորվել վեց մարդ Սահմանազատումից հետո որքանով են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետ Երուսաղեմի մոտակայքում hարձակվել են ՌԴ դեսպանատան մեքենայի վրա Հնարավոր է՝ ուրբաթ Սպիտակ տանը հայտարարվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին. The Washington Post Կառավարությունը հաստատեց. Փաշինյանը կմեկնի ԱՄՆ Այս ապօրինի բանտարկությունը ինձ ավելի մոտեցրեց Աստծուն և հայրենիքին. Միքայել Սրբազան Վելայաթիի նախազգուշացումը «Զանգեզուրի միջանցքի» մասին Օսկանյանը նամակներ է հղել դեսպաններին՝ կոչ անելով ՀՀ իշխանությունների առջև բարձրացնել քաղբանտարկյալների հարցը

Խոշոր վթար Արմավիրի մարզում. մահացածն ու վիրավորներից 3-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են«Հայանտառն» ու Գագիկ Խաչատրյանի կինը հաշտություն են կնքել, ապօրինի կառուցված ցանկապատը կքանդվի 35 տարի հետոՌԴ-ն hարվածել է կոմպրեսորային կայանին, որով Ադրբեջանից գազը մատակարարվել է ՈւկրաինաԻսրայելի ներկայությունն Ադրբեջանում uպառնալիք է Իրանի համարՀուլիսին ՊԵԿ-ը ապահովել է 218.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքերՄարդկանց տագնապի մեջ պահելու խնդիր է դրվածԼիբանանը մտածում է Հեզբոլահին զինաթափելու մասինՀամաշխարհային բանկը շարունակում է համագործակցել Հայաստանի հետԿրեմլում ավարտվել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումըԿաշառակերության մեջ մեղադրվող թաղապետը կրկին անցավ աշխատանքիԱրմավիրում վթարից զոհվել է մեկ, վիրավորվել վեց մարդ Արդյո՞ք առաջնային սև խոռոչները նպաստել են Տիեզերքի առաջին աստղերի ծնունդինՈրն է դեպրեսիայի անխուսափելի սկիզբի նշանըԵրևանում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում. այն դարձել է ոչ շահագործելիԳազաբալոնի պայթյունի հետևանքով Արդանիշում սեփական տանը հրդեհ է բռնկվելԵրևանում բախվել են «Li Auto L6»-ն ու «Opel Astra»-նՕկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանական «Ուրալ» է պայթել. կան վիրավորներՈւիթքոֆը չի կիսվել Կրեմլի բանակցությունների վերաբերյալ իր սպասելիքներով20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել էՇվեյցարիայի նախագահի՝ Թրամփի հետ անհաջող հեռախոսազրույցը երկրին միլիարդավոր դոլարների վնաս կբերիԼուլա դա Սիլվան հրաժարվել է զանգահարել ԹրամփինԱրցախի կառավարությունը պահանջում է նվիրել ՀՀ-ում գտնվող ներկայացուցչության շենքըԽամենեիի խորհրդական Լարիջանին նշանակվել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԹրամփի պահանջներին զիջելը ցույց տվեց ԵՄ-ի թուլությունըՄի կուժի պատմություն, կամ ինչպես Ջենիֆեր Լոպեսը «տարավ» «ՆարեկաԾին»-ի կուժըՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ինՀիրոշիմայում ոգեկոչում են ԱՄՆ-ի կողմից ատոմային ռմբակոծման 80-րդ տարելիցըԱՄՆ-Հարավային Կորեա գագաթնաժողովը կկենտրոնանա ռազմական դաշինքի վերականգնման վրաՊուտինը մտադիր է Ուկրաինային «օդային զինադադար» առաջարկել․ BloombergՎերին Լարսի անցակետի հերթում ավելի քան 1000 բեռնատար կաՋենիֆեր Լոպեսին Ստամբուլում թույլ չեն տվել մտնել Chanel-ի խանութՈւիթքոֆը ժամանել է Մոսկվա. նրան դիմավորել է Պուտինի հատուկ ներկայացուցիչըՀերթական ՔՊ-ականը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՍևանա լճի առափնյա հատվածում ջրի միջին ջերմաստիճանըԹրամփն այսօր հանդես կգա հայտարարությամբՀարավային Կովկասում նոր մոդերատորը, թերևս, կփորձի դառնալ Վաշինգտոնը. «Ъ»Սահմանազատումից հետո որքանով են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետԵրուսաղեմի մոտակայքում hարձակվել են ՌԴ դեսպանատան մեքենայի վրաՔՊ-ականները փակ հանդիպումներ են ունենում. նոր վարչության ընտրությունները թեժ են լինելուՀնարավոր է՝ ուրբաթ Սպիտակ տանը հայտարարվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին. The Washington PostԹրամփը հայտնել է իր հավանական իրավահաջորդի անունըԽոշոր ավտովթար Տավուշի մարզում․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցԱՄՆ-ում ինչ-որ բան կստորագրվի, և արտապատվիրակում կլինի. Փաշինյանը սկսելու է նախընտրական քարոզարշավըԿառավարությունը հաստատեց. Փաշինյանը կմեկնի ԱՄՆԱյս ապօրինի բանտարկությունը ինձ ավելի մոտեցրեց Աստծուն և հայրենիքին. Միքայել ՍրբազանՎելայաթիի նախազգուշացումը «Զանգեզուրի միջանցքի» մասինՕսկանյանը նամակներ է հղել դեսպաններին՝ կոչ անելով ՀՀ իշխանությունների առջև բարձրացնել քաղբանտարկյալների հարցըԲրազիլիայի Գերագույն դատարանը նախկին նախագահի նկատմամբ տնային կալանք է կիրառելՀարավային Կովկասից ՌԴ-ին դուրս թողնելու գործիքըԱդրբեջանը Եվրոպային աղտոտված նավթ է մատակարարել
Հայաստան

Երասխում տեղի ունեցող գործողություններում կա շատ ուժեղ թուրքական մասնակցություն. Ռուբեն Սաֆրաստյան

Վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները պարբերաբար կրակոցներ են արձակում: Երասխի հատվածում հուլիսի 14-ին զոհվել էր ՀՀ ԶՈՒ զինծառայողը: Հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերն էլ ադրբեջանական զինված ուժերի հրազենային զինատեսակներից արձակած կրակոցների հետևանքով վիրավորում էր ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը: Թուրքիայի ներգրավումն այս գործընթացում նկատելի է՝ ինչպես քաղաքական գործիչների, այնպես էլ՝ վերլուծաբանների, քաղաքագետների ու թուրքագետների:

168.am-ի հետ զրույցում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, թե Երասխի ուղղությամբ ընթացող գործընթացները հիմք են տալիս ենթադրելու, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրականացնում են Շուշիի հայտարարագրից բխող քայլերը, այն է՝ սկսել են դաշնային պետություն ստեղծելու ուղղված գործընթացները:

«Ես կարծում եմ, որ Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի բոլոր գործողությունները մեր տարածաշրջանում համաձայնեցված են կամ ուղղորդվում են Թուրքիայի կողմից: Այսօր մենք գործ ունենք թուրք-ադրբեջանական տանդեմի հետ: Շուշիի հայտարարագրից պարզ է և երևում է, որ երկու երկրները սկսել են գործընթաց, որի նպատակն է՝ ստեղծել դաշնային պետություն: Ես կարծում եմ՝ մենք արդեն կարող ենք արձանագրել, որ ամեն դեպքում այդ նպատակը երկու պետությունների առջև դրված է, և ես դա դիտարկում եմ ոչ միայն՝ Թուրքիա, Ադրբեջան՝ այդ երկու պետությունների սերտաճման գործընթաց, այլ նաև՝ պանթուրքիստական ծրագրերի տեսակետից: Փաստորեն, Ադրբեջանը պանթուրքիստական ծրագրերի տեսակետից դառնում է առաջինը, որ, այսպես ասած, բռնում է այդ ճանապարհը և պետք է օրինակ հանդիսանա այլ թուրքալեզու պետությունների համար: Այնպես որ՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում մեր սահմանին՝ Նախիջևանի հետ, Երասխում, դրանում, ըստ էության, ես համոզված եմ՝ թուրքական շատ ուժեղ մասնակցություն կա:

 Կարծում եմ, որ այդ գործողությունները, որը մենք ակնհայտորեն տեսնում ենք, և ծրագրերը, որ վերլուծությունների միջոցով մենք կարողանում ենք բացահայտել, պետք է շատ լուրջ ուշադրության արժանանան մեր իշխանությունների կողմից, և պետք է դրան փորձել հակահարված տալ առաջինը դիվանագիտական միջոցներով, և, իհարկե, ռազմական առումով պատրաստ լինել ամեն տեսակի պրովոկացիաների:

Այնպես որ՝ այստեղ աշխատելու մեծ դաշտ կա, և մեր դիվանագիտությունը պետք է մոտակա ապագայում այս ուղղությամբ շատ լուրջ աշխատանք տանի, որպեսզի այս ծրագրերը, որի մասին խոսեցի, հասու դառնան նաև այլ պետություններին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռ. Սաֆրաստյանը:

Հարցին՝ արդյո՞ք այժմ տեսնում է նման աշխատանքի հնարավորություն, այն դեպքում, երբ Հայաստանի արտաքին գերատեսչությունը մոտ 2 ամիս առանց ղեկավարի է ու նկատելի չէ, թե ինչ ուղղություններով է գործում այժմ, թուրքագետն արձագանքեց.

«Ներկա փուլում, իհարկե, ոչ, որովհետև մենք տեսնում ենք, որ վերակազմավորվում է ԱԳՆ ղեկավարությունը: Հույս ունենանք, որ այդ վերակազմավորումը կնպաստի, որպեսզի ստեղծվի ավելի գործունակ ԱԳՆ:

Նախարարության աշխատակիցների մի զգալի մասն իմ ուսանողներն են եղել, մի զգալի մասը՝ իմ ընկերները, գործընկերներն են եղել, ես այդ ժամանակ դիվանագիտական աշխատանք եմ տարել Գերմանիայում, ես շատ լավ գիտեմ մեր ԱԳՆ կազմը և համոզված եմ, որ այն համալրված է բանիմաց, իրենց գործը լավ իմացող, պրոֆեսիոնալ դիվանագետներով։ Ուղղակի պետք է ղեկավարությունը ճիշտ ընտրվի և ճիշտ նպատակներ դրվեն: Դա շատ կարևոր է, որովհետև կարող են դիվանագետները պրոֆեսիոնալներ լինել, բայց պետք է նրանց գործողություններն ուղղորդվեն ծրագրավորված, համակարգված ձևով: Մի դիվանագետը, որ աշխատում է աշխարհի մի ծայրում, պետք է հասկանա, որ ինքը մաս է կազմում մի ծրագրի, որն իր ղեկավարությունը, արտգործնախարարությունն է մշակել: Շատ լուրջ աշխատանք պետք է տարվի:

Վերջին շրջանում ես հանգել եմ եզրակացության, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է մենք սկզբունքորեն փոխենք, իհարկե, պահպանելով և խորացնելով մեր համագործակցությունը մեր հիմնական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ, մեր համագործակցությունը ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Մերձավոր Արևելյան երկրների հետ։ Մենք մեր արտաքին քաղաքականության մեջ շեշտը պետք է դնենք այն արժեքների վրա, որոնք մեր ժողովուրդը հազարամյակների ընթացքում ստեղծել է, այն քաղաքակրթական, մշակութային արժեքների, որոնք մաս են կազմում համաշխարհային քաղաքակրթության: Սա միջազգային հարաբերությունների տեսության մեջ մի նոր ուղղություն է, որը նոր է սկսում զարգանալ՝ արժեքների վրա հիմնված արտաքին քաղաքականություն: Այսինքն՝ եթե պարզեցնենք՝ մենք պետք է կարողանանք ճանաչելի դառնալ աշխարհի համար մեր արժեքներով: Մենք ո՛չ նավթ ունենք, ո՛չ գազ, ո՛չ բարենպաստ աշխարհագրական դիրք, ո՛չ շատ մեծ, հզոր բանակ ունենք, ո՛չ մեծ տարածք, բնակչություն․․․ մեր հիմնական զենքը մեր արժեքներն են, և պետք է մենք դա կարողանանք մեր արտաքին քաղաքականության մեջ օգտագործել, որպեսզի ճանաչելի դառնանք:

Արցախյան վերջին պատերազմը ցույց տվեց, որ մենք պարտվեցինք նաև դիվանագիտական, միջազգային հարաբերությունների ոլորտում: Ըստ էության մենք մեկուսացվեցինք: Պետք է դրանից խուսափել և մաս կազմել համաշխարհային այն գործընթացներին, որոնք հիմա տեղի են ունենում աշխարհում»:

Թուրքագետի խոսքով՝ տարածաշրջանային գործընթացների նկատմամբ տեսանելի է նաև գերտերությունների հետաքրքրությունների ակտիվացումը, սակայն այն նկատելի միտումների չի տանի, եթե չօգտագործենք:

«Ես գտնում եմ, որ վերջին ամիսներին գերտերությունները նշաններ են ցույց տալիս, որ սկսում են ավելի հետաքրքրվել մեր տարածաշրջանով: Ռուսաստանը, որպես տարածաշրջանային կարևոր պետություն, այստեղ ունի իր ազդեցության ոլորտները, դա դնենք մի կողմ:

Այո, Թրամփի նախագահության շրջանում ԱՄՆ-ը ակնհայտորեն մեր տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրությունը եթե չէր կորցրել, ապա շատ թուլացրել էր: Թրամփի նախագահության շրջանում տեղի ունեցող գլոբալ պրոցեսի մաս էր կազմում նաև այն, որ նրանք այդպես շատ հեռավոր կերպով էին հետևում՝ ինչ է տեղի ունենում: Բայց Բայդենի նախագահության շրջանում մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ը ինչ-որ ձևերով նաև փորձում է կամ սկսում է իր ուշադրությունը մեր տարածաշրջանում ավելի թիրախավորված կերպով ցույց տալ: Սա արդեն ակնհայտ է: Եվ այն, որ ԱՄՆ-ը հայտարարում է, որ Մինսկի խմբի գործունեությունը պետք է շարունակվի, դա հենց դրա վկայությունն է:

Նույնը կարելի է ասել նաև Ֆրանսիայի մասին, որը նույնպես փորձում է ակտիվանալ՝ առաջին հերթին՝ Մինսկի խմբի գործունեությունը, իր համանախագահությունն այնտեղ ակտիվացնելով:

Եվ վերջին մի քանի օրվա իրադարձությունները՝ կապված Միշելի այցի հետ, երբ ԵՄ-ն 2.5 միլիարդ դոլար օգնություն խոստացավ․ սա նույնպես վկայում է, որ ԵՄ-ն՝ որպես կազմակերպություն, ակտիվանում է մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ Հայաստանում:

Իհարկե, ես չեմ ասի, որ դա շատ մեծ, նոր հետևանքներ ունեցող միտում է: Իհարկե, ոչ, բայց որոշակի առումով հետաքրքրությունների ակտիվացում մեր տարածաշրջանի նկատմամբ նկատում եմ, և սա պետք է մեր դիվանագիտությունն օգտագործի՝ ի օգուտ մեզ»,- նշեց թուրքագետը: