Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Հայանտառն» ու Գագիկ Խաչատրյանի կինը հաշտություն են կնքել, ապօրինի կառուցված ցանկապատը կքանդվի 35 տարի հետո ՌԴ-ն hարվածել է կոմպրեսորային կայանին, որով Ադրբեջանից գազը մատակարարվել է Ուկրաինա Կրեմլում ավարտվել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը Կաշառակերության մեջ մեղադրվող թաղապետը կրկին անցավ աշխատանքի Արմավիրում վթարից զոհվել է մեկ, վիրավորվել վեց մարդ Սահմանազատումից հետո որքանով են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետ Երուսաղեմի մոտակայքում hարձակվել են ՌԴ դեսպանատան մեքենայի վրա Հնարավոր է՝ ուրբաթ Սպիտակ տանը հայտարարվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին. The Washington Post Կառավարությունը հաստատեց. Փաշինյանը կմեկնի ԱՄՆ Այս ապօրինի բանտարկությունը ինձ ավելի մոտեցրեց Աստծուն և հայրենիքին. Միքայել Սրբազան Վելայաթիի նախազգուշացումը «Զանգեզուրի միջանցքի» մասին Օսկանյանը նամակներ է հղել դեսպաններին՝ կոչ անելով ՀՀ իշխանությունների առջև բարձրացնել քաղբանտարկյալների հարցը

Խոշոր վթար Արմավիրի մարզում. մահացածն ու վիրավորներից 3-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են«Հայանտառն» ու Գագիկ Խաչատրյանի կինը հաշտություն են կնքել, ապօրինի կառուցված ցանկապատը կքանդվի 35 տարի հետոՌԴ-ն hարվածել է կոմպրեսորային կայանին, որով Ադրբեջանից գազը մատակարարվել է ՈւկրաինաԻսրայելի ներկայությունն Ադրբեջանում uպառնալիք է Իրանի համարՀուլիսին ՊԵԿ-ը ապահովել է 218.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքերՄարդկանց տագնապի մեջ պահելու խնդիր է դրվածԼիբանանը մտածում է Հեզբոլահին զինաթափելու մասինՀամաշխարհային բանկը շարունակում է համագործակցել Հայաստանի հետԿրեմլում ավարտվել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումըԿաշառակերության մեջ մեղադրվող թաղապետը կրկին անցավ աշխատանքիԱրմավիրում վթարից զոհվել է մեկ, վիրավորվել վեց մարդ Արդյո՞ք առաջնային սև խոռոչները նպաստել են Տիեզերքի առաջին աստղերի ծնունդինՈրն է դեպրեսիայի անխուսափելի սկիզբի նշանըԵրևանում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում. այն դարձել է ոչ շահագործելիԳազաբալոնի պայթյունի հետևանքով Արդանիշում սեփական տանը հրդեհ է բռնկվելԵրևանում բախվել են «Li Auto L6»-ն ու «Opel Astra»-նՕկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանական «Ուրալ» է պայթել. կան վիրավորներՈւիթքոֆը չի կիսվել Կրեմլի բանակցությունների վերաբերյալ իր սպասելիքներով20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել էՇվեյցարիայի նախագահի՝ Թրամփի հետ անհաջող հեռախոսազրույցը երկրին միլիարդավոր դոլարների վնաս կբերիԼուլա դա Սիլվան հրաժարվել է զանգահարել ԹրամփինԱրցախի կառավարությունը պահանջում է նվիրել ՀՀ-ում գտնվող ներկայացուցչության շենքըԽամենեիի խորհրդական Լարիջանին նշանակվել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԹրամփի պահանջներին զիջելը ցույց տվեց ԵՄ-ի թուլությունըՄի կուժի պատմություն, կամ ինչպես Ջենիֆեր Լոպեսը «տարավ» «ՆարեկաԾին»-ի կուժըՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ինՀիրոշիմայում ոգեկոչում են ԱՄՆ-ի կողմից ատոմային ռմբակոծման 80-րդ տարելիցըԱՄՆ-Հարավային Կորեա գագաթնաժողովը կկենտրոնանա ռազմական դաշինքի վերականգնման վրաՊուտինը մտադիր է Ուկրաինային «օդային զինադադար» առաջարկել․ BloombergՎերին Լարսի անցակետի հերթում ավելի քան 1000 բեռնատար կաՋենիֆեր Լոպեսին Ստամբուլում թույլ չեն տվել մտնել Chanel-ի խանութՈւիթքոֆը ժամանել է Մոսկվա. նրան դիմավորել է Պուտինի հատուկ ներկայացուցիչըՀերթական ՔՊ-ականը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՍևանա լճի առափնյա հատվածում ջրի միջին ջերմաստիճանըԹրամփն այսօր հանդես կգա հայտարարությամբՀարավային Կովկասում նոր մոդերատորը, թերևս, կփորձի դառնալ Վաշինգտոնը. «Ъ»Սահմանազատումից հետո որքանով են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետԵրուսաղեմի մոտակայքում hարձակվել են ՌԴ դեսպանատան մեքենայի վրաՔՊ-ականները փակ հանդիպումներ են ունենում. նոր վարչության ընտրությունները թեժ են լինելուՀնարավոր է՝ ուրբաթ Սպիտակ տանը հայտարարվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին. The Washington PostԹրամփը հայտնել է իր հավանական իրավահաջորդի անունըԽոշոր ավտովթար Տավուշի մարզում․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցԱՄՆ-ում ինչ-որ բան կստորագրվի, և արտապատվիրակում կլինի. Փաշինյանը սկսելու է նախընտրական քարոզարշավըԿառավարությունը հաստատեց. Փաշինյանը կմեկնի ԱՄՆԱյս ապօրինի բանտարկությունը ինձ ավելի մոտեցրեց Աստծուն և հայրենիքին. Միքայել ՍրբազանՎելայաթիի նախազգուշացումը «Զանգեզուրի միջանցքի» մասինՕսկանյանը նամակներ է հղել դեսպաններին՝ կոչ անելով ՀՀ իշխանությունների առջև բարձրացնել քաղբանտարկյալների հարցըԲրազիլիայի Գերագույն դատարանը նախկին նախագահի նկատմամբ տնային կալանք է կիրառելՀարավային Կովկասից ՌԴ-ին դուրս թողնելու գործիքըԱդրբեջանը Եվրոպային աղտոտված նավթ է մատակարարել
Հայաստան

«Իշխանությունների նպատակը ոչ թե քաղաքացիներին մոլախաղերից զերծ պահելն է, այլ լրատվամիջոցներին խեղդելը». Վարդան Արամյան

«Շահումով խաղերն իրականում քո տնտեսության մեջ բերում են եկամուտների բևեռացում: Սա լուրջ պրոբլեմ է տնտեսական պոտենցիալի համար: Պետությունը ճիշտ կանի, որ այդ բոլոր տեսակի բեթինգներն ուղարկի դեպի արտաքին աշխարհ, դեպի ոչ ռեզիդենտ: Հենց դրա համար մենք ժամանակին որոշում կայացրեցինք խաղատները հեռացնել մայրաքաղաքից ու տեղափոխել տուրիստական կենտրոններ, որ գոնե այնտեղ մենք կարողանանք թիրախավորել ոչ ռեզիդենտներին՝ տուրիստներին, որ նա գա, իր գումարները թողնի Հայաստանում, թողնի, գնա: Երբ դու սա ձախողում ես, ու հիմնականում եկամուտը ձևավորում ես քո ներքին ռեսուրսների հաշվին, դա վտանգավոր է»,- Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ օրեր առաջ ասել էր ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով իշխող խմբակցության օրենսդրական հերթական նախաձեռնությանը՝ ըստ էության ԶԼՄ-ներին գովազդ տեղադրելու հնարավորությունից զրկելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից այս պահին շրջանառության մեջ է դրված «Գովազդի մասին» ՀՀ օրենքի փոփոխության երկու նախագիծ, որոնցից առաջինը նպատակ ունի լրատվական կայքերում սահմանափակել վիճակախաղերի գովազդը` թույլատրելով միայն 22:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ երկրորդը` ընդհանրապես արգելում է տոտալիզատորների գովազդը: Առաջին նախագիծն արդեն իսկ ընդունվել է առաջին ընթերցմամբ, իսկ երկրորդը դեռևս հանրային քննարկման փուլում է:

Լրատվամիջոցների ներկայացուցիչները և մասնագետները պնդում են, որ նշված փոփոխությունները չեն կարող ապահովել այն նպատակների իրագործումը, որոնք մատնանշված են որպես հիմնավորում` անձանց բարոյական կամ նյութական վնաս պատճառելու սպառնալիքով հղի գործունեության կանխարգելում, հասարակության խոցելի խմբերը մոլախաղերով հրապուրվելու վտանգից զերծ պահել, քաղաքացիների՝ մոլախաղերով տարվելու (հրապուրվելու) անմիջական հնարավորության սահմանափակումը: Սակայն նախագծերի ընդունումը բերելու է ավելի անբարենպաստ հետևանքի` մամուլի ազատության սահմանափակմանը, ինչն անթույլատրելի է ժողովրդավարական երկրում:

Հայաստանում տնտեսությունը խայտառակ՝ 0-ական վիճակում է, գրեթե ոչինչ չի աշխատում, կամ առկա ընկերություններն իներցիայով գոյատևում են: Շատ տնտեսվարողներ պարզապես փակում են իրենց բիզնեսները: Բյուջեի հիմնական մուտքերն ապահովում են շահումով խաղերի՝ վիճակախաղերի բիզնեսները կամ հանքարդյունաբերությունը: Սա շատ լավ գիտեն հենց իրենք՝ իշխանությունները, և եթե տնտեսությունը չի աշխատում՝ գովազդ էլ չի լինում, որից գոյանում են լրատվամիջոցների հիմնական եկամուտները: Այնպես որ, իշխանությունների բուն նպատակը ոչ թե ՀՀ քաղաքացիներին և հատկապես անչափահասներին մոլախաղերից զերծ պահելն է, այլև ոչ իշխանական լրատվամիջոցներին եկամուտներից զրկելը:

Ըստ Վարդան Արամյանի՝ այլ հարց է, թե կառավարությունն ինչպե՞ս է պատրաստվում կարգավորել, մասնավորապես, օնլայն խաղերի ոլորտը, և այդ հարցի շուրջ միշտ էլ լուրջ բանավեճեր են եղել:

«Շատ դեպքերում ասում էին, որ եթե օնլայն շահումով խաղերի ոլորտը բարդացնում եք, ապա ընկերությունը կտանի, սերվերը կդնի մեկ այլ երկրում, այնտեղից կհեռարձակի: Սա բարդ հարց է, և լուրջ մասնագիտական քննարկում է պահանջում: Իմ տեսակետն այն է, որ հատկապես ճգնաժամերի ժամանակ պետք է հնարավորինս արգելափակես քո ռեզիդենտների՝ քո քաղաքացիների մուտքը»,- ասաց Վարդան Արամյանը:

Ինչ վերաբերում է գովազդի արգելքին, ապա, ըստ բանախոսի՝ պետք է հասկանալ, թե ո՞վ է այդ գովազդի սպառողը, և եթե դա քո ներքին սպառողն է, ապա պետք է սահմանափակել:

Դիտարկմանը, թե ԶԼՄ-ների համար գովազդի այլ դաշտ չկա, քան հանքարդյունաբերության և շահումով խաղերի կողմից տեղադրվող գովազդները, որովհետև ընդհանուր առմամբ տնտեսությունը չի գործում, և, որ եկամուտ գոյանում է այդ գովազդներից, ու դրա սահմանափակումը ԶԼՄ-ներին զրկելու է նորմալ ֆունկցիոնալության հնարավորությունից, Վարդան Արամյանն ասաց, որ ընդունում է ասվածը, և, որ սեղանին պետք է դրվի նաև մեդիաներին չխեղճացնելու գաղափարը:

«Այստեղ 2 բևեռ կա: Ես համաձայն եմ, որ մեդիաները կարևոր դերակատարություն ունեն, ու ցանկացած դեպքում պետք չէ իրենց խեղճացնել: Բայց մյուս կողմից, երբ ես ժամանակին կոորդինացնում էի այդ ոլորտը, իմ վարքագիծը եղել է այնպիսին, որ պետք է հնարավորինս սահմանափակել այդպիսի խաղերի վաճառքը մեր ազգաբնակչությանը: Կա վերլուծություն, որ սովորաբար ճգնաժամերի ժամանակ հանրության հակվածությունը մոլախաղերի նկատմամբ ավելանում է, և դա բերում է ինքնասպանությունների թվի աճի, ընտանիքների կործանման»,- նշեց Վարդան Արամյանը:

Ֆինանսների նախկին նախարարի խոսքով՝ կարծես թե համաձայնություն կա նպատակի շուրջ, բայց կիրառվող գործիքակազմը կարող է խնդրահարույց լինել:

«Այսօրվա դրությամբ վիրտուալ տիրույթը բավականին շատ դժվար կառավարելի է: դուք հիմա մտեք ռուսական ինչ-որ կայք, և այնտեղ հայկական կոնտենտը բերում է»,- նկատեց Վարդան Արամյանը: