Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նոր սահմանադրություն ունենալու հարցը քննարկումների սեղանին է դրված եղել հեղափոխությունից հետո․ Սրբուհի Գալյան Բագրատ Սրբազանի կալանքը երկարացվեց 3 ամսով ՀՀ ՏԿԵ նախարարը կայցելի Իրան, փաստաթղթեր կտորագրվեն․ Ֆարզանե Սադեղը մանրամասներ է հայտնել Ով ում է խաբել եւ ով ում է հիմա խաբում Լոռեցիներն ու տավուշցիները փոխհատուցում կստանան ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով ԱԹՍ-ներ, «Ցիրկոն», X-101 և «Կալիբր» հրթիռներ Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը Հայաստանի համար ԵՄ վիզայի ազատականացումն իրատեսական է․ ԵՄ դեսպան Երևանը Թեհրանին վստահեցրել է, որ Իրանին որևէ սպառնալիք իր տարածքից երբեք թույլ չի տա. Աբբաս Արաղչի Ինչ փաստաթղթեր են ստորագրել Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը Անհրաժեշտ է քննարկել տարածքների հնարավոր փոխանակումը. Թրամփ Չինաստանն ու Հնդկաստանը վերսկսում են սահմանային հարցերով երկխոսությունը

Մեկ տարի պատրաստվելով, 24-ժամյա ձախողում. «Վարդագույն ադամանդ» գործողությունը Դուբայում Գիտնականները պարզել են, որ արկտիկական սառույցի հալման տեմպը դանդաղում է. ժամանակավոր դադար, թե՞ երկարաժամկետ միտումՕդանավակայանում կտավ գողացած օտարերկրացի տղամարդը ձերբակալվել էՌազմական փորձագետը «Կվազիմաչտա» նոր դրոնը կոչել է «ցատկ դեպի ապագա»Տարեկան 11 միլիոն զբոսաշրջիկ. Մոնմարտրի բնակիչները բողոքում են օտարերկրացիների ներխուժման դեմԱՄՆ-ում կյանքից հեռացել է «աշխարհի ամենաբարի դատավորի» համբավն ունեցող Ֆրենկ ԿապրիոնՊամելա Անդերսոնը՝ Լիամ Նիսոնի մասին․ «Հնարավոր չէ չսիրահարվել»Ավստրիայում նյարդավիրաբույժը թույլ է տվել իր 12-ամյա դստերը շաղափիչով անցք բացել հիվանդի գանգի մեջՌԴ-ում առաջին անգամ կինը միջուկային սառցահատի կապիտան է նշանակվելՄոսկվան մերժում է Եվրոպայի անվտանգության երաշխիքներն Ուկրաինային. ԼավրովԷրդողանը հայտարարել է Ուկրաինայում խաղաղության ցանկացած նախաձեռնություն իրականացնելու իր պատրաստակամության մասինՆոր սահմանադրություն ունենալու հարցը քննարկումների սեղանին է դրված եղել հեղափոխությունից հետո․ Սրբուհի ԳալյանՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարները քննարկել են տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և ընձեռվելիք տնտեսական հնարավորությունների մասինԱդրբեջանը ձգտում է ավելի սերտ կապեր հաստատել ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրից հետոԿապանում նոր արագաչափ սարք է տեղադրվել Ամենադժվարը թթվածնի պակասն ու սողացող քարերն էին. ինչպես 9-ամյա Վարդանը նվաճեց Արարատի գագաթը2025 թ. առաջին կիսամյակում Հայաստանում ձկան արտադրության ծավալը նվազել է 44,8 տոկոսով. Սուրեն ՊարսյանԲագրատ Սրբազանի կալանքը երկարացվեց 3 ամսովՀՀ ՏԿԵ նախարարը կայցելի Իրան, փաստաթղթեր կտորագրվեն․ Ֆարզանե Սադեղը մանրամասներ է հայտնելՌուսաստանի ԱԴԾ-ն ձերբակալել է ադրբեջանցու և մեղադրել նրան ՍԲՈւ-ում աշխատելու մեջՀայաստանի մի շարք տարածքներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՈվ ում է խաբել եւ ով ում է հիմա խաբումՈրն է Պուտինի վերաբերմունքը Զելենսկու հետ հանդիպմանըՎենս. Եվրոպացի առաջնորդները չէին սպասում, որ Թրամփը կզանգահարի Պուտինին իրենց հետ հանդիպումից հետոԴիլիջանի թունելը կփակվի երթևեկության համարԻրանի ռազմածովային ուժերը հրթիռային զորավարժություններ են սկսելԼոռեցիներն ու տավուշցիները փոխհատուցում կստանանՇան կծելուց 40 օր անց վիճակը վատացել է, կյանքը փրկել չի հաջողվել․ մանրամասներ Ակնալիճում երեխայի մահվան դեպքիցԿաշառքի սկանդալով հայտնի Նարեկ Վանեսյանին Արսեն Թորոսյանն ու նախարարը տնօրեն են փորձում դարձնելՔՊ-ում շոկի մեջ են, թե Թորոսյանը ինչպես կարողացավ նորից Փաշինյանի վստահությունը շահելԿորեայի ձորի ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համարԻնչ հարցեր են քննարկել Փաշինյանն ու Օվերչուկը ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով ԱԹՍ-ներ, «Ցիրկոն», X-101 և «Կալիբր» հրթիռներՈվ է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում Անահիտ Ավանեսյանի թեկնածուն.Ո՞վ Ազգային ժողովում կփոխարինի Արսեն ԹորոսյանինՁերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութերԼեռնային Ղարաբաղի տեղահանված ժողովրդի անունից դիմել են ԵԱՀԿ-ին ԼՂ-ում հայազգի ականավոր գործիչների և զինվորականների հուշարձանների և կիսանդրիների քանդումն անպատվաբեր արարք է․ ՇվիդկոյՄիքայել Սրբազանի գործով դատավորը ունի 6 անշարժ գույքՊապիկյանի խորհրդականի որդին կալանավորվել էՄհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանըՀայաստանի համար ԵՄ վիզայի ազատականացումն իրատեսական է․ ԵՄ դեսպանԵրբեմն առաջնորդները կարող են հաղթահարել այն փակուղին, որը միշտ չէ, որ հաղթահարում են իրենց թիմերը․ Վենսը՝ Պուտին-Զելենսկի հանդիպման մասինՔՊ-ում էլ չեն հավատում Մոտ 10 երկիր պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ համաձայնագրի համաձայնԱՄՆ-ում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների երեք տարբերակ են նշելՆալբանդյան փողոցում կանանց միջև ծեծկռտուք է եղելԵրևանում` ավտոմեքենայի մեջ, հայտնաբերվել է տղամարդու մարմինԵթե ձեր հաշվին նկատեք կլորիկ գումարի ավելցուկ, կարող եք չանհանգստանալ, դա ձեր աշխատավարձից կուտակված սոցվճարի վերադարձն էԵրևանը Թեհրանին վստահեցրել է, որ Իրանին որևէ սպառնալիք իր տարածքից երբեք թույլ չի տա. Աբբաս Արաղչի
Հայաստան

Ո՞ւր են գնում կենսաթոշակների գումարները

 

168.am-ը գրում է․

Երբ Հայաստանում ներդրվում էր կուտակային կենսաթոշակային համակարգը, նպատակը հետագայում այդ գումարները տնտեսական տարբեր, նաև խոշոր ծրագրերի մեջ ներդնելն էր և տնտեսական արդյունք ապահովելը։ Տարիներն անցնում են, սակայն այս նպատակն այդպես էլ չի իրականանում։ Իշխանություններն էլ ոչինչ չեն անում իրավիճակը շտկելու համար։

Այնինչ կենսաթոշակային ֆոնդերում բավական մեծ գումարներ են կուտակվել։

Խոսքն ավելի քան 2,3 մլրդ դոլարի մասին է։ Այդ գումարները վճարել են քաղաքացիներն իրենց աշխատավարձերից ու պետությունը՝ պետական բյուջեն։ Դրանք դուրս են եկել տնտեսությունից ու կուտակային կենսաթոշակային համակարգի միջոցով հավաքվել կենսաթոշակային ֆոնդերում։

Այս գումարների դուրսբերումը թե ինչքանո՞վ է վնասել տնտեսությանը, ոչ մեկը չի հաշվել։ Բայց որ վնասել է, միանշանակ է։ 2,3 միլիարդը մեծ գումար է մեր տնտեսության համար։

Ո՞ւր են գնում այդ գումարները, ի՞նչ են անում, շատերն այդպես էլ չգիտեն։

Մինչդեռ խոսքը հսկայական միջոցների մասին է, որոնք արդյունավետ օգտագործելու պարագայում կարող էին լուրջ աջակցություն լինել տնտեսության համար։

Խնդիրը ոչ թե ֆոնդերինն է, այլ իշխանությանը, որն այդպես էլ ոչինչ չի անում, որպեսզի այդ գումարները տնտեսությանը ծառայեն։ Տնտեսությանը ծառայեցնելու փոխարեն՝ կառավարությունը դրանց մի մասը պարտքով վերցնում է՝ բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար։ Փողը տալիս է ֆոնդերին, հետո պարտքով, բարձր տոկոսներով հետ է վերցնում։

Զարմանալի չէ, որ կենսաթոշակային ֆոնդերի գումարների մեծ մասը ներդրված են պետական պարտատոմսերի մեջ։

Խոսքը շուրջ 379 մլրդ դրամի մասին է։ Այսօրվա փոխարժեքով այն մոտենում է գրեթե 1 մլրդ դոլարի։

Այդքան գումար բարձր տոկոսներով կառավարությունը պարտք է ներգրավել ֆոնդերից։

Ֆոնդերի համար պետական պարտատոմսեր ձեռք բերելը միանգամայն նորմալ է, ապահովված ներդրում է, բայց ի՞նչ է մտածում կառավարությունը։ Այդ գումարները կարող էին շատ ավելի արդյունավետ օգտագործվել, տնտեսական ծրագրերի մեջ ներդրվել, եթե լինեին այդպիսի ծրագրեր։

Բայց Հայաստանում ո՞ւր են հեռանկարային, առավել ևս՝ խոշոր ծրագրեր, որպեսզի ներդրումներ արվեն։

Դեռ չենք խոսում ներդրումների անվտանգության մասին։ Ոչ մի խելքը գլխին ներդրող, լինի դրսի թե ներսի, գումարներ չի ներդնի մի միջավայրում, որտեղ անվտանգային տարրական երաշխիքներ չկան։

Խաթարել են՝ ինչպես երկրի, այնպես էլ՝ տնտեսության անվտանգությունը։ Իշխանություններն անկարող են երաշխավորել ներդրումների անվտանգությունը։

Պարզ չէ՞, որ այդ պայմաններում կենսաթոշակային ֆոնդերը պիտի խուսափեն իրենց գումարները տնտեսության մեջ ներդնելուց։ Դրա համար պետական պարտատոմսեր են գնում, ներդրելու այլ ապահով տեղ չկա։

Ֆոնդերի գումարների գրեթե 42 տոկոսը ներդրված են հենց պետական պարտատոմսերում։

Գումարների մի մասն էլ բանկերում ավանդ են դրել, գրեթե 480 մլն դոլարին համարժեք։ Իհարկե, մեծ մասը ներդրված են՝ որպես դրամային ավանդ։

Այսօր դրամային ավանդներն ավելի ձեռնտու են, տոկոսները բավական բարձր են։

Մինչև մեկ տարի ժամկետով ավանդների գինը հասնում է 9-10 տոկոսի, ինչը վատ տարբերակ չէ ֆոնդերի, բայց ոչ՝ տնտեսության համար։

Այդ գումարները վարկերի տեսքով հետագայում մտնում են շրջանառության մեջ, բայց անհամեմատ ավելի թանկացած։ Այնինչ՝ նպաստավոր պայմանների ու ծրագրերի առկայության դեպքում կարող էին վերածվել ուղղակի ներդրումների և շատ ավելի բարձր արդյունք տալ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։