Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ Շվեդիայում 2026 թվականին զորակոչիկների թիվը կլինի ամենամեծը մի քանի տասնամյակի ընթացքում «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը Ռիհաննան «ստեղծագործական գործընթացի մեջ է» Չինաստանում ստեղծել են 173 հազար դոլարանոց ռոբոտ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերը Շինարարական աշխատանքների պատճառով Խանջյանի մի հատվածը փակ կլինի, Տ4-ի երթուղին էլ կփոխվի Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ

Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստըԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է ՆիդերլանդներումՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտՇվեդիայում 2026 թվականին զորակոչիկների թիվը կլինի ամենամեծը մի քանի տասնամյակի ընթացքում«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրըՀիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածըՀուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսըՌիհաննան «ստեղծագործական գործընթացի մեջ է»Չինաստանում ստեղծել են 173 հազար դոլարանոց ռոբոտԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերըՇինարարական աշխատանքների պատճառով Խանջյանի մի հատվածը փակ կլինի, Տ4-ի երթուղին էլ կփոխվիԸնտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթՍա կարելի է որպես մարտահրավեր դիտարկելՉուամենին և Կամավինգան գերադասում են մնալ ՄադրիդումBBC-ի հետաքննություն․ Բրիտանական բանակի դեռահասների ուսումնարանում բացահայտվել են սեռական բռնության տասնյակ դեպքեր «Արսենալն» անհաջողությամբ է մեկնարկել ստուգատեսների շարքըՍիբիհան շնորհակալություն է հայտնել Բայրամովին Բաքվի տրամադրած հումանիտար օգնության համարՍԱՏՄ-ն կասեցրել է «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԱրենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել էԿառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերինԲացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքԲաքվի Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների դատավճիռըԳավին այսուհետ հանդես կգա վարդագույն մազերովՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթNASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է ԼուսնինԻնֆանտինոն ներուղություն է խնդրել, բայց պահպանել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնըՄաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտելԻնչպե՞ս է քաղաքային աղմուկն ազդում մարդու առողջության վրաՊաշտոնից ազատումներ և նշանակումներ՝ մի շարք գերատեսչություններում. վարչապետը որոշումներ է ստորագրելՀայտնի է Վրաստանում մասշտաբային հոսանքազրկման պատճառըԱդրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. ԲայրամովՀրդեհ՝ Կապանի երկու տների տանիքներում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըՌուսաստանը հայտնել է ուկրաինական ավելի քան 600 անօդաչու թռչող սարք խոցելու մասին Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնումՌուսաստանը պետք է երկարատեւ ռազմական գործողությունների պատրաստ լինիՈրքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունըԲենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. կա 2 տուժածԲերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամասԵրևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրաՎինիսիուսը ջնջել է Ռեալի հետ կապված բոլոր լուսանկարներն ու գրառումներըԵրևանի աղբահանության համակարգը կհամալրվի նոր սերնդի 10 աղբատար մեքենայովՍպիտակում նոր կառուցված շենքի բնակարաններից 23-ը կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներինԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներ Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը` 784 հատ. ՊԵԿԻրանի և Օմանի միջև համաձայնագիրը չի երաշխավորում Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը. ԲաղաեիՍաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվումԷրեբունի և Արաբկիր վարչական շրջանների որոշ հասցեներում գազանջատում էՀրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհըՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթՈրպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
Թոփ-լուրեր

Լիլիթ Բլեյանի «Թափանցիկ երգերը» (Լուսանկարներ)

Երգերը լինում են նաեւ թափանցիկ: Այս համոզմանն է երգերի հեղինակ, կատարող Լիլիթ Բլեյանը: Նա իր նոր` «Թափանցիկ երգեր» ձայնասկավառակը ներկայացրեց գեղեցիկ համերգով, որը տեղի ունեցավ Երեւանի կամերային թատրոնում:

Ինքնատիպ դահլիճում, ինքնատիպ հանդիսատեսի ներկայությամբ Լիլիթ Բլեյանը ներկայացրեց իր նոր, ինքնատիպ երգերը: Հնչեցին նաեւ նախկին ձայնասկավառակներից երգեր հայերենով, անգլերենով, իսպաներենով:

«Ի՞նչ տպավորություն ստացաք հանդիսատեսից»,- համերգից հետո հարցրինք Լիլիթ Բլեյանին եւ ստացանք հետեւյալ պատասխանը՝ կարեւորն իրենց տպավորությունն է:

«Առաջին անգամն էի լինում մեր օրերի լավագույն հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանի ելույթին․ քնքուշ ձայնի ու պլաստիկ շարժումների ինչպիսի ներդաշնակություն, ի՜նչ թովչանք․․․»,- արդեն հասցրել է իր տպավորությունները կիսել հանդիսատեսներից մեկը՝ Անահիտ Քեշիշյանը:

Համերգին ներկա մյուս հանդիսատեսները եւս ոչ պակաս տպավորված էին: Տպավորված էին ոչ միայն Լիլիթի հրաշալի երգերով, այլ նաեւ կիթառահար Տիգրան Տեր-Ստեփանյանի եւ թավջութակահար Անժելա Սարգսյանի վարպետությամբ:

Ի դեպ, Լիլիթ Բլեյանի բոլոր երգերի գործիքավորումն արել է հենց Տիգրան Տեր-Ստեփանյանը: Ավելացնենք նաեւ, որ «Թափանցիկ երգեր» ձայնասկավառակի ստեղծմանը Տիգրան Տեր-Ստեփանյանից եւ Անժելա Սարգսյանից բացի մասնակից են եղել նաեւ փավջութակահար Արտյոմ Նաղդյանը, ակորդեոնահար Մերուժան Եգանյանը, կոնտրաբասահար Սերգեյ Գոռլենկոն, Արման Ջալալյանը, «Վարդանանց քառյակը»:

Ձայնասկավառակում ընդգրկված գրեթե բոլոր երգերի խոսքի եւ երաժշտության հեղինակը հենց Լիլիթ Բլեյանն է, բացառությամբ «Լուսամուտներ» եւ «Ես չգիտեմ՝ ինչպես ասել»-ի:

Անպայման ձեռք բերեք «Թափանցիկ երգեր» ձայնասկավառակը, եթե ցանկանում եք առնչվել գեղեցիկ եւ հիասքանչ երգերի եւ դրանց ոչ պակաս հրաշալի կատարմանը: Լսեք հրաշալի երգեր գինու, սպասող գնացքների, բուի, կատվի եւ անգամ արջի մասին, եւ Լիլիթ Բլեյանի հետ միասին մտորիր ձմռան երեկոյի, նավ ու լուսնի եւ հրաժեշտի երեկոյի մասին, եւ իհարկե երազեք ծովի մասին, ի վերջո, շուտով ամառ է:

Բնականաբար, չէինք կարող խախտել հին լրագրողական ավանդույթը եւ Լիլիթ Բլեյանին չհարցնել հետագա ծրագրերի մասին:

      

«Այս տարի ձայնագրություններին եւ համերգներին զուգահեռ սկսել եմ «Ինչպես խոսքը դարձնել երգ» ինտերակտիվ երաժշտական հանդիպումների շարքը՝ ամենատարբեր լսարաններում, ներառելով բուհերը, դպրոցները եւ այլն: Հաջորդ տարի այդ նախագիծը կարող է ունենալ հետաքրքիր շարունակություն, որի շուրջ դեռ աշխատում ենք:

Նախագծի նպատակն է՝ խոսել հայերենը երգերում ճիշտ օգտագործելու մասին, փորձել պահպանել այն երաժշտական սպեցիֆիկ ռիթմը, որ մեր լեզուն բնականորեն ունի, շատ հետաքրքիր քննարկումներ ենք ունենում՝ ուղեկցելով դրանք երգերով»:

Աննա Բաղդասարյան

Լուսանկարները՝ Տաթեւիկ Թադեւոսյանի

Top-News.am