ՀՀ անվտանգության ապահովման համար Գյումրիի ռուսական ռազմաբազան բավարար չէ․ Եվսեև
«168 ժամը» գրում է. «Ներկայումս ՀՀ անվտանգության ապահովման համար միայն Գյումրիի ռուսական ռազմաբազան բավարար չէ, քանի որ այն նախատեսված է, ամեն դեպքում, Թուրքիայի զսպման համար, սակայն ներկայիս իրավիճակում անհրաժեշտություն է առաջացել զսպել ոչ միայն թուրքերին, այլև ադրբեջանցիների»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ՌԴ ԱՊՀ ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Սյունիքում ռուսական երկրորդ բազա ստեղծելու առաջարկին, որով հանդես է եկել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար էդմոն Մարուքյանը:
Ըստ նրա՝ Սյունիքից հնարավոր է Տ 300-ով տարածքների պաշտպանություն այդ ուղղության վրա, իսկ Գյումրիից դա հնարավոր չէ տեխնիկապես, այն դեպքում, երբ հուսալի պաշտպանություն միայն այդ հատվածից կարող է արվել: «Կարծում եմ՝ նպատակահարմար է երկրորդ բազայի ձևավորումը Սյունիքի մարզում»,- նման համոզմունք է հայտնել վերլուծաբանը:
Նրա խոսքով՝ այդ բազան պետք է հագեցած լինի ՀՕՊ համակարգերով: «Ցանկալի է, որ այնտեղ տեղակայվի ռուսական Տ-400 համակարգ, դա հիանալի կլիներ, պետք է լինեն այդ բազայում նաև զորքային ՀՕՊ-եր, օրինակ՝ Պանցիր ՍՄ զենիթահրթիռային հրանոթային համալիրներ, սա ավելի ժամանակակից է, քան Պանցիր Ս1-ը: ՀՕՊ համակարգերը պետք է հուսալի լինեն, սա հաստատ է: Սրանք նախատեսված են հեռահար ՀՕՊ համակարգերի անվտանգության համար: Բացի դրանից, պետք է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ լինեն: Իսկ թվաքանակը պետք է լինի մոտավորապես նույնը, ինչ Գյումրիի բազայի դեպքում է: Նպատակահարմար է ավելացնել նաև ռուսական ավիացիան, ցանկալի է, որ լինեն այնպիսի ինքնաթիռներ, որոնք ունեն առավելություն Ադրբեջանի տեխնիկայի նկատմամբ, ինչպիսիք են բազմաթիրախ ՍՈՒ-35 և ՍՈՒ-34 կործանիչները: Եթե այս համակարգերն էլ հայտնվեն բազայի հետ, կարելի է խոսել այն մասին, որ ՀՀ տարածքի հուսալի պաշտպանություն կա ագրեսորից, քանի որ Ադրբեջանին ներկայումս այլ կերպ չես անվանի: Սա պետություն է, որը փորձում է սահմանի դեմարկացիայի միջոցով գրավել Հայաստանի տարածքներից, որպեսզի դա տեղի չունենա, նպատակահարմար է երկրորդ բազան»,- ասել է Եվսեևը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Երևանում ավարտվեց «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական միջոցառման երևանյան փուլը
Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերա...