Էլիտար անցյալ, սկանդալներ և վերելք. ո՞վ է Հունգարիայի ընտրություններում հաղթած Պետեր Մադյարը
«Tavaszi szél» («Գարնանային քամի») հունգարական ժողովրդական երգը վաղուց է դարձել ազգային ինքնության խորհրդանիշ։ Պարզ մեղեդին, որ խոսում է բնության արթնացման, սիրո և տխրության մասին, հնչում է դպրոցական տոնակատարություններում, ընտանեկան սեղանի շուրջ և պաշտոնական միջոցառումներում։ 40 տարի առաջ Բուդապեշտի լեփ-լեցուն մարզադաշտում այս երգը կատարեց Ֆրեդի Մերկուրին, և այդ ձայնագրությունը մտավ Հունգարիայի պատմության պատկերագրական պահերի շարքը։
Սակայն վերջին տարիներին «Գարնանային քամին» ձեռք բերեց նոր՝ քաղաքական նշանակություն։ Վերջին երկու տարիներին այն հնչում էր Պետեր Մադյարի նախընտրական հարյուրավոր միտինգներում՝ դառնալով նրա շարժման ոչ պաշտոնական օրհներգը։ Մադյարի կողմնակիցները նրան համեմատում էին գարնանային քամու հետ, որը պետք է ցրեր այն «քաղաքական մառախուղը», որը ձևավորվել էր Վիկտոր Օրբանի և նրա «Ֆիդես» կուսակցության 16-ամյա իշխանության տարիներին։
Պետեր Մադյարը ծնվել է 1981 թվականին Բուդապեշտում էլիտար ընտանիքում։ Նրա պապը եղել է Գերագույն դատարանի դատավոր, խաչ հայրը՝ Հունգարիայի նախկին նախագահ Ֆերենց Մադլը։ Մադյարը սովորել է հեղինակավոր կաթոլիկ դպրոցում, այնուհետև՝ իրավաբանություն։
Դեռ պատանեկան տարիներին նա հանդիպել էր Վիկտոր Օրբանին և նույնիսկ հարցրել էր նրան՝ ինչու է նա «աջանում»։ Օրբանի պատասխանը համոզել էր երիտասարդ Մադյարին։ 2002 թվականին նա միացել էր «Ֆիդես»-ին, սակայն տարիների ընթացքում նրանց ճանապարհները բաժանվեցին։
2005 թվականին Մադյարը ծանոթացավ Յուդիտ Վարգայի հետ, ով հետագայում դարձավ Հունգարիայի արդարադատության նախարար։ Նրանց ամուսնությունը տևեց 18 տարի և ավարտվեց 2023 թվականին։
2023 թվականի ապրիլին նախագահ Կատալին Նովակը ներման հրամանագիր ստորագրեց մանկատան գործով դատապարտված անձի վերաբերյալ։ Սկանդալը բռնկվեց 2024 թվականի փետրվարին և հանգեցրեց Նովակի և Յուդիտ Վարգայի հրաժարականին։
Ընտանեկան այս պատմության ֆոնին Պետեր Մադյարը հրապարակեց 2023 թվականի հունվարին արված ձայնագրությունը, որտեղ Վարգան խոսում էր իշխանության կողմից կոռուպցիոն գործերի «մաքրման» մասին։ Այս ձայնագրությունը ցնցեց հասարակությանը և դարձավ Մադյարի քաղաքական վերելքի կարևոր կետերից մեկը։
Վարգան մեղադրեց նախկին ամուսնուն շանտաժի և ընտանեկան բռնության մեջ, իսկ իշխանամետ մամուլը սկսեց լայնածավալ արշավ նրա դեմ։ Սակայն սկանդալները չվնասեցին Մադյարի վարկանիշին։ Հակառակը՝ այն ամրապնդեց նրա դիրքը որպես համակարգի ներսից դուրս եկած քննադատ։
Մադյարը չստեղծեց նոր կուսակցություն զրոյից, այլ միացավ «Տիսա» անունով փոքր մարգինալ կուսակցությանը և վերածեց այն լայն շարժման։ Շուտով ձևավորվեցին «Տիսայի կղզիները»՝ տեղական կամավորական ցանցեր, որոնք դարձան շարժման հիմքը գավառներում։
Նրա քարոզարշավի գլխավոր առանձնահատկությունը դարձավ ինտենսիվ անձնական շփումը։ Նա օրական անցկացնում էր մինչև 5–6 հանդիպում՝ այցելելով ոչ միայն մեծ քաղաքներ, այլև փոքր բնակավայրեր։ Այս հանդիպումների ժամանակ հնչում էր «Գարնանային քամին»՝ շարժման ոչ պաշտոնական օրհներգը։
Մադյարը հաջողությամբ օգտագործեց սոցիալական ցանցերը՝ հաղթահարելով իշխանության վերահսկողության տակ գտնվող ավանդական ԶԼՄ-ները։ Մադյարը չի ներկայացնում դասական լիբերալ ընդդիմություն։ Նա պահպանում է աջակողմնակից դիրքորոշումներ միգրացիայի և ազգային ինքնության հարցերում, ինչը թույլ տվեց նրան գրավել այն ընտրողներին, ովքեր հիասթափված էին Օրբանից, բայց չէին վստահում ավանդական ընդդիմությանը։
Չնայած հաղթանակին, «Տիսա»-ն, ամենայն հավանականությամբ, չի ունենա սահմանադրական մեծամասնություն (2/3), ինչը դժվարացնում է Օրբանի բարեփոխումների ամբողջական չեղարկումը։ Մադյարի իշխանության դեպքում սպասվում է Հունգարիայի հարաբերությունների բարելավում ԵՄ-ի հետ, սակայն ներքին հանրային տրամադրությունները (հակաուկրաինական քարոզչության ազդեցությամբ) կարող են բարդացնել այս գործընթացը։
Քաղաքական դիտորդները հաճախ բնութագրում են Մադյարին որպես «տեֆլոնային» գործիչ․ նրա դեմ ուղղված սկանդալներն ու մեղադրանքները գրեթե չեն ազդում նրա վարկանիշի վրա։ Նույնիսկ անձնական միջադեպերը կամ իրավական խնդիրների փորձերը չեն կարողացել խաթարել նրա դիրքը։ Սա պայմանավորված է նրանով, որ նրա ընտրազանգվածը նրան ընկալում է ոչ թե որպես ավանդական քաղաքական գործիչ, այլ որպես փոփոխության հնարավորություն։
«Գարնանային քամին» այսպիսով դարձավ ոչ միայն երգ, այլև քաղաքական փոփոխության և նոր սկզբի խորհրդանիշ Հունգարիայում։
radar armenia


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը
Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերա...
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ