Վաղը առավոտյան ժամը 10-ից շրջափակվում է կառավարությունը բոլոր կողմերից. Կառավարության նիստ չպետք է լինի.Գեղամ Մանուկյան
Այսօր ծրագրել էինք, որպեսզի հնարավորություն չտանք Նիկոլ Փաշինյանին կառավարության շենքից դուրս գալ այնքան, մինչեւ չլիներ համաձայնություն եւ հստակ պայմանները իր հրաժարականի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հանրապետության հրապարակում ընթացող ընդդիմության հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
«Բայց նա կեսօրից հետո, վախենալով մնալ այս շենքում, նորից հեռացավ: Կարող էինք այսօր իսկ հայտարարել, որ շրջափակում ենք ՀՀ կառավարության շենքը եւ պահում ենք շրջափակված, բայց չէինք ունենալու արդյունքը:
Վաղը ժամը 11-ին տեղի է ունենալու ՀՀ կառավարության նիստը: Ի դեպ ասեմ, որ սա այս կառավարության որակն է, երբ շատ հաճախ նախարարները հետեւից մուտքով են մտնում կառավարություն: Վաղը ժամը 11-ին տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՀՀ կառավարության 2020 թվականի վերջին նիստը: Դիմում ենք բոլորին, ովքեր մասնակցել են հանրահավաքներին, միշտ ասել են, որ պետք է արագ գործել, վաղը առավոտյան ժամը 10-ից, ով կուզի ավելի շուտ, շրջափակվում է ՀՀ կառավարությունը բոլոր կողմերից: Որպեսզի Կառավարությունը հնարավորություն չունենա ելքի ու մուտքի: Նրանց նիստերը վաղուց արդեն կոպեկի արժեք չունեն: Նրանք չպետք է կայացնեն կառավարության նիստ: Նիկոլ Փաշինյանը պետք է զրկվւի իբրեւ վարչապետ կառավարության նիստ անելու հնարավորությունից»,-հայտաևրարեց Գեղամ Մանուկյանը:
Նա ընդգծեց, որ նստացույցը շարունակվում է, գիշերային վրանները մնալու են. «Մենք մնալու ենք այստեղ մինչեւ վաղը ժամը 10-ը»:
Ընդդիմության ակցիան սրանով ավարտվեց:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Կնոջ մահվան պատճառը բժշկական միջամտությունն է, ոչ թե ոստիկանների բռնությունը
«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA
Գավառ-Երևան երթուղին կսպասարկվի նոր տրանսպորտային միջոցներով
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն