Այլ երկրներում այսպիսի ամոթալի պարտությունից հետո ընդամենը վայրկյանների հարց կարող էր լինել պարտված իշխանությունների հեռացումը․ Խաչիկ Գալստյան (տեսանյութ)
Պարտված առաջնորդը, որն ազգին տարավ խայտառակ պարտության, չկարողացավ կազմակերպել մեր դիմադրությունը, լինելով համար առաջին պատասխանատուն, բնականաբար, նաև համար առաջին մեղավորն է։ Այս մասին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը։
«Շատ բարոյական կլիներ, որ նա հեռանար՝ ընդունելով մեղքի իր ահռելի բաժինը, և ազգային համերաշխության, կոնսոլիդացիայի միջոցով մենք փորձեինք ազգովի ելքը գտնել այս ճահիճից»,-ասաց նա։
Գալստյանը նշեց՝ ուրիշ երկրներում այսպիսի խայտառակ, ամոթալի պարտությունից հետո ընդամենը վայրկյանների հարց կարող էր լինել պարտված իշխանությունների հեռացումը։
«Ինչքան էլ մենք ասենք՝ քաղաքականությունը բարոյականության հետ առնչություն չունի, ես կատեգորիկ համաձայն չեմ։ Ներքին, բարոյական կոդեքսը յուրաքանչյուր ղեկավարի համար պետք է լինի գերակայող»,-նշեց նա։
Հարցին՝ հանրահավաքներով, բողոքի ակցիաներով հնարավոր կլինի՞ հեռացնել Նիկոլ Փաշինյանին, քանի որ նրա օրակարգում հրաժարականի հարց չկա, Գալստյանն արձագանքեց․
«Սահմանադրական ճանապարհն է միակ ուղին՝ այս դավաճան իշխանություններին հեռացնելու։ Մենք պատրաստ ենք իրականացնել Սահմանադրությամբ, օրենքներով չարգելված բոլոր հնարավոր միջոցները։ Քաղաքացիական անհնազանդության, մեր բողոքի ձայնը արտահայտող հարյուրավոր միջոցներ կան, այդ բոլոր միջոցները հասու են մեզ, և մենք պատրաստվում ենք դրանք բոլորն իրականացնել, որ հասնենք նրա հեռացմանը»,-ասաց Խաչիկ Գալստյանը։


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Կնոջ մահվան պատճառը բժշկական միջամտությունն է, ոչ թե ոստիկանների բռնությունը
«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA
Գավառ-Երևան երթուղին կսպասարկվի նոր տրանսպորտային միջոցներով
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն