Որոտանում ադրբեջանցիները տներից մեկի տերերին 1 ժամ են տվել այն ազատելու համար
Սյունիքի մարզի Որոտան բնակավայրի վարչական շրջանի տներից մեկի տան տերերին ադրբեջանցիները մեկ ժամ ժամանակ են տվել այն ազատելու համար։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Որոտան բնակավայրի վարչական ղեկավար Սուրիկ Օհանջանյանից։
Նա պատմեց, որ ադրբեջանցիները GPS-ով սահմանազատում էին տարածքը, որի ընթացքում որոշել են՝ տներից մեկը նույնպես անցնում է Ադրբեջանին։
«Իրենք ասում են՝ մեր տարածքն է, մենք ասում ենք՝ մեր տարածքն է։ Սա օրինական կառույց է, փաստաթղթերով կա ամեն ինչը։ Գնացել էինք բանակցելու մենք, ռուս սահմանապահներն ու ադրբեջանցիները։ Եկանք այն եզրահանգմանը, որ երկու կողմն էլ այդ տարածքը լքեն, մինչեւ ռուս սահմանապահների ղեկավարը քննարկի վերադասների հետ այդ հարցը եւ ըստ այդմ կհասկանան՝ ում է պատկանում»,- պատմեց Օհանջանյանը։
Սուրիկ Օհանջանյանը նկարագրեց, թե ինչ շինության մասին է խոսքը. «Երկհարկանի շենք է, որի մի մասը բնակության համար տուն է, մի մասն էլ՝ կիսակառույց սրճարան։ Հիմա տան անդամներն արդեն այնտեղ չեն՝ անվտանգությունից ելնելով»։
Հարցին՝ ի՞նչ տրամադրություն է այս պահին գյուղում՝ Օհանջանյանն ասաց. «Եթե ամեն օր մետր-մետր առաջ են գալիս, թուրքն էլ մի ժամ ժամանակ է տալիս, ավտոմատ խուճապ է սկսվում»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...