Պարոն Խաժակյան, շուկայում չեք գտնվում, ձեզ պահեք հարիր, եթե ուզում եք՝ փոքրիկ տաբլետկաներ խմեք, կհանգստանաք. Մարության
Երեւանի ավագանին իրեն պահում է այնպես, կարծես որեւէ առնչություն չունի այս իարավիճակի հետ եւ որեւէ տեսակետ չի ուզում արտահայտել այս մասով: Այս մասին, այսօր դեկտեմբերի 22-ին, Երեւանի ավագանու նիստում նշեց ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Այս ընթացքում շատ է քննարկվել, թե արդյոք այս իշխանությունները դավաճանական էին: Այսպիսի խյտառակ պարտության համար ստացել են գումար թե ոչ: Դա ապագայում քննության հարց է: Բոլոր նրանք, որոնք ինչեւ այժմ չեն հայտնել կարծիք, թե ինչ աղետ բերեց այս իշխանությունը, նրանք դավաճանել են հայ ժողովրդի իղձերը, ժողովրդի վտած քվեն, դավաճնել են, որովհետեւ իրենց անձանական ամբիցիաները չէին կարող դնել մի կողմ, գնալ արժանապատիվ հաշտության եւ երկիրը տարան կատարյալ ձախողման: Եթե դուք այդ գնահատականը չեք տալիս, դուք կիսում ենք այս ամենի պատասխանատվությունը»,-ասաց Խաժակյանը՝ հավելելով, որ գնահատական տալու ժամանակն անցել է եւ «Իմ քայլի» իշխանությունը պետք է հեռանա:
Նրա խոսքով, երբ Ալիեւը վիրավում է մեր երկրի ղեկավարին, դրանով նա վիրավում է ոչ թե անձին, այլ Հայաստանի ղեկավարին, հետեւաբար մենք այդպիսի ղեկավար չպետք է ունենանք:
Խաժակյանը նաեւ քննադատեց քաղաքապետ Հայկ Մարությանին, որ նա հրաժարվել է քաղաքապետարանի աշխատակիցներին 13-րդ աշխատավարձ տալ:
Ի պատասխան Մարությանն ասաց. «Երեւանցիները շատ լավ գիտեն, որ Երեւան համայնքին այս երկու տարվա մեջ ամենամեծ վնասը պատճառել եք հենց դուք: Ես քաղաքապետարանի աշխտանքը գնահատում եմ շատ բարձր»:
Խաժկյնը տեղից բացականչեց. «Ես էլ եմ քաղաքապետարանի աշխտանքը բարձր գնահատում, բայց ձերը գնահատում եմ շատ վատ»:
«Պարոն Խաժակյան, դուք շուկայում չեք գտնվում, ձեզ պահեք հարիր: Հանգստացեք, եթե ուզում եք՝ փոքրիկ տաբլետկաներ խմեք, կհանգստանաք»,-ասաց քաղաքապետը եւ խնդրեց անջատել ընդդիմադիր գործիչների խոսափողները:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերա...
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Երևանում ավարտվեց «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական միջոցառման երևանյան փուլը