Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է Շրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցում ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններով Դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters Ո՞ւր են անհետացել «Եկեղեցիների պուրակի» հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտերը. Մի քանի ժամ, հարյուրավոր մեկնաբանություններ և մի պատմություն Իրանում տեսչական ստուգումների մեխանիզմի շուրջ համաձայնություն կա

Հուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունըԲասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում էՇրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցումՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռըՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններովԴատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեցՎահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններըՎենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ ReutersՈ՞ւր են անհետացել «Եկեղեցիների պուրակի» հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտերը. Մի քանի ժամ, հարյուրավոր մեկնաբանություններ և մի պատմությունԻրանում տեսչական ստուգումների մեխանիզմի շուրջ համաձայնություն կաԱյսօր, ԱՄՆ գործուն ներգրավվածությամբ, Հայաստանը և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Մհեր ԳրիգորյանՄեկ օրում բացահայտվել է 159 հանցագործություն. ՆԳՆՀայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումներըԱյսօր մինչև ժամը 20:00-ն Էջմիածնում ջուր չի լինիՇարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը ՀունաստանԵՄ միջնորդությամբ առաջիկայում նախատեսվում են հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումներԽոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն. ՄԻՊՍրբուհի Գալյանը ռուս գործընկերոջը հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Երևանում կայանալիք ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստինԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. ReutersԿասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱմերիկայի դռները լիովին փակ են ապաստան խնդրողների համարՀամոզված եմ՝ պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն ՀՀ-ի. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԳազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի Նոր Ուղի և Գինեվետ բնակավայրերում110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համարԱյս գիշեր Ուկրաինան այս տարվա ամենամասշտաբայի օդային հարձակումն է իրականացրել Ռուսաստանի դեմԳազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերումՊուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են՝ վերականգնման և բարելավման նպատակով․ Վաղարշապատի համայնքապետարանԵվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողներիՇվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համարՍահմանադրական դատարանի նիստը ուղիղԱՄՆ-ը կանոնավոր զորքեր է ուղարկել Վենեսուելա. նրան առաջինն օգնության հասան հակառակորդ երկրներըԿառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկըԱռողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրելԱպարանում առատ տեղումների հետևանքով փլուզվել է Ափնագյուղի 19-րդ դարի կամուրջըՔննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքըՄԻ պաշտպանն ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանցՏեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստըԴատախազությունը դիմել է ԿԸՀ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցովԹրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության համատեղ հայտարարությունՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ էկոնոմիկայի նախարարությունը մանրամասներ է հայտնելՍիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակելԻսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավիցՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցում նավերի տարհանումըԻսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպնության ճանաչման վերաբերյալ բանաձևԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիքՌուսաստանը դադարեցրել է Հայաստանից ողջ ձկնամթերքի ներկրումը
Քաղաքականություն

Հունան Պողոսյանը միանո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Ասեմ անկեղծ՝ ոչ, ես ծանոթացել եմ համացանցից ՊԲ-ի եւ ՊՆ-ի պաշտոնաթող մի շարք բարձրաստիճան սպաների, այդ թվում նաեւ՝ դատախազության աշխատակիցների հայտարարություններին, ուղերձներին, կարծում եմ՝ այդ ուղերձները երկրի ներկայով եւ ապագայով մտահոգ մարդկանց ուղերձներ, խոսքեր են, եւ նրանց մտահոգությունները ես կիսել եմ։ «Հրապարակի» հետ զրույցում հայտարարել է Սյունիքի նախկին մարզպետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին դիմել են արդյո՞ք իրեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ու ուղերձներով հանդես եկող ԱԱԾ-ի, ոստիկանության նախկին պաշտոնյան:

- Պարոն Պողոսյան, ի՞նչ է հիմա կատարվում Սյունիքում։ Խնդրում եմ Ձեր գնահատականը Նիկոլ Փաշինյանի` Սյունիք կատարած այցին եւ նրան ցուցաբերված ընդունելությանը։

- Սյունիքում կատարվում են այն ցավալի իրողությունները, որոնց մասին ես իմ հրաժարականում խոսել եմ․ մարդիկ երկար տարիներ ապրել են մի իրականության մեջ՝ ունենալով այլ սահմանագծեր, այլ պատկերացումներ, անվտանգային մի այլ համակարգ, եւ հիմա միանգամից կտրուկ շրջադարձ, այլ իրավիճակ, երբ սահմանին լինելու են նրանք, ում հետ օրեր առաջ կենաց-մահու կռիվ էինք տալիս։ Այ, այս ցավալի իրողություններն էի ես հիշատակել իմ հրաժարականի խոսքում եւ ասել, որ այդ իրողությունների հետ ես չեմ կարող համակերպվել, հաշտվել․ դա էլ եղել է իմ հրաժարականի պատճառը։

Այցի հետ կապված՝ ես մեկնաբանություններ չեմ ուզում անել, բայց ինչ վերաբերում է Առուշանյան Առուշի հետ կապված միջադեպին, ես բնութագրեմ նրան՝ Դուք հետեւություններ կանեք։ Առուշ Առուշանյանն իմ ճանաչած ամենաերիտասարդ, ամենահայրենասեր, ամենանվիրված պետական պաշտոնյան է՝ ընտրված բարձր թվերով։ Ասեմ Ձեզ ավելին՝ ես իրեն չեմ ճանաչել, ճանաչել եմ, երբ տեղափոխվել եմ մարզ, եւ հատկապես վերջին ամիսներին շատ ավելի մոտիկից ճանաչեցի։ Առուշն այն տղան է, որին ես բառացիորեն համոզել եմ, որ առաջնագիծ չգնա, որովհետեւ խնդիրներ կլինեն, թիկունքային լուրջ աշխատանքներ ունենք, փորձել եմ համոզել։ Իր պատասխանը եղել է կտրուկ եւ միանշանակ՝ պարոն մարզպետ, կներեք, առաջինը ես պետք է այնտեղ լինեմ։ Մենք իրոք լիքը խնդիրներ ունեինք, չնայած, ի պատիվ իր աշխատակազմի, այդ խնդիրները լուծվեցին։ Այդպիսին էին նաեւ մյուս համայնքի ղեկավարները։

- Նրա նախորդ օրվա կոչի հե՞տ եք կապում ձերբակալումը։

- Ես ասացի, հետեւությունը թողնում եմ Ձեզ։

- Իրավապահ համակարգի Ձեր նախկին գործընկերներից, Սյունիքի մարզի պաշտոնյաներից ոմանք Ձեզ մեղադրում են Փաշինյանի կառավարությունում աշխատելու համար։ Դուք հիմա հրաժարական եք տվել, բայց շատերի համար պարզ չեղավ՝ ինչու համաձայնեցիք ստանձնել Սյունիքի մարզպետի պաշտոնը եւ ինչու հրաժարվեցիք։

- Տեսեք՝ կարող եմ ընտրել շատ հեշտ պատասխան, ասել՝ սխալվել եմ, բայց դա ինձ չէր սազի։ Ես հրաժարական եմ տվել առաջին հերթին որպես գեներալ, հետո նոր արդեն՝ որպես պաշտոնյա։ Ինքս գնահատելով իրավիճակը՝ փորձել եմ օգտակար լինել։

- Ստացվե՞ց Ձեզ մոտ։

- Ամբողջ աշխատանքի ընթացքում հորդորել եմ, կոչ եմ արել հանրային համերաշխության, խնդրել եմ, որ փորձն ու երիտասարդությունը ճիշտ համադրենք, որպեսզի ունենանք առաջընթաց։ Կոնկրետ մեր մարզի օրինակով՝ ահագին բան ստացվեց․․․ քանի որ նախկին պաշտոնյաներից ոմանք կարծիք են հայտնում, կներեք, շռայլություն կլինի իմ կողմից նրանց արձագանքելը, բայց մի քանիսը կան, որոնց ուզում եմ արձագանքել․ թրջված հավերը երբեք չպետք է փորձեն աքլորանալ, ուզում եմ հատուկ այդ թերուսների համար նշել՝ պաշտոն կոչվածն ինձ համար եղել է, կա ու հետագայում էլ լինելու է հայրենիքին եւ ժողովրդին ծառայելու միջոց, իմ նախկին ծառայությամբ ես դա բազմիցս ապացուցել եմ։ Փորձել եմ օգտակար լինել, բայց այս իրողությունները․․․ տնտեսության ինչ-որ ճյուղ չէ, որեւէ բնագավառ չէ, որ արձանագրենք տնտեսական աճ կամ տնտեսական անկում, մենք հայրենիքի հետ գործ ունենք, իսկ հայրենիքն իմ մեջ ուրիշ ձեւ է նստած, հետեւապես՝ հայրենիքը ես մետրերով ու կիլոմետրերով չեմ չափում։

- Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Սյունիքից մի սանտիմետր չի անցել թշնամուն։

- Գիտեք՝ նայած ինչ մենք նկատի ունենք։ Այսօր ծանոթացա «Լուսավոր Հայաստանից» Տարոն Սիմոնյանի կարծիքին, որն այդ սահմանների վերաբերյալ ասել էր, որ այդ սահմանները միջազգայնորեն ճանաչված են, չի կարող լինել միանշանակ երկու հակամարտող թշնամի պետությունների միջեւ, եւ կարծես տվել է իրավական հիմնավորումներ, իր հետ ես համակարծիք եմ այդ հարցում։

- Դուք՝ որպես նախկին փոխոստիկանապետ եւ ոստիկանության համակարգում երկար աշխատած անձ, ով նաեւ որոշակի հարգանք է վայելում ոստիկանների շրջանում, ի՞նչ խորհուրդ կտաք այսօր ոստիկաններին եւ ինչպե՞ս եք գնահատում իրավապահ համակարգի աշխատանքն այսօր։

- Ոստիկանները միշտ, որպես կանոն, հանրային միջոցառումների ժամանակ, հասարակական կարգ պահպանելիս դառնում են քավության նոխազ։ Այսօր էլ այնքան շատ են խորհուրդ տվողները, երբեմն՝ ոչ մասնագիտական․ ուղղակի կասեմ՝ ցանկացած ոստիկան ինքը պետք է որոշում կայացնի, եւ այն պետք է լինի անբեկանելի, ես այդպիսի որոշում կայացրել եմ եւ չեմ փոշմանել։ Հրաժարականիցս հետո ինձ զանգում են ոստիկանության բարձրաստիճան սպաներ՝ կարծիք հարցնում․ ես իրենց նույն բանն ասել եմ՝ ինքներդ որոշում կայացրեք, ձեր խղճի մտոք եւ ձեր պատվախնդրության մակարդակին համահունչ, իսկ մնացած դեպքերում, եթե ծառայում են, սխալ է կոչ անել՝ դադարեցնել ծառայել, պետք է ծառայեն բացարձակապես օրենքի եւ օրինականության շրջանակներում՝ չկատարելով ոչ մի ապօրինի հրաման։ Ոստիկաններն այս պատերազմի ժամանակ զոհեր են տվել, վիրավորներ եւ միշտ հայրենասիրությամբ են աչքի ընկել։

- ԱԱԾ-ի, ոստիկանության մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, սպաներ, գեներալներ հանդես են գալիս ուղերձներով՝ վարչապետի հրաժարականի պահանջներով։ Ձեզ դիմե՞լ են այդ հարցով՝ որ միանաք իրենց, եթե այո, ինչո՞ւ չեք միացել, Դուք պահանջո՞ւմ եք Փաշինյանի հրաժարականը։

- Ասեմ անկեղծ՝ ոչ, ես ծանոթացել եմ համացանցից ՊԲ-ի եւ ՊՆ-ի պաշտոնաթող մի շարք բարձրաստիճան սպաների, այդ թվում նաեւ՝ դատախազության աշխատակիցների հայտարարություններին, ուղերձներին, կարծում եմ՝ այդ ուղերձները երկրի ներկայով եւ ապագայով մտահոգ մարդկանց ուղերձներ, խոսքեր են, եւ նրանց մտահոգությունները ես կիսել եմ։

- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միանո՞ւմ եք։

- Իսկ Դուք չե՞ք կարծում, որ ես իմ հրաժարականով այդ հարցին պատասխանել եմ արդեն։

- Այդ դեպքում բաց ասեիք՝ պահանջում եմ հրաժարականը։

- Չէ, ես նշանակված պաշտոնյա եմ, ես ընտրված պաշտոնյա չեմ եւ առաջին հերթին բարձրաստիճան սպա եմ եւ ասում եմ՝ ես իմ հայրենիքը չեմ չափում մետրերով կամ կիլոմետրերով։

- Ժամանակը չէ՞, որ արդեն միանաք պահանջին։

- Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, հրաժարական ներկայացնելով՝ ես այդ հարցին պատասխանել եմ։

- Հասարակությունն այսօր բաժանված է 2 մասի, ինչո՞ւ է այսքան չարացած հանրությունը։

- Բոլորը փիլիսոփայում են, դատողություններ են անում դրա շուրջ։ Նախ՝ ինչո՞ւ եւ ինչպե՞ս ծնվեց այդ չարությունը, սկսեց ուղղորդվե՞լ այդ չարությունը, որտե՞ղ գեներացվեց, համակարգվե՞ց, ի՞նչ նպատակներով է օգտագործվում դա․ սրանք այն հարցերն են, որոնք մենք մեզ տալով՝ կարող ենք հասկանալ։ Ես միշտ կոչ եմ արել հանրային համերաշխության, բայց երբ համացանցը, որն աշխատանքի բերումով մոնիթորինգ էին անում եւ զեկուցում, այդ ֆեյքերին ու ֆեյքուհիներին ուզում եմ խորհուրդ տալ՝ խղճան իրենց ծնողներին, օրական հազարավոր մարդիկ իրենց ծնող են հայհոյում։ Բայց հետո մտածում եմ՝ սրանց ոնց որ չեն ծնել, սրանց ոնց որ արտաթորած լինեն։ Սարսափելի է սա։

- Թեպետ չեք ուզում պատասխանել քաղաքական հարցերի, բայց դա հնարավոր չէ։ Ի՞նչ եք կարծում՝ փողոցում պայքարող ընդդիմությանը կհաջողվի՞ հասնել իրենց նպատակին։

- Անձնական ցանկությունս այն է, որ կատարվեր, այլ լուծում չեմ տեսնում։

- Եվ եթե կարելի է՝ ինչո՞վ եք զբաղվելու առաջիկայում։

- Քաղաքականությամբ եւ բիզնեսով չեմ զբաղվելու՝ իմը չէ, չնայած երբեք չի կարելի ասել «երբեք»։ Նպատակս գիտե՞ք որն է․ տեսնել մի Հայաստան, որտեղ մարդիկ արթնանում են բարությամբ լեցուն, ցանկացածին դիմելիս ունենում են բարի հայացք եւ ժպիտ։ Շոուներ, կեղծիք, նման բաներ չպետք է լինեն։