Փաշինյանը ձախողման խորհրդանիշ է եւ չի կարող շարունակել ղեկավարել երկիրը. Վազգեն Մանուկյան
Փաշինյանը ձախողման խորհրդանիշ է եւ չի կարող շարունակել ղեկավարել երկիրը, քանի որ դա թույլ չի տա մեզ առաջ շարժվել: Այդ մասին «ՄԿ»-ին տված հարցազրույցում հայտարարել է «Հայրենիքի փրկության շարժման» թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Նրա խոսքով՝ նախ անհրաժեշտ է ազատվել ձախողման խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանից: «Այնուհետ անհրաժեշտ է ժողովրդին դուրս բերել խորը դեպրեսիայի վիճակից, հույս ներշնչել, որ շատ բան կարելի է փոխել եւ շատ բան կախված է մեզնից, համախմբել հասարակությունը պետության եւ մեր երեխաների ու թոռների ապագայի համար սեփական պատասխանատվության գաղափարի շուրջ... Եթե ինչ-որ մեկը վատ է կատարում իր աշխատանքը, ձախողում է իրեն վստահված ոլորտը, ապա պետք է հեռանա: Իսկ Փաշինյանը տապալման է հասցրել ամբողջ երկիրը: Նա չի վայելում վստահություն ո՛չ Հայաստանի ներսում, ո՛չ դրա սահմաններից դուրս... Բացի այդ, այդ ձախողումն այն գաղափարական սկզբունքների հետեւանքն էր, որոնք նա իր թիմի հետ միասին ներդրել էր մեր հասարակության մեջ՝ ճեղքելով ժողովրդին եւ զրկելով ապագայի հեռանկարներից: Այսօր ստեղծված իրավիճակը ոչ միայն պատերազմի հետեւանք է, այլ նաեւ բոլոր այն գործընթացների, որոնք սկսվել էին եւ արագ տեմպերով ընթանում էին Հայաստանում վերջին 2.5 տարվա ընթացքում»,-նշել է նա:
Մանուկյանը համարում է, որ կարեւոր է, որ Փաշինյանի հեռանալու եւ ժամանակավոր կառավարութայն ձեւավորման գործընթացներն ընթանան լեգիտիմ ճանապարհով: «Լեգիտիմ ճանապարհն Ազգային ժողովում պատգամավորների քվեարկությունն է: Պայմաններում, երբ ժողովուրդը միավորվել է Փաշինյանի հրաժարականի պահանջով, կարծում եմ, Ազգային ժողովը կընդունի այդպիսի որոշում, եթե ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, չի ցանկանում կամավոր դիմել այդ քայլին»:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերա...
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Երևանում ավարտվեց «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական միջոցառման երևանյան փուլը