Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Մամուլ

Գորիսի ճանապարհին Փաշինյանին հասկացրել են, որ այնտեղ նրա ձեռքը չեն սեղմելու. Ռուսասկան «Առաջին ալիք»

«Հայաստանում Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրները չեն զիջում: Ընդդիմության հայտարարած համընդհանուր անժամկետ գործադուլը մեկնարկում է վաղը՝ դեկտեմբերի 22-ին: Իսկ այսօր գործող վարչապետի նկատմամբ իրենց «սիրո բացակայությունն» են ցույց տվել երկրի արեւելքում: Ղարաբաղին ամենամոտ քաղաքի՝ Գորիսի ճանապարհին Փաշինյանին հասկացրել են, որ այնտեղ նրա ձեռքը չեն սեղմի: Մինչեւ նշանակետ նա այդպես էլ չհասավ»: Այդ մասին ասվում է ռուսասկան «Առաջին ալիքի» ռեպորտաժում:

«Ոստիկանության հետ բախումներն այդտեղ սկսվել են վաղ առավոտից: Հայաստանի Սյունիքի մարզի խոշորագույն քաղաքներից մեկը՝ Գորիս տանող մայրուղին փակել էր տեղի բնակիչների խումբը: Ճանապարհն արգելափակել էին, որպեսզի խոչընդոտեն երկրի վարչապետի այցին: Նախօրեին քաղաքապետն անգամ սոցցանցերի միջոցով խնդրանքով դիմել էր.

«Հարգելի Գորիսի բնակիչներ, 06:00-ին Տաթեւացի հրապարակից ավտոշարասյունը կշարժվի դեպի Սյունիքի դարպասներ, որպեսզի արգելի մուտք գործել վարչապետին Սյունիքի մարզ»:

Այսօր առավոտյան Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը բերման էր ենթարկվել ոստիկանության կողմից: Նրա նկատմամբ հարուցվել է միաժամանակ մի քանի քրեական գործ, ընդ որում՝ մեղադրանքների էությունը դեռեւս պարզ չէ: Պաշտոնյայի ձերբակալումը վրդովվեցրել է տարածաշրջանի բնակիչներին:

«Ինչո՞ւ է նա բերման ենթարկվել: Ինչի՞ց է վախենում Փաշինյանը: Այսօր մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի ասենք վարչապետին, որ նա տեղ չունի մեր հողի վրա»,-վրդովվել է տեղի բնակիչներից մեկը:

Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանը չի չեղարկել պլանավորած այցը Սյունիքի մարզ՝ ձայնագրելով քաղաքացիներին ուղղված ուղերձ հենց ավտոմեքենայից.

«Հարգելի սյունեցիներ, ես ցանկանում եմ հանդիպել ձեզ հետ եւ քննարկել բոլոր հարցերը՝ ձեր աչքերի մեջ նայելով: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք լուծել բոլոր խնդիրները»:

Գորիս նա այդպես էլ չի հասել: Հինգ բնակավայրերից, որոնք եղել են աշխատանքային օրակարգում, Փաշինյանին հաջողվել է այցելել միայն երկուսը, ընդ որում՝ այնտեղ նրան այնքան էլ ուրախ չեն դիմավորել:

Փաշինյանի ուղղությամբ բղավել են Սիսիան քաղաքի բնակիչները, սակայն ժողովրդի հետ շփումն այդպես էլ չի կարգավորվել: Վարչապետի ուղղությամբ անդադար սուլել են՝ մեղադրելով նրան, որ թույլ է տվել ադրբեջանական զորքերին մոտենալ հայկական քաղաքներին եւ գյուղերին:

Ռուսաստանի, Ադրրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների միջեւ եռակողմ համաձայնագիրը ստորագրելուց հետո Հայաստանում ընթանում են սահմանագծման աշխատանքներ, եւ սահմանագիծը երբեմն անցնում է բնակավայրերի հարեւանությամբ:

«Իսկ չէ՞ր կարելի պահպանել տարածքները, թույլ չտալ ադրբեջանական զինվորականներին այդքան մոտենալ»:

«Օրենքով դրանք մեր սահմաններն են եւ Տեղ գյուղից հետո՝ արդեն Ադրբեջանի, այդ օրենքն ընդունվել է 2010 թվականին խորհրդարանի կողմից: Իսկ ՀԱՊԿ-ը պահպանում է այդ սահմանները եւ չի կարող միջամտել մեր սահմաններից դուրս կատարվող իրադարձություններին: Այստեղ կլինեն մեր սահմանապահները, ձեզ համար անվտանգ է»:

Այն, որ տեղաբնակներն այլեւս չպետք է մտահոգվեն, Նիկոլ Փաշինյանը փորձել ե նաեւ համոզել ղարաբաղյան հակամարտության հետեւանքով զոհված զինծառայողների բարեկամներին: Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել զոհվածների հիշատակին մեկ րոպե լռությամբ, գերեզմանատանը ծաղիկներ խոնարհել զինվորների եւ սպաների գերեզմաններին: Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցում Փաշինյանը ցանկացել է մոմ վառել, սակայն եկեղեցու հոգեւորականն անգամ հրաժարվել է նրա ձեռքը սեղմել՝ դռան կողմը ցույց տալով:

Տեղական ԶԼՄ-ների հաղորդագրություններով՝ օրվա երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանը վերադարձել է Երեւան: Վաղը Հայաստանի մայրաքաղաքում կհավաքվեն գործող վարչապետի քաղաքականությանը դեմ մարդիկ: Հանրապետության հրապարակում ընդդիմությունը պատրաստվում է հայտարարել համընդհանուր անժամկետ գործադուլի մեկնարկը»:

Մանրամասները՝ տեսանյութում 34:48 րոպեից