Իրանի հետ միջուկային գործարքի մասնակից երկրների ԱԳՆ ղեկավարները հաստատել են հավատարմությունը համաձայնագրին
Իրանի հետ միջուկային գործարքի մասնակից երկրների ԱԳՆ ղեկավարները հաստատել են լիարժեք հավատարմությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) համաձայնագրին: Այս մասին ասվում է Ռուսաստանի, Գերմանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն ներկայացուցչի համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԳՀՀԾ մասնակիցները վերահաստատել են համաձայնագիրը պահպանելու իրենց ցանկությունը: Համաձայնագրում նշվում է, որ նախարարները քննարկել են բոլոր կողմերի կողմից ԳՀՀԾ լիարժեք եւ արդյունավետ իրականացման հնարավորությունն ու առկա մարտահրավերները հաղթահարելու անհրաժեշտությունը»,-ասվում է հայտարարության մեջ:
Փաստաթղթում նաեւ նշվում է, որ ԳՀՀԾ մասնակիցները «գնահատել են ԳՀՀԾ-ին ԱՄՆ-ի վերադարձի հեռանկարաներն ու ընդգծել պատրաստակամությունը համատեղ ջանքերով աջակցելու այդ գաղափարին»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...