Դեկտեմբերի 28-ից մեկնարկելու է դպրոցականների ձմեռային արձակուրդը
3-12-րդ դասարանների սովորողներին ձմեռային արձակուրդը կտրվի 2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ը ներառյալ:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ առաջին դասարանցիները ձմեռային արձակուրդում կլինեն 2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 24-ը ներառյալ, իսկ երկրորդ դասարանցիները՝ 2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 17-ը ներառյալ:
Նշենք, որ հանրակրթական ուսումնական հաստատությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կրթության շարունակականությունն ապահովելու համար կարող է հանրակրթական հիմնական կրթական ծրագրերն իրականացնել հեռավար ուսուցման ձևով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 20.05.2020 թ. N 09-Ն հրամանի համաձայն: Նախարարությունը վերոնշյալ անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ բաց թողած ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու և ըստ հաստատության ենթակայության՝ լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով:
Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդի տևողությունը և ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահելով նախարարությանը:

















































Կանգնած ենք վարորդների կողքին
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
Կնոջ մահվան պատճառը բժշկական միջամտությունն է, ոչ թե ոստիկանների բռնությունը
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն