Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգը ՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Արարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան «OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսների ՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվում Առաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը» Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետները Հարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛ր Նա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել Կուբա

Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ը
Հայաստան

Երեկ ադրբեջանական դրոշներով շքերթ էր Սյունիքի մայրուղում, իսկ ինքը եկել էր ակտերը ջրեր․ Նարեկ Մալյանը՝ Փաշինյանի մասին

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին մեկուսացրել են ռեպրեսիայի ամենալկտի դրսեւորմամբ, ինչի արձագանքը հանրությունը տալիս է եւ տալու է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։

«Ես տեղեկություններ ունեմ, որ ոստիկանության աշխատողների շրջանում եւս այսօր եղել են լուրջ դժգոհություններ։ Ոստիկանությունից եկել է ազդանշան դեպի քաղաքային իշխանություն, որ ցանկություն չկա ժողովրդի դեմ դուրս գալու։ Գորիսի քաղաքապետին մեկուսացրել են ոչ թե քաղաքական նպատակով այլ ռեպրեսիայի ամենակոշտ եւ ամենալկտի դրսեւորմամբ։ Իսկ այդ լկտի դրսեւորմանը հանրությունն իր արձագանքը տալիս է եւ տալու է»,- նշեց Նարեկ Մալյանը։

Անդրադառնալով այն միջադեպին, երբ հոգեւորականը հրաժարվեց սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը, Նարեկ Մալյանը նշեց, որ ներում հայցող մարդը պետք է ապաշխարհության փուլով անցնի, սակայն Նիկոլ Փաշինյանի մոտ ներում ստանալու ցանկություն ինքը չի նկատում։

«Տգետներին լուսաբանեմ, որ հոգեւորականներին ձեռքով չեն բարեւում, նման բան չի կարելի էթիկայի կանոններից դուրս։ Եթե ինքը հայտարարել էր մի տարի առաջ, որ ծնկի բերելու հոգեւորականներին, ի՞նչ էր սպասում էր՝ այդ մարդիկ ինքնասիրություն, պատիվ չունե՞ն, բոլորն իր նմա՞ն են։ Այո, ներելը քրիստոնեական գլխավոր դրսեւորումներից է, սակայն դա տեղի է ունենում միայն ապաշխարհելուց հետո։ Այն մարդը, որը ներման կարիք ունի, պարտադիր պետք է անցնի ապաշխարհման փուլը։ Ինչպես տեսնում եք, դավաճանների պարագլուխը, բացարձակապես չի զղջում իր արածների համար։ Նիկոլ Փաշինյանն առայսօր սատանայաբար թաքցնում է զոհվածների, անհետ կորածների, գերիների քանակը։ Իրեն փորձում է վերագրել, որոնք իր հետ կապ չունի։ Թաքցնում է վիրավորների քանակը, մենք չգիտենք նրանցից քանիսն արտասահմանում բուժման կարիք ունեն։ Հիմա այդ մարդն առանց ապաշխարհելու ներման ակնկալիք ունի։ Եկեղեցի մուտք գործողը, որը կարծում է, որ ներման կարիք ունի, ապաշխարհանքի փուլը պետք է անցնի։ Իսկ ես ապաշխարահանք չեմ տեսնում ոչ մեկի մոտ»,- ասաց Նարեկ Մալյանը։

Նարեկ Մալյանի կարծիքով՝ Սառնակունքում Փաշինյանին ջերմ դիմավորեցին անձնական նեղ շահերից ելնելով, սակայն Սառնակունքից առաջ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ գնալ, քանի որ Սյունիքի կորիզը մերժեց իրեն։

«Սառնակունքը Սյունիքի հենց առաջին համայնքն է։ Այսինքն՝ Սառնակունքից դավաճանը չկարողացավ շատ առաջ գնալ։ Ես հասկանում եմ այդ մարդկանց, որոնք մտածում են, որ վարչապետն է եկել, փորձենք մի բան կպցնել։ Տեսանք, որ այնտեղ ակտ ջրելու խոսակցություն տեղի ունեցավ։ Իրավական առումով ակտ ջրելու գործառույթ գոյություն չունի։ Վարչապետը, որ ստախոսի նման խոստացավ, որ ակտը կջրի, պետք է գնա ակտի վճարի։ Երեկ ադրբեջանական դրոշներով շքերթ էր Սյունիքի մայրուղում։ Այսինքն՝ այդ հարցի համար չէր եկել, եկել էր սառնաղբյուրցիների ակտերը ջրեր։ Ամեն տեղ, բնականաբար, կլինեն մարդիկ, որոնք կառաջնորդվեն նեղ անձնական շահերով։ Մենք տեսանք, որ Սյունիքում այդպիսի մարդիկ փոքրամասնություն են։ Գլխավոր մասը, Սյունիքի կորիզը նրան մերժեց հոգեւորականի տեսքով, բոլոր փողոցները եւ անգամ ուղղաթիռի վայրէջքի վայրը փակած սյունեցիների տեսքով»,- ավելացրեց Նարեկ Մալյանը։