Ինչպես պատերազմը Լեռնային Ղարաբաղում գերմանական բանակին զրկեց զինված դրոններից
Առաջիկա մի քանի ամսվա ընթացքում գերմանական զինված ուժերը հինգ նոր Heron TP անօդաչու թռչող սարք կստանան: Israel Aerospace Industries իսրայելական պաշտպանական կոնցեռնի արտադրության անօդաչու թռչող սարքերը կարող են 30 ժամ շարունակ օդում մնալ, եւ նույնիսկ վատ եղանակին դրանք կարող են իրական ժամանակում տների, ավտոմեքենաների եւ մարդկանց պատկերներ փոխանցել: Գերմանիայի պաշտպանության նախարարությունը պատրաստվում էր նոր անօդաչու սարքերն արագորեն հագեցնել հրթիռներով, որոնք ունակ են թիրախներ խոցել ցամաքում: Նախատեսվում էր, որ Բունդեսթագը զենքի ձեռք բերման համար կանաչ լույս կտա մինչեւ սուրբծննդյան տոները, իսկ պաշտպանության նախարարությունն արդեն նախապատրաստել էր գնման պայմանագիրը, հաղորդում է Deutsche Welle-ն: Սակայն անօդաչու թռչող սարքերն առայժմ հրթիռներով չեն հագեցվի. իշխող «մեծ կոալիցիայում» պահպանողականների կրտսեր գործընկեր սոցիալ-դեմոկրատները դեկտեմբերի 16-ին հրաժարվեցին սատարել այս ծրագիրը:
«Մեր զինվորների կյանքի պաշտպանության եւ ջոյսթիքի միջոցով սպանելու հնարավորության միջեւ միայն մի բարակ սահման կա»,- ասել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Նորբերտ Վալտեր-Բորյան եւ շեշտել, որ նման կարեւոր որոշումն առանց հանգամանալից նախնական քննարկման ընդունել չի կարելի:
Հիմնական փաստարկներից մեկը, որով Սոցիալ-դեմոկրատները բացատրել են նոր զինամթերքի գնման մերժումը, հետեւյալն էր. «պատերազմի ամբողջական ավտոմատացումը», նրանց կարծիքով, վտանգավոր է, քանի որ այն կարող է վերացնել վերջին հոգեբանական արգելքները, որոնք դեռ հետ են պահում ռազմական գործողություններ իրականացնող հակառակորդներին: Իրադարձությունները, որոնք ԳՍԴԿ-ին ստիպեցին փոխել իր դիրքորոշումը, հակամարտությունն էր Լեռնային Ղարաբաղում եւ «դրոնների պատերազմը», որը մղում էին Հայաստանը եւ Ադրբեջանը, հայտարարել է ՍԴԿ-ի խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Գաբրիելա Հայնրիխը (Gabriela Heinrich):
«Պատմության մեջ առաջին անգամ զինված բախման արդյունքը որոշեց բացառապես անօդաչու թռչող սարքերի օգտագործումը»,- ասել է նա: Այս պատերազմը, Հայնրիխի խոսքով, հստակ ապացույց էր առ այն, որ դրոնները կարող են որպես հարձակողական զենք օգտագործվել: Եվ դա «տեղաշարժ արեց ամբողջ կոորդինատային համակարգը», որը հիմնված էր այն համոզմունքի վրա, որ անօդաչու թռչող սարքերը պետք է բացառապես որպես ցամաքային զորքերի պաշտպանության լրացուցիչ տարր օգտագործվեն: Ղարաբաղում հակամարտությունից հետո պարզ դարձավ. «անհապաղ քննարկում է անհրաժեշտ` հաշվի առնելով պրակտիկ պատերազմ վարելու այս նոր փիլիսոփայությունը»,- արձանագրել է Հայնրիխը:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները