Տնտեսագիտական համալսարանի դասախոսները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսները ստորագրահավաք են սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ NEWS.am–ի տեղեկություններով՝ երեք տասնյակից ավելի դասախոսներ արդեն իսկ միացել են ստորագրահավաքին։ Դասախոսները համարում են, որ Հայաստանում ստեղծված ճգնաժամի լուծման լավագույն ելքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած կառավարության հրաժարականն ու սահմանադրական ճանապարհով իշխանության անցնցում փոխանցումն է հանրության լայն շրջանակների վստահությունը վայելող և խորհրդարանական ուժերի կողմից ընդունելի, փորձ, գիտելիք, հմտություն և կարողություն ունեցող ժամանակավոր կառավարությանը՝ կազմակերպելով նոր խորհրդարանական ընտրություններ։
Նշենք, որ մոտ երկու շաբաթ առաջ ՀՊՏՀ–ը գիտխորհրդի նիստի ժամանակ գիտխորհրդի անդամները քննադատել են Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը և պատերազմի արդյունքում ստեղծված ճգնաժամամային իրավիճակը, պայմանավորվելով՝ վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարության տեքստ պատրաստել։ Սակայն ՀՊՏՀ–ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը սառեցրել է այդ գործընթացը, հաշվի առնելով, որ հայտարարությունը կարող էր վնասել ռեկտորի պաշտոնում իր թիմակից Դիանա Գալոյանի նշանակմանը։ Սակայն անգամ ռեկտորի պաշտոնակատարի իշխանահաճո «քծնանքը» չստիպեց կառավարությանը այդ պաշտոնում նշանակել Դիանա Գալոյանին։ Կառավարության հաստատմանը ներկայացված որոշման ընդունումը ՀՊՏՀ–ի հոգաբարձուների խորհրդի անդամ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի միջնորդությամբ հետաձգվեց։


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ