Իրանը քննադատել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի հայտարարությունը նոր միջուկային համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Գարիբաբադին քննադատել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի հայտարարությունն Իրանի հետ նոր միջուկային համաձայնագիր կնքելու անհրաժեշտության վերաներյալ, հաղորդում է Tasnim- ը: Նա Գրոսիին հորդորել է ՄԱԿ-ի գերատեսչության լիազորությունների շրջանակներից դուրս չգործել:
«ՄԱԳԱՏԷ-ի միակ դերը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրում (ԳՀՀԾ) մանրամասն ներկայացված կամավոր միջուկային միջոցառումների մոնիտորինգի եւ ստուգումը եւ կանոնավոր կերպով փաստացի թարմացումների տրամադրումն է այդ կապակցությամբ: Տրամադրել ցանկացած գնահատական, թե ինչպես են պարտավորություններն իրկանացվում (օրինակ` երբ խոսքը խախտման մասին է)»,- գրել է Գարիբաբադին Twitter- ում:
Ըստ նրա` դա բացարձակապես դուրս է ՄԱԳԱՏԷ-ի մանդատի շրջանակներից:
«ՄԱԳԱՏԷ-ն իր դերը խաղաց ԳՀՀԾ-ի բանակցություններում: Կողմերի պարտավորությունները եւ ՄԱԳԱՏԷ-ի առջեւ դրված խնդիրները նրբորեն ձեւակերպվել եւ համաձայնեցվել են, եւ յուրաքանչյուր կողմ գիտի, թե ինչ պետք է անի գործարքն ավարտին հասցնելու համար»,- ասել է Իրանի ներկայացուցիչը: «Գործարքի շուրջ բանակցություններ չեն լինի, իսկ եթե այն վերսկսվի, Գործակալության դերի մասին նոր փաստաթղթի անհրաժեշտություն չկա: Իրավիճակը բարդացնելու կարիք չկա»,- հավելել է նա:
Ավելի վաղ Գրոսին հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Թեհրանի եւ համաշխարհային տերությունների միջուկային համաձայնագրի երկարացումն ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի օրոք նոր գործարք կպահանջի:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...