Նախահայրերից ու սերունդներից բոլոր ապագա, շնորհակալ ենք ձեզ, տղե՛րք
«Մեր ազգային ողբերգությունների մի մասը գալիս է նրանից, որ մենք չենք կարողացել մեր ազգային հերոսին, մեր զինվորին, մեր պաշտպանին գնահատել, խնդրում եմ այս անգամ ուշքի գալ ու նույն սխալը չգործել»
Հայոց սպարապետ
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Սխրանքներ, որոնք հնարավոր չէ մոռանալ
Ալբերտ Հովհաննիսյան, Սարիբեկ Մկրտչյան, Կարեն Հարությունյան, Նարեկ Մանուկյան, Մհեր Էլիզբարյան, Գոռ Գրիգորյան, Սասուն Հայրապետյան...
Մեր խիզախների ճակատագրերը շատ նման են միմյանց: Նրանք բոլորը պայծառ ու լուսավոր երիտասարդներ էին, անասելի քաջ ու անձնուրաց, ովքեր ծառայեցին հայրենիքին և զոհվեցին պաշտպանելով այն նենգ ոսոխից: Եվ այսօր, այս անորոշ ու սգավոր օրերին, առավել քան երբևէ, մենք պետք է համախմբվենք ու խոսենք այդ լուսավոր տղերքի մասին, որոնց անունները հավերժ գրվեցին հայոց պատմության մեջ, չնայած որ նրանց մասին հնարավոր չէ խոսել անցյալ ժամանակով, իսկ սխրանքները հնարավոր չէ մոռանալ՝ նրանք բոլորը հայ ազգի հպարտությունն են:
Մեր դարավոր պատմության ընթացքում շատ հաղթանակած և հիշարժան պահեր ու օրեր ենք ունեցել, բայց հետո չգիտես ինչու մոռացել ենք այդ փառավոր հաղթանակները կերտած քաջերին, մերժել, ուրացել՝ հետո նորից հիշել ու փառաբանել:
Շատ կարևոր է ուսանել մեծերից, արժանապատիվ հայորդիներից, վերաիմաստավորել անցյալը ու խրատել երիտասարդներին, որ ինքներս մեզ հարգենք, ավելի լավ ճանաչենք ու հաստատուն քայլերով գնանք առաջ։
Այսօր 19.00-ին տեղի կունենա երթ՝ ի հիշատակ Արցախում 44 օրվա պատերազմի ընթացքում մեր զոհված քաջերի: Այսպես մենք մեր երախտագիտությունը կհայտնենք մեր բոլոր զինվորներին, կաղոթենք նրանց համար, գլուխ կխոնարհոենք և կասենք. «Նախահայրերից ու սերունդներից բոլոր ապագա, շնորհակալ ենք ձեզ, տղե՛րք»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...