Բորելը հայտարարել է, որ չի կարողացել հանդիպում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ-ների հետ
ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը հինգշաբթի հայտնել է, որ փորձել է եռակողմ հանդիպում կազմակերպել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ, բայց դա իրեն չի հաջողվել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Քանի որ երկու նախարարներն էլ կապ էին պահպանում ինձ հետ, մենք փորձեցինք եռակողմ կապ հաստատել` Եվրամիություն, Հայաստան եւ Ադրբեջան: Պարզվեց, որ դա անհնար է, ուստի ես երկու նախարարների հետ առանձին կհանդիպեմ»,- ասել է Բորելը Բրյուսելում ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստից առաջ, որին մասնակցում է նաեւ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը:
Ուրբաթ նախատեսված է ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհուրդը, որին սպասում են նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին:
Բորելը նշել է, որ այս հանդիպումները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում լայնածավալ ռազմական գործողություններից հետո:
«Մոտ 40 օր առաջ` նոյեմբերի 10-ին, Ռուսաստանի կողմից ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը, անկասկած, կանխեց մարդկային հետագա զոհերը: Բայց անցյալ շաբաթ, ցավոք, հրադադարի ռեժիմի խախտումների մասին հաղորդումներ լսեցինք երկու կողմերից էլ: Հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանումը շարունակում է պարտադիր լինել»,- շեշտել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը:
Նա հաստատել է, որ Եվրամիությունը լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին եւ ակնկալում է, որ երկու համանախագահները կշարունակվեն կամ կսկսեն, քանի որ տարիներ տեւած ընդմիջում կար, բանակցություններ հակամարտության համապարփակ եւ կայուն կարգավորման շուրջ:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները