Շուտով կմիանամ ձեզ, մենք Սյունիք չունենք թշնամուն տալու. Սուրիկ Խաչատրյան
Օրհասական է պահը։ Կորցնում ենք Սյունիքի կարևորագույն սահմանները։ Այդ կորուստը շատ մոտ ժամանակաշրջանում կբերի Սյունիքի ամբողջական կործանմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյան:
«Սիրելի՛ սյունեցիներ
Օրհասական է պահը։ Կորցնում ենք Սյունիքի կարևորագույն սահմանները։ Այդ կորուստը շատ մոտ ժամանակաշրջանում կբերի Սյունիքի ամբողջական կործանմանը։ Մենք իրավունք չունենք դա թույլ տալու։
Սյունիքը դեռևս 1988թ-ին համախմբվեց և պահեց մեր սահմանները։ Այսօր կրկին համախմբվելու ու պայքարելու ժամանակն է։ Ոտքի ելե՛ք, ինքնակազմակերպվե՛ք, պահանջե՛ք դավաճան ղեկավարի հրաժարականը, ամուր կանգնե՛ք սահմաններին և թույլ մի՛ տվեք ազերիները ոտք դնեն սյունյաց անարատ հողին։
Երկու օր առաջ վիրահատվել եմ, գտնվում եմ բժիշկների վերահսկողության տակ։ Շատ շուտով կմիանամ ձեզ, որ միասին ամուր պահենք մեր երկիրը։
Մենք Սյունիք չունենք թշնամուն տալու»:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին