«Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք». Ագարակկում բացվել է մշակութային Արտ էքսպո ցուցահանդես
«Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի կենտրոնական հրապարակում բացվել է մշակութային Արտ էքսպո ցուցահանդես, որտեղ անդամ երկրները ներկայացրել են իրենց ազգային մշակույթը։
Հայաստանը ներկայացել է երեք տաղավարներով՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվետների թանգարանը ներկայացրել է ձեռագործ վարպետների աշխատանքը, Տերյան մշակութային կենտրոնի տաղավարում ներկայացվել են հայկական ազգային տարազները, իսկ երրորդ տաղավարում՝ Մեղրու մշակութային առանձնահատկությունները։
Առանձին տաղավարներ են ձևավորել նաև ԱՊՀ անդամ երկրները՝ ներկայացնելով իրենց ազգային մշակույթը՝ սկսած ղազախական յուրտայից մինչև արծաթյա զարդեր, ձեռագործ տիկնիկներ, ազգային ուտեստներ և ոչ նյութական մշակութային ժառանգության այլ նմուշներ։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի և հյուրերի հետ շրջել է մշակութային էքսպոյում, ծանոթացել տարբեր երկրների ձևավորած մշակութային տաղավարներին:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է