Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆրանսիայում տեղի է ունեցել Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների պետերի 21-րդ համաժողովը Լիանա Գյուրջյանը ստացել է 2019 թ․-ի Եվրոպայի առաջնության փոփոխված մեդալները Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Յոսրի Բարսումի հետ․ քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացը Արագածոտնի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է բենզինի վաճառքը Թուրքիայում ձերբակալվել են դպրոցների վրա հարձակումների սպառնալիքի համար կասկածվող անձինք Իրանը մասամբ բացել է օդային տարածքը «Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ 17 անձ ձերբակալվել է․ ՔԿ Ավտոերթով պայմանավորված՝ երթևեկությունը ճանապարհների որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի Սպասվում է անձրև Բաղեր Ղալիբաֆը կոշտ քննադատությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Ֆրանսիայում տեղի է ունեցել Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների պետերի 21-րդ համաժողովըԼիանա Գյուրջյանը ստացել է 2019 թ․-ի Եվրոպայի առաջնության փոփոխված մեդալներըՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումըԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Յոսրի Բարսումի հետ․ քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացըԱրագածոտնի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է բենզինի վաճառքըԹուրքիայում ձերբակալվել են դպրոցների վրա հարձակումների սպառնալիքի համար կասկածվող անձինքԻրանը մասամբ բացել է օդային տարածքը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ 17 անձ ձերբակալվել է․ ՔԿԱվտոերթով պայմանավորված՝ երթևեկությունը ճանապարհների որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվիՍպասվում է անձրևԲաղեր Ղալիբաֆը կոշտ քննադատությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեինՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումՍի Ցզինպինը «շատ ուրախ է» Հորմուզի նեղուցի բացման համար․ ԹրամփՎենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակըՀՀ վարչապետի ճեպազրույցըԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբՆուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը վաղը ժամանակավորապես կփակվի երթևեկության համարՁերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորըՕդանավակայան տանող ճանապարհը նորոգվում էժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըՀայտնի են ձիասպորտի Հայաստանի մեծահասակների առաջնության հաղթողներըՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններԽարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջըԲարսելոնան նոր պահանջներով դիմել է ՈւԵՖԱԽաղաղության ուղերձներ Սյունիքից․ Մեղրին 2026 թ-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքն էԹուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափումԴուբայի գլխավոր խորհրդանիշներից մեկը ժամանակավորապես կփակվիWarner Bros.-ը հաստատել է «Game of Thrones: Aegon’s Conquest» աշխատանքային վերնագրով լիամետրաժ ֆիլմի մշակումըՌեալը տրանսֆերի է հանել ԿամավինգայինԱրհեստների միջազգային փառատոն` Մեղրի և Ագարակ համայնքներումԷրոլ Մասկը Ռուսաստանում կազմակերպում է վճարովի «VIP հանդիպումներ» Մենք պայքարեցինք մինչև ամենավերջ, սակայն դա բավարար չէրԸմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականների կազմերըՊանելային քննարկում՝ նվիրված Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք». Ագարակկում բացվել է մշակութային Արտ էքսպո ցուցահանդեսԲելգիացի հայ մարզիչը մեծ պատիվ կհամարի Հայաստանի հավաքականը մարզելու հնարավորությունըԼիբանանում հրադադարից հետո տասնյակ հազարավոր տեղահանվածներ վերադառնում են տունՍամվել Կարապետյանի աջակիցների ակցիայի ժամանակ 17 անձ է ձերբակալվել. ՆԳՆՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը բազմակողմ դիվանագիտությանըՄԻՊ-ն այցելել է «Վանաձոր» ՔԿՀ, զրուցել ազատությունից զրկված անձանց հետՀայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերՄենք քայլ առ քայլ առաջ ենք տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. ԷրդողաՎթար Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին. տուժածը հոսպիտալացվել էՀորմուզի նեղուցով առևտրային նավերի անցումը բաց էՀարավային Կովկասն արդեն մտել է խաղաղության փուլԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից եւ Ղազախստանից Հայաստան ներկրվել է 26 հազ. տոննայից ավելի ապրանքԱվարտել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթարի վերացումըԱլեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի հետՀրվ․Կովկասի երկրները կենտրոնանում են տարածաշրջանային կապերի և դիվանագիտության ամրապնդման վրաԱսիայի ամենահարուստ մարդը
Քաղաքականություն

Օրվա իշխանությունների վարքագիծը պարզապես պետականակործան է. Վազգեն Մանուկյան

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել իրավական հիմքից զուրկ և սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքներն ու կենսական շահերը ոտնահարող տարածքների օտարման գործընթացը և կոչ ենք անում այդ գործընթացում ներգրավված պետական մարմիններին չկատարել այն հրահանգները, որոնք հակասում են ոչ միայն մեր պետական շահերին, այլև նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը և միջազգային պրակտիկային: Այս մասին հայտարարություն է տարածել Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Խստորեն դատապարտում և ազգակործան ենք համարում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքները հակառակորդին հանձնելու գործընթացը, ինչը փորձ է արվում քողարկել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներով:

Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն շարունակում է իրագործել իր պարտվողական քաղաքականությունը ինչպես Զանգելանի և Կուբաթլուի հատվածում, այնպես էլ Սյունիքի մարզի սահմաններում:

Կապանի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները՝ ադրբեջանական վերջնագրերը, սահմանային լարվածության աճը և հայկական պաշտոնական կողմի հանցավոր անգործությունը, լուրջ մտահոգության և կասկածների տեղիք են տալիս:

Սյունիքի մեր հայրենակիցները մեն–մենակ են մնացել թշնամու բանակի ու սահմանային ոտնձգությունների դեմ։ Նրանք ստիպված են ինքնուրույն պաշտպանել սեփական տունը, ինչպես նաև դիմել են հուսահատ քայլի՝ բողոքի գործողությունների։ Մենք սյունեցիների կողքին ենք և սատարում ենք նրանց պահանջներին։

Օրվա իշխանությունների վարքագիծը պարզապես պետականակործան է։ Դատապարտելի է նաև այն, որ խնդիրները կա՛մ չեն լուծվում, կա՛մ լուծվում են ի վնաս մեզ, սակայն ստի ու մանիպուլյացիաների մեթոդը, որը հատկապես դրսևորվեց պատերազմի օրերին, շարունակում է օգտագործվել։

Հարկ ենք համարում ընդգծել, որ սահմանագծման և սահմանազատման գործընթացները նախատեսված չեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Այդ հայտարարության 1-ին կետով նախատեսված հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի ելակետն այն է, որ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում հայտարարության պահին իրենց զբաղեցրած դիրքերում։ Հետևաբար հայտարարության տեքստի որևէ դրույթ հիմք չէ սահմանների փոփոխության համար։ Ակներև է, որ այդ հարցերը թողնվել էին հետագա բանակցություններին՝ հաշվի առնելով դրանց համապարփակ և բարդ բնույթը։

Նկատի ունենալով միջազգային, ինչպես նաև Հայաստան-Վրաստան, Վրաստան-Ադրբեջան առկա փորձը` սահմանների սահմանագծումն ու սահմանազատումն իրականացվում է պետությունների կողմից ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովների բանակցությունների արդյունքում և պահանջում է բանակցությունների արդյունք հանդիսացող սահմանագծի վավերացում երկու պետությունների օրենսդիր մարմինների կողմից: Մինչ նշված գործընթացների ամբողջական ավարտը Հայաստանի Հանրապետությունը պետք է պահպանի իր սահմանը մինչպատերազմական ժամանակահավտածի բնագծերով։

Որևէ քարտեզ, առավել ևս GPS համակարգի տվյալները, իրավական ակտ չեն և չեն կարող հիմք հանդիսանալ սահմանագծման համար, եթե հակասում են բարձրագույն մարմինների կողմից հաստատված սահմանագծին:

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել իրավական հիմքից զուրկ և սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքներն ու կենսական շահերը ոտնահարող տարածքների օտարման գործընթացը և կոչ ենք անում այդ գործընթացում ներգրավված պետական մարմիններին չկատարել այն հրահանգները, որոնք հակասում են ոչ միայն մեր պետական շահերին, այլև նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը և միջազգային պրակտիկային:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Սյունիքում տեղի ունեցող գործընթացները և փաշինյանական իշխանության վարած քաղաքականությունը ցույց են տալիս, որ մենք ապահովագրված չենք նմանատիպ վտանգներից Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Դա նշանակում է, որ մենք պետք է հնարավորինս շուտ ձերբազատվենք այս իշխանություններից և ամեն ջանք գործադրենք մեր երկրի խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու համար։

Հապաղելը պետություն կարող է արժենալ»։