Pfizer-ի պատվաստանյութի ներարկումից հետո գրանցել են ալերգիկ ռեակցիայի 2 դեպք
ԱՄՆ-ում գրանցել են ալերգիկ ռեակցիայի 2 դեպք կորոնավիրուսի դեմ Pfizer-ի եւ BioNTech-ի արտադրության պատվաստանյութի ներարկումից հետո. Ալյասկայում երկու բուժաշխատողներ հոսպիտալացվել են այս պատվաստանյութը ստանալուց հետո: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, բայց ԱՄՆ կարգավորող մարմինները նշել են, որ անհրաժեշտ է ներարկման կենտրոններում ունենալ թթվածնի եւ ադրենալինի պաշարներ:
Պատվաստվածներից մեկի՝ միջին տարիքի կնոջ մոտ, որի հիվանդության պատմության մեջ ալերգիայի մասին նշում չկար, պատվաստանյութը ներարկելուց հետո 10 րոպե անց զարգացել է անաֆիլակտիկ ռեակցիա: Նրա մոտ առաջացել է ուժեղ հեւոց եւ ցան դեմքին ու մարմնին, հաճախացել է զարկերակը: Կնոջը կատարել են ադրենալինի ներարկում, որն օգտագործվում է սուր ալերգիկ ռեակցիաների դեպքում: Սկզբում ախտանիշները վերացել են, բայց հետո դրանք նորից են հայտնվել, եւ պացիենտին տվել են ստերոիդներ ու էպինեֆրին:
Սակայն մասնագետները հենց դադարեցրել են կաթիլայինով դեղերի ներարկումը ալերգիկ ռեակցիայի նշանները կրկին հայտնվել են, եւ պացիենտին հոսպիտալացրել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Վերջին տեղեկություններով՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում, բայց կինը շարունակում է մնալ հիվանդանոցում:
Պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացած երկրորդ բուժաշխատողի մոտ 10 րոպե անց առաջացել է գլխապտույտ, կոկորդում քոր եւ աչքերի այտուցվածություն: Նրան տեղափոխել են անհետաձգելի օգնության բաժանմունք, որտեղ ներարկել են ադրենալին, ֆամոտիդին եւ բենադրիլ: Այս դեղամիջոցների ներարկումից հետո 1 ժամ անց բոլոր ախտանիշները վերացել են, եւ պացիենտը տուն է գնացել:
Հատկանշական է, որ երկու դեպքն էլ տեղի է ունեցել միեւնույն հիվանդանոցում: Հիվանդանոցի ղեկավարությունը, սակայն, իր աշխատակիցների պատվաստումը դադարեցնելու մտադրություն չունի:
Պատվաստանյութերի հարցերով փորձագետ, բժիշկ Փոլ Ա.Օֆիտը, որը FDA-ին խորհուրդ էր տվել հավանություն տալ Pfizer-ի դեղամիջոցին արտակարգ օգտագործման համար, կարծում է, որ պատվաստման կենտրոններում պետք է լինեն նախազգուշական լրացուցիչ միջոցներ: Նրա խոսքով՝ պատվաստումից հետո պացիենտները նվազագույնը 15 րոպե պետք է լինեն բժիշկների հսկողության տակ: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաեւ պարզել, թե պատվաստանյութի կոնկրետ որ բաղադրիչն է առաջացրել ալերգիկ ռեակցիաներ:
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) փորձագետները այս միջադեպերից հետո խորհուրդ են տվել կորոնավիրուսի դեմ պատվաստումն անցկացնել միայն պատվաստման կենտրոններում, որոնք հագեցած են թթվածնի եւ ադրենալինի բավարար պաշարով:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները