Դուք տեսել եք, ինչպիսի ավերածություններ է գործում դավաճան շիզոֆրենիկը, ու փորձել եք լղոզել ու կոծկել. Միացեք, որ կրկնակի մեղավոր չդառնաք
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դիմում են ԱԳՆ-ում աշխատող արհեստավարժ եւ հայրենասեր մարդկանց։
Ես գիտեմ, որ ձեզանից շատերն ունեն նույն ապրումները, գնահատականներն ու ցանկությունները, ինչ հայ ժողովրդի մեծամասնությունը՝ աղետալի պատերազմից հետո։
Դուք գիտեք նաեւ, որ ունեք մեղքի ձեր բաժինը այս պատերազմի հասունացման, դիվանագիտական տապալումների եւ մեր արտաքին քաղաքականության ճակատագրական ձախողումների համար։
Նախորդ նախարարի պաշտոնանկությունը չի մաքրում ձեզ այդ մեղքից։ Նոր նախարարի տվայտանքները եւ պարտությունը բանակի վրա գցելը միայն հակառակ էֆեկտն ունեցան։
Դուք տեսել եք, ինչպես են գահավիժում հայ-ռուսական հարաբերությունները, ու լռել եք։
Դուք տեսել եք, ինչպես են դիտավորյալ կերպով փակուղի մտցվում Արցախյան բանակցությունները, ու լռել եք։
Դուք տեսել եք, ինչպիսի ավերածություններ է գործում դավաճան շիզոֆրենիկը, ու ոչ միայն լռել եք, այլեւ փորձել եք լղոզել ու կոծկել։
Դուք տեսել եք, ինչպես են թավշյա տականքները փորձում փոխել Հայաստանի արտաքին վեկտորը, ու լռել եք։
Դուք տեսել եք, գործող խունտայի արտասահմանյան այցերը ինչպիսի տարակուսանք ու քամահրանք են առաջացնում աշխարհում, ու լռել եք։
Դուք տեսել եք, որ լրջագույն մարտահրավերներ ունեցող Հայաստանը ինչպես է իր արտաքին քաղաքականությունը վերածում Մերկելի սելֆիի, Մակրոնի պաչիկի, Տրյուդոյի գուլպաների, Թրամպի հետ պատահական նկարի ու մշտապես կեղծավոր Լադիմիր Լադիմիրիչների ու լռել եք։
Մի լռեք գոնե հիմա։
Դուք լավ գիտեք, որ անկախ նրանից, թե գերագույն ստահակը ձեր նոր նախարարին որոշակի ազատություն է խոստացել, ձեր բոլոր ջանքերն ապարդյուն են լինելու, քանի նա անպատիժ է մնում այն ամենի համար, ինչը դուք տեսել եք ու լռել եք։
Միացեք Հայրենիքի փրկության շարժմանը, որ կրկնակի մեղավոր չդառնաք։
Հարգանքով»։


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին