Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիայում ձերբակալվել են դպրոցների վրա հարձակումների սպառնալիքի համար կասկածվող անձինք Իրանը մասամբ բացել է օդային տարածքը «Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ 17 անձ ձերբակալվել է․ ՔԿ Ավտոերթով պայմանավորված՝ երթևեկությունը ճանապարհների որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի Սպասվում է անձրև Բաղեր Ղալիբաֆը կոշտ քննադատությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Սի Ցզինպինը «շատ ուրախ է» Հորմուզի նեղուցի բացման համար․ Թրամփ Վենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը ՀՀ վարչապետի ճեպազրույցը ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը վաղը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

Թուրքիայում ձերբակալվել են դպրոցների վրա հարձակումների սպառնալիքի համար կասկածվող անձինքԻրանը մասամբ բացել է օդային տարածքը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ 17 անձ ձերբակալվել է․ ՔԿԱվտոերթով պայմանավորված՝ երթևեկությունը ճանապարհների որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվիՍպասվում է անձրևԲաղեր Ղալիբաֆը կոշտ քննադատությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեինՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումՍի Ցզինպինը «շատ ուրախ է» Հորմուզի նեղուցի բացման համար․ ԹրամփՎենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակըՀՀ վարչապետի ճեպազրույցըԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբՆուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը վաղը ժամանակավորապես կփակվի երթևեկության համարՁերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորըՕդանավակայան տանող ճանապարհը նորոգվում էժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըՀայտնի են ձիասպորտի Հայաստանի մեծահասակների առաջնության հաղթողներըՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններԽարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջըԲարսելոնան նոր պահանջներով դիմել է ՈւԵՖԱԽաղաղության ուղերձներ Սյունիքից․ Մեղրին 2026 թ-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքն էԹուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափումԴուբայի գլխավոր խորհրդանիշներից մեկը ժամանակավորապես կփակվիWarner Bros.-ը հաստատել է «Game of Thrones: Aegon’s Conquest» աշխատանքային վերնագրով լիամետրաժ ֆիլմի մշակումըՌեալը տրանսֆերի է հանել ԿամավինգայինԱրհեստների միջազգային փառատոն` Մեղրի և Ագարակ համայնքներումԷրոլ Մասկը Ռուսաստանում կազմակերպում է վճարովի «VIP հանդիպումներ» Մենք պայքարեցինք մինչև ամենավերջ, սակայն դա բավարար չէրԸմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականների կազմերըՊանելային քննարկում՝ նվիրված Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք». Ագարակկում բացվել է մշակութային Արտ էքսպո ցուցահանդեսԲելգիացի հայ մարզիչը մեծ պատիվ կհամարի Հայաստանի հավաքականը մարզելու հնարավորությունըԼիբանանում հրադադարից հետո տասնյակ հազարավոր տեղահանվածներ վերադառնում են տունՍամվել Կարապետյանի աջակիցների ակցիայի ժամանակ 17 անձ է ձերբակալվել. ՆԳՆՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը բազմակողմ դիվանագիտությանըՄԻՊ-ն այցելել է «Վանաձոր» ՔԿՀ, զրուցել ազատությունից զրկված անձանց հետՀայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերՄենք քայլ առ քայլ առաջ ենք տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. ԷրդողաՎթար Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին. տուժածը հոսպիտալացվել էՀորմուզի նեղուցով առևտրային նավերի անցումը բաց էՀարավային Կովկասն արդեն մտել է խաղաղության փուլԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից եւ Ղազախստանից Հայաստան ներկրվել է 26 հազ. տոննայից ավելի ապրանքԱվարտել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթարի վերացումըԱլեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի հետՀրվ․Կովկասի երկրները կենտրոնանում են տարածաշրջանային կապերի և դիվանագիտության ամրապնդման վրաԱսիայի ամենահարուստ մարդըԱյս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 25-ին:Ծովագյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 16-ից 17-ըՁերբակալվել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդներ
Քաղաքականություն

Նիկոլը հենց հիմա պիտի հրաժարական տա․․․ Միքայել Մինասյան

Նիկոլը հենց հիմա պիտի հրաժարական տա։ ՔՊ-ն եւ ՔՊ-ամերձները ժամանակավոր կառավարություն լինելու քաղաքական եւ բարոյական մանդատ չունեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա, մասնավորապես, գրել է․

«Հայրենիք կործանած ու տասնյակ հազարավոր մարդկային ճակատագրեր խեղած Նիկոլը որոշել է երկարաձգել իր քաղաքական կյանքը արտահերթ ընտրություններ կազմակերպելու ճանապարհով, ինչը կերաշխավորի գոնե նախընտրական շրջանում աթոռի վրա իր մնալը:

Իսկ դա քիչ ժամանակ չէ ամենը տապալած իշխանության համար։ ՔՊ-ն էլ դեմքի լուրջ արտահայտությամբ ընտրությունների գաղափարը քննարկում է մարդ-կուսակցությունների հետ՝ թե տեսեք մենք մեր ստորության մեջ միայնակ չենք։

Այն, որ ընտրություն պետք է, անհերքելի է։ Բայց կարեւորը դա չէ։ Կարեւորն այն է, թե ինչ պետք է արվի, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական «դիակը» հեռացվի հիմա եւ ինչ պետք է արվի մինչեւ ընտրությունները։

Մինչեւ այդ, պետք է լինի այս խայտառակ պարտության քաղաքական հետեւանքների գնատական եւ արձագանք։

Մասնավորապես՝

-Պետք է տալ այս պարտության քաղաքական ու ազգային գնահատականը,

-քրեական գործընթաց սկսել պետական դավաճանների եւ ռազմական հանցագործների նկատմամբ,

-հետաքննել իշխանազավթման ամբողջ գործընթացը,

-վերջին 2.5 տարիների կատարվածը դիտարկել հայրենազրկում՝ ծրագրված, նպատակադրված ու իրականացված տրամաբանության ներքո,

-բացահայտել ֆեյքային ինդուստրիան, որը սպասարկել է այս գործընթացները եւ այն ֆինանսավորողներին,

-պատասխանատվության ենթարկել բոլոր պաշտոնյաներին եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, որոնք օրենքների խախտմամբ կատարել են ապօրինի հրամաններ,

-բացահայտել օտարերկրյա բոլոր գործակալական ցանցերը,

-հրապարակել բոլոր այն «պոպուլյար» եւ կարծիք ձեւավորող հանրային դեմքերի անունները, որոնք խեղել են հանրային կարծիքը միտումնավոր, ուղիղ հրահանգներով,

-պատժել ռազմական այն բոլոր գործիչներին, որոնք հասկանալով հանդերձ, կատարել են ճակատագրական հանձնարարություններ,

-հայտնաբերել ու պատժել նրանց, որոնք մասնակից են դիերը թաքցնելու գործընթացին,

-հայտնաբերել ու պատժել նրանց, ում մեղքով պատերազմից հետո շարունակել ենք ունենալ գերիներ ու նոր սպանվածներ։

Ահա այսքանից հետո, երբ ճշմարտությունը, մեղավորներն ու պատճառները կբացահայտվեն, պետք է հայտարարվեն նոր ընտրություններ։

Ընտրություններ, որտեղ ՀՀ քաղաքացիներն արդեն ամեն ինչ իմացած ու տեղեկացված, կհասկանան ում ընտրեն կամ ում չընտրեն։ Որովհետեւ բոլոր մնացած դեպքերում, եթե այսքանը չարվի, ընտրությունը կլինի ստի վրա կառուցած՝ մի ամբողջ ժողովուրդ խաբելու հերթական բեմականացում։

Պարտված երկիրը չի կարող ավտոմատ գնալ ընտրությունների։ Պետք է վերլուծել, հասկանալ, գտնել մեղավորներին, պատժել, բարձրաձայնել ճշմարտությունը եւ հետո արդեն ձեւավորել ինքնամաքրված հասարակության՝ նոր էջից սկսող իշխանություն։

Այդ պատճառով հիմա միակ պահանջն է՝ Նիկոլը պիտի հրաժարական տա առանց որեւէ պայմանի։

Պետք է ձեւավորվի ժամանակավոր կառավարություն 3 գլխավոր նպատակով ու գործառույթով.

1. Վերագործարկի կոլապսի ենթարկված պետական իշխանությունը, ապահովի Հայաստանի, Արցախի եւ վերջապես մարդկանց անվտանգությունը,

2. կանխի տնտեսական կոլապսը, որին մնացել են հաշված շաբաթներ,

3. պատժի պատերազմի եւ կապիտուլյացիայի մեղավորներին։

Այսքանը։ Պարզ, հասկանալի բոլորի համար։ Հատկապես նիկոլականների, որոնք անկեղծորեն մտածում են, որ հայրենազրկումից հետո կարող են սակարկել կամ պայմանավորվել։ Չի լինելու։ Դուք քաղաքական դիակներ եք եւ կապիտուլյանտներ։ Դուք այլեւս իրավունք չունեք անգամ հանդգնելու որեւէ համապետական պրոցես իրականացնել։ Ո՞վ եք դուք, այ դավաճաններ։ Ձեր կարծիքով դուք որեւէ բան ներկայացնելու իրավունք ունե՞ք. դե գնացեք Եռաբլուրից ասեք, որ դեռ պաշտոնավարելու կամ որեւէ գործընթաց կազմակերպելու բարոյական իրավունք ունեք:

Ձեր հետ պայմանավորվածությունը կարող է ընդամենը մեկը լինել. ձեզ դատող դատավորը կարող է չլինել Ֆարխոյանի ցուցակից Կարենը, Մնացը կամ Արտուշը։ Նրանք ձեր գրպանային, կամազուրկ դահիճներներն էին։ Ժամանակավոր կառավարությունը կերաշխավորի արդար դատաքննություն։

Նիկոլը հենց հիմա պիտի հրաժարական տա։ ՔՊ-ն եւ ՔՊ-ամերձները ժամանակավոր կառավարություն լինելու քաղաքական եւ բարոյական մանդատ չունեն: Հետեւաբար չեն կարող ունենալ նաեւ ո՛չ հավակնություն, ո՛չ թեկնածու։ Սակարկությունն անպատեհ է։

Ու չի լինելու։

Իզուր Մոսկվաներում կաբինետից կաբինետ մի վազեք։

Չի ստացվելու, չենք թողնելու։