ԱԺ աշխատակիցներն Ամանորին ընդառաջ վարձատրվել են «13-րդ աշխատավարձով». աշխատակազմի ղեկավարի պարզաբանումը
ԱԺ աշխատակիցներն Ամանորին ընդառաջ վարձատրվել են «13-րդ աշխատավարձով»։ Այս մասին պարզաբանում է տարածել ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունը։
Պարզաբանման մեջ, մասնավորապես, նշվում է.
«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցներն Ամանորին ընդառաջ վարձատրվել են, ինչպես ընդունված է ասել, «13-րդ աշխատավարձով», ինչը տարիներ շարունակ ընդունված պրակտիկա է թե՛ պետական եւ թե՛ մասնավոր կառույցներում, եւ աշխատակիցներն իրենց ընտանեկան բյուջեն նախատեսելիս մշտապես հաշվի են առնում այս ֆինանսական միջոցների առկայությունը։
Հատուկ ուզում եմ ընդգծել, որ ԱԺ նախագահը որոշում է կայացրել պատգամավորներին չհատկացնել 13-րդ աշխատավարձ։
Համապատասխան կարգադրությունն ԱԺ նախագահի կողմից ստորագրվել է դեկտեմբերի 14-ին, որը ենթակա է հրապարակման երկօրյա ժամկետում։
Օգտվելով առիթից՝ տեղեկացնում եմ նաեւ, որ 2020թ-ի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին արդեն իսկ հաջողվել է պարգեւատրումների եւ բազմաթիվ այլ հոդվածներից տնտեսել եւ պետական բյուջե ուղղել շուրջ 845 մլն դրամ, որը ծառայել է համավարակով եւ պատերազմով պայմանավորված խնդիրների լուծմանը:
Նպատակադրվել ենք մինչեւ տարեվերջ պետական բյուջե ուղղվող ընդհանուր տնտեսումների չափը հասցնել առնվազն 1․2 միլիարդի, որը կազմում է ԱԺ տարեկան բյուջեի 20 տոկոսը»։


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարինին