Հարգելի ՊՆ, ձեր մեջ մարդ կա՞, իսկ հա՞յ... դուք չե՞ք տեսնում օրերով ձեր դարպասների դիմաց մի բառ ակնկալող, վշտից ու անորոշությունից խենթացող հայրերին ու մայրերին
Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը նոր գրառում է կատարել՝ դիմելով պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին։
«Հարգելի ՀՀ պաշտպանության նախարարություն, ձեր մեջ ՄԱՐԴ կա՞, իսկ ՀԱ՞Յ... Լավ, դուք չե՞ք տեսնում օրերով ձեր դարպասների դիմաց մի բառ ակնկալող, վշտից ու անորոշությունից խենթացող հայրերին ու մայրերին, լավ դուք կաբինետում տաք-տաք նստած ո՞նց եք աշխատում՝ էդ ամենը տեսնելով։ Լավ, դուք չե՞ք կարծում, որ էդ մարդկանց հետ պետք ա ժամը մեկ մեկդ հանդիպի, խոսի, հսկող շտապ օգնության մեքենա լինի, հոգեբանները աջակցեն, խոսեն, գոնե մի հատ աթոռ կամ տաք ջուր առաջարկեք, առավոտից սառում են էդ մարդիկ, մի բառ են ուզում լսել։
Լավ, դուք զավակներ չունե՞ք, ձեր մեջ մայր, հայր, քույր, եղբայր չկա։ Էդ մարդկանց պարտավոր եք օգնել ինչով կարող եք, չի կարելի այսքան անտարբեր լինել, Մարդ եղեք, վերջապես»,- Facebook-յան գրել է նա։


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարինին