Վաղը ժամը 17-ին «Արժանապատվության երթը» կմեկնարկի Կրկեսի մոտից.
Վաղը ժամը 5-ին, Գրիգոր Լուսավորիչ փողոցից, Կրկեսի հրապարակից շարունակում ենք մեր երթը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ֆրանսիայի հրապարակում «Արժանապատվության երթին» հաջորդաց փոքր հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով, երթը կանգ է առնելու դատախազության առջեւ, ոստիկանության առջեւ, ԱԱԾ-ի առջեւ. «Դատախազության առջեւ մենք կոչ ենք անելու, որպեսզի հարուցված քրեական գործի շրջանակներում դավաճանության հոդվածով մեղադրանք առաջադրվի Նիկոլ Փաշինյանին եւ նրան ձերբակալել: Մենք երթ ունենք նաեւ հինգշաբթի, իսկ շաբաթ օրը հանրահավաք եւ սգո երթ ունենք: Մենք առաջիկա օրերին վերջնականապես հասնելու ենք մեր նպատակին, դրանում ոչ մեկը թող չկասկածի»,-ասաց Սաղաթելյանը:
Ներկաները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»:
Ընդդիմության այսօրվա ակցիան այսքանով ավարտվեց:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել