Փաշինյանը նույնիսկ սուգն է օգտագործում իր քաղաքական նպատակների համար. Իշխան Սաղաթելյան
Ովքեր ասում են՝ Նիկոլ Փաշինյանն ունի ժողովրդի աջակցությունը, դրանով վիրավորում են մեր ժողովրդի արժանապատվությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Երեւանում ընթաթող արժանապատվության երթի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
«Մեր ժողովուրդը չի կարող այս երկիրը ծախած մարդուն ընդունել ու հանդուրժել։ Իր կողքը մնացել է «շիշ բռնողը», Քոչարյան Անդոնը, ու մեկ էլ մի քանի հոգի»,- նշեց նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե որոշ ուժեր փորձում են ապատեղեկատվություն տարածելով՝ քաղաքացիների մեջ լարվածություն մտցնել, Սաղաթելյանն ասաց. «Այս երկրում թիվ մեկ ապատեղեկատվություն տարածողը Նիկոլն է, որն 2,5 տարի խաբել է ժողովրդին։ Ինքը ստերի թագավորն է, այսօր էլ փորձում է խաբել ժողովրդին։ Չկա այլեւս Նիկոլ, երկրում անիշխանություն է, կա մի հատ ֆեյքերի պարագլուխ»։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ եթե Փաշինյանը չհեռանա, ապա իրենք պաշտոնը կհեռացնեն իրենից. «Այս անհնազանդության բողոքի զանգվածային ակցիաների միջոցով պետք է այնպես անենք, ու այդ ճանապարհին ենք։ Այսօր արդեն Նիկոլի հրահանգները չեն կատարում բազմաթիվ պետական մարմիններ, Նիկոլը մնալու է այնտեղ նստած՝ իր ֆեյքերի հետ։ Նիկոլն այնքան սրիկա է, որ իմանալով մեր հանրահավաքի նշանակած օրը, այդ օրը հայտարարեց սուգ։ 45 օր ինչո՞ւ սուգ չէր հայտարարում։ Այսինքն՝ նույնիսկ սուգն է օգտագործում իր քաղաքական նպատակների համար»։
Հարցին՝ արդյոք իշխող խմբակցության պատգամավորների հետ կա՞ն քննարկումներ, որ այդ պատգամավորները նույնպես միանան իրենց պահանջին, Սաղաթելյանն ասաց. «Իշխող խմբակցության պատգամավորները գերի են ընկել Նիկոլի ձեռքը։ Յուրաքանչյուր հարմար առիթի իրենք պիտի ազատվեն այդ գերությունից։ Մենք իրենց այդ առիթը կտանք»։


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել