Երբ հասկացավ՝ չի կարողանալու հաղթել ու չի ուզում առանց մարտերի հողեր հանձնել, պետք է հրաժարական տար. Վանեցյան
Երբ Փաշինյանը ստանձնում էր ՀՀ վարչապետի պաշտոնը, պետք է քաջ գիտակցեր, որ Հայաստանում ամենամեծ չլուծված խնդիրներից մեկն Արցախյան հակամարտության հարցն է, որի լուծումը պետք է տրվեր: Այս մասին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա ընդգծեց, որ անձամբ մի քանի անգամ վարչապետին ասել է, որ եթե Արցախյան համակարտության հարցի վերաբերյալ չկան բանակցություններ, կոնկրետ աշխատանք՝ այլընտրանքը պատերազմն է: Մինչդեռ, ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով՝ մենք պատրաստ չէինք պատերազմելու, որովհետև ի սկզբանե տեղեկություններ կային, որ Թուրքիան էլ է ներգրավվելու:
«Ասել եմ և ոչ միայն իրեն, այլև Ազգային անվտանգության խորհրդի նիստերին: Փաշինյանը ներքին լսարանի համար խոսում էր տարբեր բաների մասին, պոպուլիստական հայտարարություններ էր անում՝ «Արցախը Հայաստանն է և վերջ», «Ես բանակցությունները սկսում եմ իմ կետից», «որևէ զիջման չեմ գնալու» և այլ: Ունեցանք պատերազմ և չկարողացանք հաղթել», - արձանագրեց Արթուր Վանեցյանը:
Ըստ նրա՝ երբ Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ պատերազմ է սկսվել և ինքը չի կարողանալու հաղթել ու չի ուզում առանց մարտերի հանձնել հողերը, իր մեջ պետք է քաջություն գտներ, ի սկզբանե հայտարարեր իր հրաժարականի մասին. «Կլիներ քաղաքական փոփոխություն, ինչը կստիպեր միջազգային գործընկերներին կանգնեցնել այս պատերազմը: Նա չարեց»:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել