Լեռնային Ղարաբաղը դառնում է Թուրքիայի և Արևմուտքի միջև բախման թատերաբեմ. Greek City Times
Հունական Greek City Times պարբերականը հրապարակել է վերլուծական հոդված, որում հեղինակ Քերման Մամեդովն անդրադառնում է արցախյան հակամարտությանը և դրա հետևանքով տարածաշրջանում ձևավորված քաղաքական իրավիճակին:
Հեղինակը հիշեցնում է, որ անցյալ շաբաթ տեղի ունեցած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Բաքու նպատակ ուներ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Միևնույն ժամանակ նա ընդգծում է, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերն անդրադարձել է հարցի՝ բանակցային տարբերակով կարգավորմանն ու նշել, որ այլընտրանք քան բանակցությունները չի տեսնում: Ըստ Մամեդովի՝ ամերիկացի դիվանագետի ելույթը հստակ ցույց է տալիս՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի ծայրահեղ ակտիվության նկատմամբ դժգոհությունը:
Եռակողմ համաձայնագրի ընդունումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատում են պաշտոնական Անկարայի՝ հակամարտության կարգավորման լիիրավ մասնակցի կարգավիճակի օրինականացման ուղությամբ, նշում է հեղինակը:
Թուրքիայի դերը Հարավային Կովկասում ամրապնդելու նպատակով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անհաջող բանակցություններց հետո, հակամարտության կարգավորման լիիրավ անդամ լինելուն պես, Անկարան հավանաբար խաղաղապահ առաքելություն կտեղակայի Լեռնային Ղարաբաղի տարածքում:
Մինչ այդ Թուրքիան հայտարարել է ինժեներական ստորաբաժանումների՝ տարածքը մաքրելու նպատակով Լեռնային Ղարաբաղ արագ տեղափոխման մասին, ինչը ռուս և հայ ռազմական փորձագետների շրջանում առաջացրել է մտավախություն առ այն, որ Թուրքիան սակրավորների անվան տակ կարող է հատուկջոկատայիններ ուղարկել՝ դիվերսիոն գործողություններ կատարելու նպատակով, նշում է հեղինակը:
Անդրադառնալով Ալիևին, Մամեդովը նշում է, որ Բաքուն փորձում է փոփոխություններ մտցնել նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրում՝ ռուս խաղաղապահ առաքելությանը «ադրբեջանական հողում» ընդգրկելով:
Հակամարտության կարգավորմանն ուղղված գործընթացների հետևանքով սրվում են Մոսկվայի և Անկարայի դիվանագիտական հարաբերությունները, ինչն արդեն ակնհայտ է դառնում:
Այս համատեքստում Արևմուտքը կարող է օգտվել հակամարտության կարգավորման նախաձեռնությունից, որը, սակայն, դժվար թե կարողանա միայնակ անել՝ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության արդյունքում պատճառված տնտեսական ահռելի վնասը: Այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ միավորվելու արդյունքում, դա կարող է մեղմացնել Էրդողանի ախորժակը տարածաշրջանում, նշում է հեղինակը:
Մոսկվայի և Արևմուտքի հակաթուրքական նախաձեռնության առաջին քայլը, ամենայն հավանականությամբ, կլինի Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ առաքելությանը ԵԱՀԿ մանդատի տրամադրումը:
Ամերիկացի փորձագետ Բրեդլի Ռեյնոլդսը մատնանշում է Փարիզի և Վաշինգտոնի հետ «ժամանակավոր» կոալիցիա ստեղծելու հարցում Մոսկվայի շահագրգռվածությունը, մեջբերում է հեղինակը: Որին ի պատասխան Սպիտակ տունը չի հերքում Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության պատրաստակամությունը:
«Մենք մտահոգված ենք Թուրքիայի դերի, օտարերկրյա զինյալների մասնակցության, Անկարայի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու կապակցությամբ: Այս հարցերը՝ Ռուսաստանի հետ մեր երկխոսության օրակարգում են» – ընդգծել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը:
«Ներկա պայմաններում Լեռնային Ղարաբաղը, որը վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմի դաշտ էր, դառնում է Արևմուտքի և Թուրքիայի միջև բախման թատերաբեմ» - գրում է հեղինակը:
Հոդվածի ավարտին հեղինակ Մամեդովը նշում է, որ այս համատեքստում Թուրքիան կարող է միայնակ մնալ արևմտա-ռուսական դաշինքի առջև:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները