Ադրբեջանցիները զորք են կուտակել Ջերմուկի մոտակայքի սարերում`զորամաս են կառուցում (տեսանյութ)
«Փաստինֆո»-ի տրամադրության տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են ադրբեջանական մեծաթիվ զորքերը կուտակվում դեռևս չհստակեցված հայ-ադրբեջանական սահմանին՝ ըստ տեղեկությունների՝ Քելբաջարում` Ջերմուկի մոտ գտնվող սարերում, զորամաս կառուցելու նպատակով։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են տասնյակ Կամազ մակնիշի բեռնատարները շարվել, իսկ մի քանի կմ հեռավորության վրա հայկական կողմը հետևում է ադրբեջանական ԶՈՒ-ի բոլոր գործողություններին։ Ջերմուկցիներն ահազանգում են, որ նոր զորամասը կառուցվելու է Ջերմուկի մի քանի կմ հեռավորության վրա, ասել է թե` Ջերմուկը դարձել է սահմանամերձ բնակավայր և սկսել են անհանգստանալ իրենց անվտանգության համար։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան նորմալ որակեց, որ ադրբեջանական կողմը իր տարածքում զորամասեր է կառուցում, որովհետև նույնը անում է նաև ՀՀ ԶՈՒ-ն՝ կառուցում է նոր զորամասեր, փորում խրամատներ։
«Նույն անվտանգության տեսանկյունից, եթե լինի փորձ դա դառնում է ՀՀ ԶՈՒ խնդիրը և ցանկացած փորձ արժանանալու է կոշտ պատասխանի»,- ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա