Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է բրոնզե մեդալների Ֆրանսիայում տեղի է ունեցել Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների պետերի 21-րդ համաժողովը Լիանա Գյուրջյանը ստացել է 2019 թ․-ի Եվրոպայի առաջնության փոփոխված մեդալները Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Յոսրի Բարսումի հետ․ քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացը Արագածոտնի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է բենզինի վաճառքը Թուրքիայում ձերբակալվել են դպրոցների վրա հարձակումների սպառնալիքի համար կասկածվող անձինք Իրանը մասամբ բացել է օդային տարածքը «Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ 17 անձ ձերբակալվել է․ ՔԿ Ավտոերթով պայմանավորված՝ երթևեկությունը ճանապարհների որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի Սպասվում է անձրև Բաղեր Ղալիբաֆը կոշտ քննադատությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին

Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է բրոնզե մեդալներիՖրանսիայում տեղի է ունեցել Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների պետերի 21-րդ համաժողովըԼիանա Գյուրջյանը ստացել է 2019 թ․-ի Եվրոպայի առաջնության փոփոխված մեդալներըՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումըԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Յոսրի Բարսումի հետ․ քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացըԱրագածոտնի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է բենզինի վաճառքըԹուրքիայում ձերբակալվել են դպրոցների վրա հարձակումների սպառնալիքի համար կասկածվող անձինքԻրանը մասամբ բացել է օդային տարածքը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ 17 անձ ձերբակալվել է․ ՔԿԱվտոերթով պայմանավորված՝ երթևեկությունը ճանապարհների որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվիՍպասվում է անձրևԲաղեր Ղալիբաֆը կոշտ քննադատությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեինՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումՍի Ցզինպինը «շատ ուրախ է» Հորմուզի նեղուցի բացման համար․ ԹրամփՎենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակըՀՀ վարչապետի ճեպազրույցըԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբՆուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը վաղը ժամանակավորապես կփակվի երթևեկության համարՁերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորըՕդանավակայան տանող ճանապարհը նորոգվում էժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըՀայտնի են ձիասպորտի Հայաստանի մեծահասակների առաջնության հաղթողներըՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններԽարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջըԲարսելոնան նոր պահանջներով դիմել է ՈւԵՖԱԽաղաղության ուղերձներ Սյունիքից․ Մեղրին 2026 թ-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքն էԹուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափումԴուբայի գլխավոր խորհրդանիշներից մեկը ժամանակավորապես կփակվիWarner Bros.-ը հաստատել է «Game of Thrones: Aegon’s Conquest» աշխատանքային վերնագրով լիամետրաժ ֆիլմի մշակումըՌեալը տրանսֆերի է հանել ԿամավինգայինԱրհեստների միջազգային փառատոն` Մեղրի և Ագարակ համայնքներումԷրոլ Մասկը Ռուսաստանում կազմակերպում է վճարովի «VIP հանդիպումներ» Մենք պայքարեցինք մինչև ամենավերջ, սակայն դա բավարար չէրԸմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականների կազմերըՊանելային քննարկում՝ նվիրված Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք». Ագարակկում բացվել է մշակութային Արտ էքսպո ցուցահանդեսԲելգիացի հայ մարզիչը մեծ պատիվ կհամարի Հայաստանի հավաքականը մարզելու հնարավորությունըԼիբանանում հրադադարից հետո տասնյակ հազարավոր տեղահանվածներ վերադառնում են տունՍամվել Կարապետյանի աջակիցների ակցիայի ժամանակ 17 անձ է ձերբակալվել. ՆԳՆՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը բազմակողմ դիվանագիտությանըՄԻՊ-ն այցելել է «Վանաձոր» ՔԿՀ, զրուցել ազատությունից զրկված անձանց հետՀայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերՄենք քայլ առ քայլ առաջ ենք տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. ԷրդողաՎթար Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին. տուժածը հոսպիտալացվել էՀորմուզի նեղուցով առևտրային նավերի անցումը բաց էՀարավային Կովկասն արդեն մտել է խաղաղության փուլԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից եւ Ղազախստանից Հայաստան ներկրվել է 26 հազ. տոննայից ավելի ապրանքԱվարտել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթարի վերացումըԱլեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի հետՀրվ․Կովկասի երկրները կենտրոնանում են տարածաշրջանային կապերի և դիվանագիտության ամրապնդման վրա
Հայաստան

«Կանաչ դաշտի Գոքորը»․ Վերջին անգամ զանգելիս ասաց՝ մամ, գիտես չէ՞, քո տղան հերոս ա (Տեսանյութ)

18-ամյա Գրիգոր Տաշչյանը օգոստոսի 27-ին զորակոչվել էր բանակ։ Պատերազմի առաջին օրվանից մասնակցել էր մարտական գործողությունների Հադրութում, ապա՝ Շուշիում, սակայն թաքցրել էր ծնողներից։

«Մեզանից մինչև վերջ թաքցրել է, որ ռազմական գործողությունների մեջ է։ Ասում էր՝ ապահով ենք, թաքստոցներում ենք։ Բայց, միևնույնն է, ես զգում էի, որ մի բան այն չէ։ Վերջին անգամ զանգեց նոյեմբերի 6-ի երեկոյան, երբ իրենց տեղափոխում էին Շուշի, բայց կրկին չասաց, որ առաջնագծում է։ Ասաց՝ մամ, գիտես չէ՞, քո տղան հերոս ա։ Ասացի՝ հա բալես, դու իմ հերոսն ես, բայց զգույշ եղեք։ Այն, ինչ մեր 18-20 տարեկան երեխաները տեսան, շատերս ամբողջ կյանքի ընթացքում չենք տեսնում»,- NEWS.am-ի հետ զրուցում ասաց Գրիգորի մայրը՝ Լիանա Տաշչյանը։

Զինակից ընկերները Գրիգորի ծնողներին պատմել են, որ արկի հարվածից Գրիգորը երկու վիրավորում էր ստացել՝ աջ ուսին և կրծքավանդակին։ Սակայն, երբ տեսել է իրենց ուղղությամբ եկող թշնամու ջոկատը, ձախ ձեռքով կրակ է բացել նրանց վրա, որպեսզի ընկերները կարողանան փախչել։

«Հուղարկավորությանը եկած զինակից ընկերները պատմում էին, որ արկն ընկել է իրենց վրա ու իրենք սկսել են փախչել տարբեր ուղղություններով։ Հետո տեսել են, որ թուրքերը գալիս են։ Այդ ժամանակ Գրիգորն արնաքամ վիճակում զենքը վերցրել է ձեռքը և կրակել թուրքերի ուղղությամբ՝ տղաներին ասելով՝ ինչքան ուժ ունեք վազեք, փախեք։ Թուրքերից մի քանիսին խփել է, մի քանիսը փախել են։ Տղաները փրկվել են, իսկ Գրիգորը մնացել է մենակ ու արնաքամ եղել»,- նշեց Գրիգորի հայրը՝ Հրաչ Տաշչյանը։

Գրիգորին իրենց թաղամասում ասում էին «կանաչ դաշտի Գոքոր», քանի որ աննկարագրելի մեծ սեր է ունեցել ֆուտբոլի հանդեպ, պարապել է «Բանանց» և «Փյունիկ» ակումբներում, բայց ծնկի վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել։ Գրիգորը մեծ նպատակ ուներ՝ բիզնեսմեն դառնալ ու տուն գնել ծնողների համար։ Փոքր քրոջը՝ Էմիլիին, վերջին զանգի ժամանակ ասել էր՝ Նոր տարուն գալու եմ, դու անակնկալ ունես։

«Ընկերներն ասում էին, որ անգամ քնած ժամանակ Գրիգորն իր վրայից զրահաբաճկոնը և սաղավարտը չէր հանում և բարկանում էր, եթե տղաներից մեկը հանում էր, կամ զենքի նկատմամբ անուշադիր էր։ Գրիգորը Ռուսաստանի քաղաքացի էր, իրեն այստեղ չէին տանի ծառայության, բայց ասաց, որ անպայման պետք է հայկական բանակում ծառայի»,- ասաց Լիանա Տաշչյանը։

Գրիգոր Տաշչյանը նահատակվել է նոյեմբերի 8-ին Շուշիում։ Հուղարկավորվել է նոյեմբերի 19-ին Եռաբլուրում։