Պետական դավաճանություն գործած անձը ոչ միայն չի ձերբակալվել, այլ հանգիստ ֆռֆռում է
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ վարչության անդամ Մարինե Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«2018 թ. նոյեմբերի 26–ին «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարեց. «2018թ. հեղափոխությունն ավելի կարևոր հաղթանակ էր, քան Արցախյան ազատամարտում հաղթանակը»:
Նույն թվականի նոյեմբերի 27-ին «Հայելի ակումբ»-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դավիթ Շահնազարյանն անդրադարձավ Սասունի Միքայելյանի արտահայտած կարծիքին՝ մասնավորապես նշելով. «Այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանը, իրականում դա քաղաքական ծրագիր է, որը իրականացնում է Նիկոլ Փաշինյանը: Այսինքն՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՓՈԽԱՐԵՆ» և հավելեց. «Այսօրվա իշխանությունը կոնկրետ Արցախի համար շատ ավելի մեծ վտանգ է, քան Ադրբեջանն իր բոլոր զինված ուժերով»՝ կոչ անելով օր առաջ ազատվել այս վարչախմբից:
2018թ.-ի դեկտեմբերի 4-ի ասուլիսի ժամանակ Շահնազարյանը հայտարարել է. «Ես այսօր բոլոր փաստերը չի, որ ձեզ ներկայացրել եմ, որոնք ապացուցում են ներկայիս գործող վարչախմբի հակաարցախյան քաղաքականությունը: Դեռ շատ բան կա»։
2018 թ.-ի դեկտեմբերի 5-ին Դավիթ Շահնազարյանը հրավիրվեց ԱԱԾ՝ պարզաբանումներ տալու նոյեմբերի 27-ի և դեկտեմբերի 4-ի ասուլիսներում Արցախի վերաբերյալ արված հայտարարությունների մասով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ըստ ԱԱԾ-ի՝ Շահնազարյանը մամուլի ասուլիսների ընթացքում արել էր հայտարարություններ, որոնցում առկա էին ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ հանցակազմի հնարավոր տարրեր և դրանք դիտվել էին որպես ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (ԱԱԾ հաղորդագրության լինքը մեկնաբանություններում)։
Ինչո՞ւ ԱԱԾ-ն հետևողական չեղավ այս հայտարարությանը, չքննեց և չձեռնարկեց քայլեր պետական դավաճանությունը կանխելու համար:
Հասկանում եմ, որ այն ժամանակ շատ անտեղյակների համար Շահնազարյանի ասածը ֆանտաստիկայի ժանրից էր, բայց ոչ պրոֆեսիոնալ աշխատակիցներով համալրված ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտների համար:
Փաստացի, Շահնազարյանի ասածները երկու տարի անց կատարվեցին, բայց պետական դավաճանություն գործած անձը ոչ միայն չի ձերբակալվել, այլ հանգիստ ֆռֆռում է և դեռ հանդգնում է հոխորտալ ու մատ թափ տալ ուրիշների վրա:
Հիմա հարց. Ե՞րբ է ԱԱԾ-ն վերջապես զբաղվելու իր գործառույթներով՝ երկրի անվտանգության հետ կապված հարցերով»:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել