«Այնտեղ ռազմական պարտություն չի գրանցվել, այնտեղ այլ պարտություն է եղել… քաղաքական». ռուս ռազմական փորձագետն՝ արցախյան պատերազմի մասին
Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն իր յութուբյան Соловьёв LIVE ալիքի ուղիղ եթերում ռուս ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովի հետ զրուցել է արցախյան պատերազմում հայկական կողմի պարտության մասին:
«Հայաստանն ամբողջովին գտնվում է շատ մեծ հուսահատության մեջ: Այն, ինչ այնտեղ տեղի ունեցավ… չեմ կարծում որ այնտեղ ռազմական պարտություն է տեղի ունեցել: Այնտեղ այլ պարտություն է եղել… քաղաքական»,- շեշտել է Լեոնկովը:
Սոլովյովը համաձայնել է այդ տեսակետին՝ նշելով, որ «առաջին իսկ օրերին, չնայած ամբողջ տեխնիկայի, այդ թվում՝ անօդաչուների առկայությանը»՝ ադրբեջանական ուժերը «չեն կարողացել անգամ 1.5 կմ առաջ շարժվել»:
«Ամենածանր մի քանի օրը պահել են, խափանել են բլից-կրիգը, իսկ հետո հանկարծակի վերցրին ու քանդվեցին: ԱՀա և ոչ ոք չկա: Տեխնիկան հանձնել են: Ինչպե՞ս կարելի էր չպայթեցնել տանկերը»,- հայտարարել է հաղորդավարը՝ նկատի ունենալով Բաքվի ռազմական շքերթի ժամաակ ցուցադրված հայկական և արցախյան տեխնիկան:
«Այնտեղ դա ըստ հրամանի է եղել»,- հավելել է Լեոնկովը, ապա անդրադարձել նաև Շուշիի հարցին: «Ուշադիր նայել եմ, կարդացել … Տեղեկությունը հետևյալն է, որ Շուշին վերցրել է ոչ թե ադրբեջանական բանակը, այն վերցրել է ԴՀԽ-ն (դիվերսիոն-հետախուզական խումբը՝ խմբ.)… Դրանից հետո տեղի են ունեցել այն իրադարձությունները, որ գիտենք, համաձայնություն է ստորագրվել և այլն»,- հայտարարել է Լեոնկովը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները