Իմ քաղաքացիներին կոչ եմ անում զինվել համբերությամբ. կարմիրբերետավոր Լևոն Տոնոյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
2020 թվականի դեկտեմբերի 12-ին դիմումիս համաձայն ազատվեցի ոստիկանությունում ծառայությունից: Ընդամենը մի քանի օրից, դեկտեմբերի 28-ին լրանալու էր ոստիկանությունում իմ ծառայության 4-րդ տարին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության պարեկապահակետային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի ծառայող (կարմիր բերետ) Լևոն Տոնոյանը:
«4 երկար ու ձիգ տարիներ, որոնց ընթացքում շատ փորձությունների ու դժվարությունների միջով անցա: Ինձ համար բերետավոր լինելը և այդ ստորաբաժանումը ներկայացնելը պատիվ է եղել:
Շնորհակալություն եմ հայտնում Երևան քաղաքի վարչության պետից դիմումս ընդունելու և համաձայնությունը տալու համար:
Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև իմ ողջ նախկին և ներկա սպայական ու շարքային կազմից այս 4 տարվա հիշողությունների համար: Ու կապ չունի մենք ցույցի էինք, թե սովորական քաղաքային ծառայության, Հայաստանում, թե Արցախում: Մենք անգամ ամենածանր օրերին կգտնեինք պոզիտիվությունը պահելու առիթներ:
Չեմ ցանկանա ծավալվել ազատմանս դրդապատճառների վերաբերյալ:
Ուղղակի կմաղթեմ անփորձանք ծառայություն բոլոր ոստիկաններին ու կապ չունի Հատուկ գումարտակից եք, թե Հրեշտակներից, ՊՊԾ-ից եք, թե ՊՊԳՎ-ից, բաժնի աշխատող եք, թե Ոստիկանության զորքերից... դուք բոլորդ իմն եք, իսկ ես ձեզանից մեկն եմ: Շատ կկարոտեմ բոլորիդ: Հպարտ եմ, որ Ձեր կողքին եմ եղել և ներկայացրել եմ ոստիկանությունը այս երկար տարիները:
Իմ քաղաքացիներին ուղղակի կոչ կանեմ համբերությամբ զինվել ու չփորձել ոստիկանի արժանապատվությունը վիրավորել: Մենք Հայաստանի պայմանների համար շատ ցածր աշխատավարձով, բայց անձնուրացությամբ միշտ ծառայել ենք: Ու, եթե դուք կարող եք աշխատել երկու կամ ավել աշխատանքներին, ոստիկանը անգամ դրա իրավունքը չունի, ուր մնաց ժամանակը: Եթե ձեր երեխան տեսնում է ձեզ աշխատանքի գնալուց կամ գալուց, ապա իմացեք, որ շատ ոստիկանների երեխաները անգամ դրա հնարավորությունը չունեն: Եթե դուք կարող եք ձեզ համար անվտանգ աշխատել ու գնալ տուն, ապա ոստիկանի ամեն օրը փորձություն է, որի միջով ստիպված թե նա, թե նրա տանեցիներն են անցնում:
Դե հիմա ինքներդ մտածեք, ո՞վ կարող է աշխատել այդ պայմաններում, չկորցնելով իր անձնուրացությունը և արժանապատվությունը:
Մի՛ փորձեք անգամ վիրավորել ոստիկանին: Ու ով ով, ես լավ գիտեմ, որ հատկապես կարմիր բերետավորների 24 ժամյա ծառայության շնորհիվ է, որ շատ մարդիկ կարող են գիշերվա ամեն ժամի հանգիստ դուրս գալ քաղաք և պարզապես զբոսնել:
Ձեզ համբերություն և առողջություն իմ ոստիկան եղբայրներ ու քույրեր:
Աստված մեր ազգին պահպանի»,- գրել է նա:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել