Շատ-շատերը մտածում են, որ այս իրավիճակից երկիրը կարող է դուրս բերել նախագահ Ռոբերտ Քոչարյանը. Սայաթ Շիրինյան
Շատ-շատերը մտածում են, որ այս իրավիճակից երկիրը կարող է դուրս բերել նախագահ Ռոբերտ Քոչարյանը, բայց քանի որ այսօր ընդդիմությունը ներկայացրել է Վազգեն Մանուկյանին, որը լուրջ ճանապարհ անցած անձնավորություն է, հետեւաբար նաեւ նախագահ Քոչարյանն էլ շեշտեց, որ ինքը սատարում է եւ օժանդակելու է Վազգեն Մանուկյանին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:
Նրա խոսքով, Վազգեն Մանուկյանին սատարում է հասարակության մի ստվար զանգված: Այն, որ դա դեռեւս չի երեւում հրապարակում, դա դեռ ոչինչ չի նշանակում. «Ես վստահ եմ, որ առաջիկայում մենք ունենալու ենք բավականին լուրջ զանգվածային միջոցառումներ եւ նույն հասարակական ճնշման ներքո կարողանալու ենք հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Ոստիկանության վահանների հետեւում թաքնվելով դու չես կարող իշխանություն պահե: Գնալու ես բռնությունների, արյուն է թափվելու, ավելի ես ծանրացվելու քո ու քո ընտանիքի վիճակը»,-ասաց նա:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել