Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել Ալեն Սիմոնյանը ներկայացրել է պատգամավորի երդման՝ առաջարկվող նոր տեքստը, որը կդրվի քվեարկության Ադրբեջանի տարածքով տարանցմամբ պարարտանյութերի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7 %-ով. Ռոմանոս Պետրոսյան ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի վերաբերյալ Ազատազրկում հանուն սիրո Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները Մահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան»- ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրին Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ

2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացելԱլեն Սիմոնյանը ներկայացրել է պատգամավորի երդման՝ առաջարկվող նոր տեքստը, որը կդրվի քվեարկությանԱդրբեջանի տարածքով տարանցմամբ պարարտանյութերի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՎերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7 %-ով. Ռոմանոս ՊետրոսյանՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի վերաբերյալԱզատազրկում հանուն սիրոԹրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրըԺաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքինChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունըԻտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակներըՄահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան»- ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրինՄասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջՄբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի ՌոնալդոյինԿանանց ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնըԲեթհովենյան երեկո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբՍոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԸնտրություններում ժողովրդավարական գործընթացները լուրջ փորձության ենթարկվեցին․ Արթուր ՍաքունցԽստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասինՀրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲԾեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայքԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՀաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերըՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելովԸնդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. ԳալջյանՓաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. ՈւշակովՂրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվելՎառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասինԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելԿմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. ԿոսՊետական բյուջեի ծախսերը հունվար-մայիսին աճել են 4.5%-ովՇիշ նետոցի, ձեռնամարտ ու ապտակներ. ծեծկռտուք Երեւանի ավագանիում (տեսանյութ)Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացըՈւշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակիցՀունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըՀուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթԱմիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոցՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերըԽուզարկություն՝ Իշխան Սաղաթելյանի բնակարանումFreedom Broker Armenia-ն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական գործընկերն էԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն
Կարծիք

Դավաճանության մեխանիկան

Դավաճաններին ատում են անգամ նրանք, ում նրանք ծառայել են: Այս հայտնի ճշմարտությունը այսօր հաստատեց ադրբեջանի նախագահ իլհամ ալիևը:
Նա Արցախը իրենց հանձնելու համար նիկոլին շնորհակալություն հայտնելու փոխարեն այս անգամ էլ հայտարարեց, որ ադրբեջանական պատմական հողեր են Երևանը, Զանգեզուրը ու Սևանը:
Այլ կերպ ասած` հայտարարեց թե հաջորդ պատերազմի իր նպատակները որոնք են: Ասեմ, որ նիկոլով ու նիկոլատիպերով այս ծրագիրը լրիվ իրատեսական կարող է լինել: Նախկինում, մենք կարդալով նմանատիպ հայտարարություն, քմծիծաղ կտայինք, այստեղից կծաղրեինք նրան ու կմոռանայինք: Հիմա, այս զառանցանքները պետք է ընդունել, որպես զգուշացում, քանզի երկրի ղեկին աներես, անինքնասեր դավաճանների խմբակ է, որից ամեն ինչ սպասելի է: Նրանք վախենում են ալիևին պատասխանել, որովհետև ալիևը իրենց մասին շաաատ բան գիտի:
Դրա համար, երբ իմքայլական դավաճաններից օրինակ մեկը զարմանում է` թե բա ալիևի զառանցանքները ինչու եք բերում հայկական դաշտ` պատասխանեմ` դառը փորձը ցույց տվեց, որ արծրունյան իրականությունը, որ կերտել էին նիկոլն ու էրատոն իրականության հետ այնքան կապ ուներ, ինչքան դուք ինքնասիրության ու գիտելիքի: Արնահամ փորձը ցույց տվեց, որ աիևն էր որոշում ինչ գրավի, իսկ ինչը առանց կրակոցի վերցնի, իսկ դուք ձեր ապիկարով լուռ էիք ու անօգնական: ալիևն էր հայտնում տեղեկատվություն, որն ի դժբախտություն մեզ ճշմարիտ էր դուրս գալիս: Հիմա լսենք իր նպատակները, որ պատրաստվենք, լսենք, որ տան մեջ անպատրաստ նստած չլինենք, երբ պարզվի, որ Վարդենիսի կողմից թուրքը սկսել է Սևանի գրավումը:
Մեր դժբախտությունն այն է, որ քաղաքական տգետ ակտիվիստից այդպես էլ քաղաքական գործիչ չդարձած փոխխոսնակը տեսախցիկի առաջ կապիկություն անելով պատմում է սրտաճմլիկ տեսարաններ այն մասին, թե ինչպես էին ինչ որ մարդիկ իրեն փնտրում: Իսկ իրականում… նա պետք է վերցներ մեր գերիների նկարները ու վիդեոները ու….. ջարդեր աշխարհի դռները ու պատմեր այն դաժանությունները, որ նրանց հանդեպ կատարվում են: Ինչու՞: Որովհետև դժբախտաբար հենց նա մանդատ ունի այդպիսի քայլեր անելու:
Եվ վերջում` եթե մտածում եք, որ ազատվեցիք արցախյան խնդրից` ցավում եմ` ստացել եք ավելի մեծ` սյունյաց աշխարհի խնդիր, հայկական խնդիր, որը տանուլ տալու դեպքում, աշխարհում կկործանվի ևս մի հինավուրց ազգ` հայ ազգը: Իր իսկ ջանքերով, իր իսկ ձեռքով ու ցանկությամբ։
Բայց…. դուք մի շեղվեք` ջղայն սմայիկներ դրեք ալիևի ասածների տակ, լացող սմայլիկներ դրեք հայ զինվորների ու գերիների մասին պատմող նյութերի տակ, սրտիկներ դրեք նիկոլի հերթական ստի տակ, ու…. համարեք, որ կատարել եք ձեր բաժին առաքելությունը: Ու…. ու գնացեք Ամանորին պատրաստվելու: