«Հայաստանին անհրաժեշտ է ադեկվատ ղեկավարություն և ադեկվատ կառավարման ապարատ». ռուս փորձագետ
Քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը կարծում է, որ տարածաշրջանում Թուրքիայի ակտիվ գործունեությանը հակառակ, Հայաստանն ամբողջությամբ իր վերահսկողության տակ հայտնվել չի կարող, հայտնում է riafun.ru կայքը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրի վերջին կետով Հայաստանի տարածքով կառուցվելու է Նախիջևանն Ադրբեջանի մնացած տարածքներին կապող միջանցք, որը Թուքիայի համար ճանապարհ է բացում դեպի Ադրբեջան և Կասպից ծով: Այս ամենը Անդրկովկասի վարաբաշխմանն ուղղված ծրագրեր են դեռևս 1990-ականներից, և դրանց իրականացման համար լուրջ քայլեր են կատարվել» - ասել է Արեշևը «Լեռնային Ղարաբաղ. Նոր աշխարհ» թեմայով քննարկամն շրջանակներում:
Փորձագետը կարծում է, որ Թուրքիայի ձգտումներին հակառակ, Հայաստանի բնակչության մեծամասնությունը երբեք կողմ չի լինի Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական կցորդը լինելուն: Նա համոզված է, որ Հայաստանի ապագան որպես անկախ պետություն ամբողջովին կապված է Ռուսաստանի Դաշնության հետ:
«Չնայած որոշակի դժվարությունների, Հայաստանը վարում էր արդյունավետ դիվանագիտական քաղաքականություն առաջին հերթին ռուսական ուղղությամբ, ինչը թույլ էր տալիս Հայաստանին զարգանալ շրջափակման մեջ: Հիմա նույնպես կա հնարավորություն դրա համար, սակայն պետք է ստեղծել ադեկվատ ղեկավարություն և ադեկվատ կառավարման ապարատ: Ինչպես նաև պետք է վերանայել և բարելավել հարաբերություններն Իրանի հետ, որոնք վերջին տարիներին ևս հետընթաց են ապրել»,– ասել է փորձագետը:
Փորձագետը նաև նշել է, որ եթե վերոնշյալ հարաբերությունները չկարգավորվեն Հայաստանը կարող է կանգնել Թուրքիայի ընդլայնման վտանգի առջև:
«Սկզբում դա կարող է լինել ապրանքների ընդլայնման, ապա նաև ազդեցության այլ՝ փափուկ և կոշտ տարբերակների տեսքով», եզրափակել է Արեշևը:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները