Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է այս օրերին ակտիվ կիրառել տեղեկատվական մի քանի տեխնոլոգիա
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ ժողովրդի ինտելեկտուալ մասը, այսինքն՝ մեծամասնությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, վերջինիս թիմը ջանք ու եռանդ չի խնայում «ջրի վրա» մնալու համար: Սակայն այդ ճանապարհին օր օրի այնպիսի արտահայտություններ են թույլ տալիս, որ արդեն բազմաթիվ կարծիքներ կան, թե նրանք կորցնում են բանականության վերջին նշույլները:
Մասնավորաբար, մեկն ասում է, թե Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում, մեկ ուրիշը կոչ է անում Պուտինի հրաժարականն էլ պահանջել, քանի որ նա էլ է ստորագրել եռակողմ հայտարարությունը, մյուսն ընդհանրապես առաջարկում է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, մեկ այլը «արջն ահից է գոռում» սկզբունքով ամեն օր գրում է, թե «թավիշ չի լինելու», հաջորդն ասում է, թե «Կաթողիկոսն ու Արամ Ա-ն ժողովուրդ չեն», պատահական պատգամավոր դարձած մեկն էլ «կզած» է համարում համայնքների ղեկավարներին եւ այլն, եւ այլն:
Նման «մտքերից» հատորներ կարելի է գրել: «Փաստի» հետ զրույցում հոգեբաններն ասում են, որ սա շատ տիպիկ վիճակ է, երբ մարդն զգում է վտանգը եւ հիստերիկ նոպայի մեջ փորձում է փրկվել, բայց թույլ է տալիս այնպիսի սխալներ, որոնք ձնագնդի էֆեկտով բերում են նոր սխալների:
Ի դեպ, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է այս օրերին ակտիվ կիրառել տեղեկատվական մի քանի տեխնոլոգիա. ի մասնավորի, մեկը վերաբերում է ժողովրդի անունը շահարկելուն, երբ անընդհատ դաշտ կնետվի գաղափար, թե իբր ժողովուրդը սատարում է իրենց, եւ երկրորդ, որը բխում է առաջինից, թե իբր այս պահին ընտրություն լինելու դեպքում իրենք դարձյալ մեծամասնություն կկազմեն:
Վերջինս շատ տարածված մանիպուլյատիվ միջոց է, որն առաջին հերթին ուղղված է հենց սեփական թիմի փլուզված «դուխը» պահելուն: Ամենայն հավանականությամբ, հենց այս հանձնարարության կոնտեքստում են որոշ պատգամավորներ պնդում, թե իրենք հանդիպում են ընտրողներին, թե իրենց ընտրողներն իրենց կողքին են եւ այլն:
Սակայն փաստն այն է, որ «իմքայլականները» ԱԺ շենք-տուն երթուղուց շեղվելու ո՛չ համարձակություն ունեն, ո՛չ երես: Ինչ վերաբերում է ընտրողներին, ապա նրանց գերակշիռ մեծամասնությունը ընտրող չունի. նրանք հայտնվել են խորհրդարանում մեկ անձի շնորհիվ, իսկ այդ մեկ անձի ներկայիս վարկանիշն ուղղակի կապ չունի 2018 թվականի հետ: Իրականությունը՝ եւս»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել