Ռուս քաղաքագետ. Փաշինյանի մնալը վարչապետի պաշտոնում չափազանց անհրաժեշտ է Իլհամ Ալիեւին
Ղարաբաղյան համաձայնագիրը փաստացի քաղաքական ինքնասպանություն դարձավ Փաշինյանի համար: Այս մասին «Գազետա»-յի հետ զրույցում ասել է ՌԳԱ ՄՏՀԻ Կովկասի գծով առաջատար գիտաշխատող Վադիմ Մուխանովը:
«Հայաստանի քաղաքական ձախողումն ակնհայտ է, եւ այժմ ընդդիմությունը փորձում է հեռացնել վարչապետին` որպես հիմնական պատասխանատու անձի: Փաշինյանի ամբողջ վարկանիշը փլուզվել է, նրան դեմ են նույնիսկ նրանք, ում մոտ մինչեւ վերջերս այդպիսի տրամադրություններ չէին նկատվում: Մասնավորապես, Հայ Առաքելական եկեղեցին, ինչն արդեն բավականին լուրջ ազդանշան է: Հատկապես` Կաթողիկոսի կոչի ֆոնին, ով շատ ծանրակշիռ եւ լուրջ ֆիգուր է Հայաստանում: Բնակչությունը լսում է նրան, հատկապես, երբ մարում է քաղաքական էլիտան»,- հավելել է փորձագետը:
Ներկայումս ընդդիմադիր կուսակցությունները, այդ թվում` «Հայրենիքի փրկության կոմիտեի» ձեւաչափով, մարդկանց կոչ են անում շարունակել փողոց դուրս գալ` երկրի ղեկավարի հեռացմանը հասնելու համար:
Արդյո՞ք դա կնպաստի Փաշինյանի հեռանալուն, հայտնի չէ: Հատկապես հաշվի առնելով, որ գրեթե մեկ ամիս շարունակվող տարատեսակ ցույցերի ժամանակ նա այդպես էլ չհամաձայնեց իր հակառակորդների պահանջների հետ: Վադիմ Մուխանովի կարծիքով` կարեւոր է հաշվի առնել, որ վարչապետի դեմ խաղում է ոչ միայն ընդդիմության դժգոհությունը, այլ նաեւ մի շարք այլ գործոններ:
Մասնավորապես, դժգոհների ճամբարին միանում են փախստականները Լեռնային Ղարաբաղից, հայկական սփյուռքը, որն ակտիվորեն միջոցներ ուղարկում տարածաշրջանում հակամարտության ընթացքում, եւ հենց իրենք` կառավարության գործողություններից եւ պատերազմում կրած պարտությունից հիասթափված Հայաստանի բնակիչները:
«Փաշինյանի դեմ ուժերի կոալիցիան դանդաղորեն ձեւավորվում է: Առայժմ այն մասնատված է, բայց այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ վարչապետի վրա ճնշումը հետեւողականորեն աճում է: Նա հազիվ թե կարողանա իր պաշտոնում մնալ մինչեւ ժամկետի ավարտը: Սակայն այս պահին անչափ դժվար է ասել, թե նրան ստույգ որքան ժամանակ է մնացել»,- կարծում է փորձագետը:
Մուխանովը վստահ է, որ Հայաստանի բնակչության զգալի մասը չի ների Փաշինյանին Ղարաբաղում ձախողման համար: Նրա խոսքով՝ հայ առաջնորդը կարող է միայն փորձել վերջը հետաձգել, փորձել մանեւրել, բայց վարչապետն այլեւս չի կարողանա վերադարձնել ժողովրդականությունն ու վստահությունը:
Ընդ որում՝ իր պաշտոնից վարչապետի հեռացմամբ ամենեւին ոչ բոլորն են շահագրգռված, շեշտել է փորձագետը: Մասնավորապես՝ վարչապետի պաշտոնում Փաշինյանի մնալը չափազանց անհրաժեշտ է Ադրբեջանին:
«Հենց Փաշինյանն է ստորագրել համաձայնագրի տակ, որով ամրագրվել է ղարաբաղյան պատերազմում Բաքվի ցնցող հաղթանակը, ինչը կարեւոր է Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւի համար: Մյուս կողմից՝ Հայաստանի վարչապետի հեռանալը ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ ի պատասխան ժողովրդական տրամադրությունների Հայաստանում ուլտրաարմատական ուժերի հնարավոր իշխանության գալը կարող է հանգեցնել Ղարաբաղում հակամարտության վերագործարկմանը»,- ամփոփել է փորձագետը:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել