Իշխանությունը մի շարք պաշտոնյաների հրահանգել է երկրից դուրս չգալ․ սահմանապահներին ցուցակ է տրվել
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունների կողմից հրահանգ է եղել հայրենի մի շարք պաշտոնյաներին ամանորյա օրերին դուրս չգալ երկրից:
Ըստ մեր տեղեկությունների՝ սահմանապահներին պաշտոնյաների ցուցակ է ներկայացվել, ըստ որի՝ նրանք պետք է հետեւեն պաշտոնյաներին անուն առ անուն՝ թույլ չտալով դուրս գալ երկրից:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ պաշտոնյաների ցանկում են թե՛ հայրենի գործադիր մարմնի ներկայացուցիչները, թե՛ օրենսդիր մարմնի, որոնց արգելվելու է Հայաստանը լքել: Կարելի է ասել՝ պետական «ապարատում արդեն տեղեկացված են, որ իրենց ելումուտի վրա արգելանք է դրված, ու վերջիններս եթե անգամ մտադրություն ունեն Նոր տարի դիմավորել, տոնական միջոցառումներ կազմակերպել, ապա դա պետք է անեն միմիայն Հայաստանում:
Հիշեցնենք, որ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, որ Երեւանը չի զարդարվելու, գլխավոր տոնածառ չի դրվելու, եւ ժամանակ առ ժամանակ բանավեճեր են ընթանում Ամանորը նշել-չնշելու հետ կապված»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել