ԱԱԾ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին կանչել են ՀՔԾ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը ծանուցագիր է ուղարկել: Ըստ այդմ, Միքայել Համբարձումյանը պետք է դեկտեմբերի 9-ին ներկայանա Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության:
Ըստ էության, ԱԱԾ նախկին տնօրենի ԺՊ-ին հարցաքննության են հրավիրում իր վերջին հայտարարությունների մասով։ Այնպիսի տպավորություն է, որ բոլոր այն պաշտոնյաները, որոնք համարձակվում են ներկայացնել քաղաքական իշխանությունների ձախողումները պատերազմի ընթացքում, հայտնվում են ՀՔԾ-ի տեսադաշտում: Ինչով կավարտվի ԱԱԾ նախկին տնօրենի ԺՊ հարցաքննությունը, և կոնկրետ ինչ գործի շրջանակներում են հրավիրել, պարզ չէ։ Թերևս սպասենք զարգացումներին:
Հիշեցնենք, որ Միքայել Համբարձումյանը նոյեմբերի 12-ին՝ իր հրաժարականից չորս օր հետո հայտարարություն տարածեց՝ նշելով, թե Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ՝ հավելելով. «Ձերբակալություններով, խուզարկություններով և այլ ռեպրեսիվ միջոցներով Ձեզ ցանկալի, դրական արդյունքի հասնել չեք կարող, եթե հասնեք էլ` դա լինելու է խիստ ժամանակավոր: Երկրում պետք է օր առաջ անցկացնել արտահերթ ընտրություններ, և եթե Դուք վստահ եք, որ Ձեր գործողությունները ճիշտ են եղել, ժողովուրդը պետք է տա իր գնահատականը` ընտրության արդյունքներով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր