Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանը մտադիր է ունենալ 110 հազար GPU. Firebird AI-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայան Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն. վարչապետը հանդիպել է ՓՄՁ ներկայացուցիչների հետ Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց ԱՄՆ-ը կրկին ժամանակավորապես թույլատրել է ռուսական նավթի հետ կապված գործարքները Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ստամբուլում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ «Ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ» մոտեցումը դաշինքի առանցքային նպատակն է ՆԳՆ ստորաբաժանումները իրականացրել են հուշարձանների լվացման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ «5G կապի» թարմացման անվան տակ ստացվող հեռախոսազրույցներն ընդհատեք․ ոստիկանությունը զգուշացնում է Հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում Ավտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվածից մինչև «Շիրակ» օդանավակայան Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն Ֆրանսիայում Ուկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին

Հայաստանը մտադիր է ունենալ 110 հազար GPU. Firebird AI-ի համահիմնադիր Ալեքսանդր ԵսայանԿա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն. վարչապետը հանդիպել է ՓՄՁ ներկայացուցիչների հետՖրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոցԱՄՆ-ը կրկին ժամանակավորապես թույլատրել է ռուսական նավթի հետ կապված գործարքներըԱլեն Սիմոնյանը հանդիպել է Ստամբուլում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ«Ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ» մոտեցումը դաշինքի առանցքային նպատակն էՆԳՆ ստորաբաժանումները իրականացրել են հուշարձանների լվացման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ«5G կապի» թարմացման անվան տակ ստացվող հեռախոսազրույցներն ընդհատեք․ ոստիկանությունը զգուշացնում էՀիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրումԱվտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվածից մինչև «Շիրակ» օդանավակայանՀայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն ՖրանսիայումՈւկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներինՀՀ ԲՏԱ նախարարության և Firebird AI ընկերության միջև պայմանագիր ստորագրվեցԱլեն Սիմոնյանն այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն․ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հարցերի լայն շրջանակ է քննարկվելԱղասի Աղասյանը հետմահու արժանացել է բրոնզե մեդալներիՀանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է՝ ամպրոպՖրանսիայում տեղի է ունեցել Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների պետերի 21-րդ համաժողովըԼիանա Գյուրջյանը ստացել է 2019 թ․-ի Եվրոպայի առաջնության փոփոխված մեդալներըՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումըԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Յոսրի Բարսումի հետ․ քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացըԱրագածոտնի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է բենզինի վաճառքըԹուրքիայում ձերբակալվել են դպրոցների վրա հարձակումների սպառնալիքի համար կասկածվող անձինքԻրանը մասամբ բացել է օդային տարածքըԼավրովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ 17 անձ ձերբակալվել է․ ՔԿԱվտոերթով պայմանավորված՝ երթևեկությունը ճանապարհների որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվիՍպասվում է անձրևԲաղեր Ղալիբաֆը կոշտ քննադատությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեինՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումՍի Ցզինպինը «շատ ուրախ է» Հորմուզի նեղուցի բացման համար․ ԹրամփՎենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակըՀՀ վարչապետի ճեպազրույցըԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբՆուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը վաղը ժամանակավորապես կփակվի երթևեկության համարՁերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորըՕդանավակայան տանող ճանապարհը նորոգվում էժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըՀայտնի են ձիասպորտի Հայաստանի մեծահասակների առաջնության հաղթողներըՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններԽարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջըԲարսելոնան նոր պահանջներով դիմել է ՈւԵՖԱԽաղաղության ուղերձներ Սյունիքից․ Մեղրին 2026 թ-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքն էԹուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափումԴուբայի գլխավոր խորհրդանիշներից մեկը ժամանակավորապես կփակվիWarner Bros.-ը հաստատել է «Game of Thrones: Aegon’s Conquest» աշխատանքային վերնագրով լիամետրաժ ֆիլմի մշակումըՌեալը տրանսֆերի է հանել ԿամավինգայինԱրհեստների միջազգային փառատոն` Մեղրի և Ագարակ համայնքներումԷրոլ Մասկը Ռուսաստանում կազմակերպում է վճարովի «VIP հանդիպումներ» Մենք պայքարեցինք մինչև ամենավերջ, սակայն դա բավարար չէրԸմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականների կազմերը
Քաղաքականություն

Փաշինյանը պետք է հեռանա կամավոր, ցնցումները կարող են ճակատագրական լինել (Տեսանյութ)

Իմ խորին համոզմամբ՝ Վազգեն Մանուկյանը ոչ միայն ամենահարմար, այլև վարչապետի ամենաարդյունավետ թեկնածուն է, որովհետև մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ պարտությունը շարունակվում է, երբ կորուստները շարունակվում են և մեզ անխուսափելիորեն սպասում են բազմաթիվ ճգնաժամեր, որոնք միաժամանակ են լինելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտակարգ և լիազոր դեսպան, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը։

«Կարևորագույն խնդիրը անվտանգության հարցերն են, որոնք բացարձակապես լուծված չեն, և արդեն խոցված, բզկտված անվտանգությունը շարունակում է գահավիժել։ Սոցիալ–տնտեսական ճգնաժամը, եթե չասեմ՝ կոլապսը, ակնհայտ է, այդ թվում՝ հոգեբանական և ամենակարևորներից մեկը՝ մեր արժանապատվության ճգնաժամը։ Շարժումը պետք է համազգային դառնա և իշխանությունները, նրանց սպասարկող ուժերը, մեծ քանակությամբ դրսի ուժեր, թշնամական ուժեր փորձում են Վազգեն Մանուկյան– Նիկոլ Փաշինյան անձերի պայքար ներկայացնել, ինչը բացարձակապես այդպես չէ, պետք է այդ մտածողությունից դուրս գանք։ Շարժման և իշխանությունների նպատակները տրամագծորեն հակառակն են, այս իշխանությունները առաջին օրվանից սպասարկել և մինչև այսօր շարունակում են սպասարկել դրսի ուժերի շահերը»,– ասաց Շահնազարյանը։

Նրա փոխանցմամբ՝ 2018թ.–ից մինչ այսօր Հայաստանի իշխանության ներկայացուցիչները շփումներ են ունեցել Թուրքիայի պաշտոնյանների հետ։

«Փաշինյանի էմիսարները այդ շփումներն ունեցել են սեպտեմբերի 27–ից օրեր առաջ և նույնիսկ պատերազմի ժամանակ։ Առայժմ մանրամասն բացահայտումներ չեմ անի, բայց մոտ ապագայում կխոսեմ նաև դրա մասին։ Ընդամենը մի փաստ ներկայացնեմ. անցյալ տարի Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ Շիրակը պետք է ազատ տնտեսական գոտի լինի, իսրայելական մի ընկերություն պետք է դա սպասարկեր, այնտեղ մեծ մաքսատուն կառուցվեց, այն պատրվակով, որ ավտոմեքենաների մեծ ներկրում կա, բավականին մեծ ծախսեր արվեցին, ինձ կարո՞ղ եք ասել՝ Շիրակը ի՞նչ ազատ տնտեսական գոտի կարող է լինել, որովհետև այնտեղ ընդհանրապես հաղորդակցություն չկա, Շիրակը տարանցիկ տեղ չէ։ Սա այն դեպքում, երբ նախորդ իշխանությունների օրոք Սյունիքն էր ազատ տնտեսական գոտի հայտարարվել, բավական էֆեկտիվ էլ գործում էր Իրանի հետ։ Այսինքն՝ այն ժամանակվանից գիտեին, որ Թուրքիայի հետ պետք է սահմաններ բացվեն, այլ բացատրություն գոյություն չունի, որովհետև աշխարհագրական իմաստով այնտեղ որևէ կոմունիկացիա Հայաստանից դուրս չկա, միակ ճանապարհը Ջավախք գնացողն է»,– ընդգծեց Դավիթ Շահնազարյանը։

Ըստ նրա՝ նոյեմբերի 9–ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթում Հայաստանի և Ադրբեջանի սահմանների վերաբերյալ որևէ խոսք չկա։

«Կա ուրիշ բան, որ զինված ուժերը կանգնում են այնտեղ, որտեղ կան, իսկ այսօր հետ են քաշվում, Սոթքի օրինակը, այն, ինչ կատարվում է Սյունիքում այս իշխանությունների կողմից ոչ թե թողտվություն է, այլ այդ քաղաքականության շարունակությունն է Սյունիքում քաոս ստեղծելը»,– ասաց նա։

Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ նոր ձևավորվելիք կառավարության խնդիրը պետք է լինի եռակողմ փաստաթղթի անորոշությունները շտկելը։

«Այո, մենք չենք կարող դրանից հրաժարվել, բայց այդ փաստաթղթում կան շատ անորոշություններ, որոնք մինչև այսօր իրականացվում են բացառապես ի վնաս մեզ, որովհետև այս իշխանությունը չի էլ փորձում բանակցել և փորձել այդ անորոշությունները ներկայացնել գոնե ինչ–որ մասով, որպեսզի մեր շահերին համապատասխանի, անում է հակառակը։ Շարունակում է սպասարկել մասնավորապես կամ նաև Թուրքիայի և Ադրբեջանի շահերը, ինչն արել է բանակցային ամբողջ գործընթացում։ Ամիսներ առաջ ես հայտարարել էի, որ Փաշինյանի իշխանությունը բանակցում է Լեռնային Ղարաբաղում համատեղ բնակության գոտիների ստեղծման շուրջ և առաջին հերթին, որպեսզի այդ գոտին լինի Շուշին։ Ասում են՝ Շուշին որտեղից է հայտնվել, այդտեղից է հայտնվել։ Ավելին՝ այդ պայմանավորվածությունները Ալիևի հետ եղել են, և ոչ միայն նրա հետ։ 2019թ.–ի հունվարին Փարիզում եռանախագահողների և արտգործնախարարների հանդիպման ժամանակ որոշում էր ընդունվել այսպես կոչված խաղաղության միջոցառումների մասին, այն դեպքում, երբ Ադրբեջանը ակնհայտորեն պատրաստվում էր պատերազմի, հիմա խոսում են ինչ–որ պաշտպանական կառույցների մասին, բայց չէ՞ որ Փաշինյանը հնարավորություն տվեց, որ Ադրբեջանը Արցախի Հանրապետության հետ իր շփման գծով ստեղծի այդ պաշտպանական կառույցները, ես 2018թ.– ի նոյեմբեր–դեկտեմբերին ցույց եմ տվել նույնիսկ այդ կառույցները, երբ այսպես կոչված՝ զինադադարի ռեժիմի պահպանումը Ադրբեջանը բացառապես օգտագործեց դրա համար, մեծ քանակությամբ այդ բլուրները, որոնց նկարները ես այն ժամանակ ցույց եմ տվել, շատացան և դրանք հարձակողական բնույթի էին»։

Ըստ նրա՝ մեր պետականությունը, անվտանգությունը սպառնալիքի տակ է, պետք է կանգնեցնել բազմակողմանի գահավիժումը, որը հնարավորություն կունենա իրականացնել միայն հակաճգնաժամային Կառավարությունը։

«Չափազանց բարդ խնդիր է, և դա հնարավոր է անել միայն ազգային միասնականության շնորհիվ։ Իշխանության առաջին օրվանից Փաշինյանը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունում ունեցել է մի նպատակ, որին ինքը հասել է, բայց ոչ ամբողջությամբ, դա պետք է կանխել։ Ցավոք, մեր հասարակությունը այսօր շարունակում է մնալ մոլորված, հիասթափված, մի մասի մոտ հուսահատություն է, հավատը կորցրել են, կա նաև մի հատված, որը չի ուզում համակերպվել, որ երկուսուկես տարի առաջ շատ մեծ սխալ է գործել։ Ժողովուրդն իր սխալների համար պետք է վճարի, մեր ժողովուրդը հիմա այդ փուլում է, ինչքան շուտ մենք կարողանանք հեռացնել իշխանությանը, այնքան ավելի մեծ հնարավորություն կունենանք մեղմելու բոլոր հետևանքները»,– ասաց նա։

Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ Փաշինյանն իր քաղաքականությամբ պատերազմը անխուսափելի դարձրեց։

«Իր քաղաքականությամբ նա բազմաթիվ փաստարկներ տվեց Ադրբեջանին և Թուրքիային, որով նրանք, ըստ էության, արդարացրեցին այս ագրեսիան, արդարացրեցին իրենց ռազմական հարձակումը Հայաստանի վրա, որը հիմա էլ շարունակվում է։ Սրա միջազգային հետևանքները Եվրոպան դեռ լավ չի գիտակցում։ Եվրոպայի համար «Պանդորայի արկղ» է բացվել, որ հարցերը, խնդիրները և վեճերը կարելի է լուծել ռազմական ճանապարհով, և չափազանց մեծ է վտանգը, որ շատ մոտ ժամանակներս Թուրքիան կարող է նման ռազմական գործողություններ կատարել նաև ԵՄ երկրների նկատմամբ, և մոտակա օրերին Եվրոպայում սպասվում է ահաբեկչության նոր ալիք, դրանք այն նույն ահաբեկչական կենտրոններն են, որոնք սպասարկում էին Թուրքիայի և Ադրբեջանի շահերը, դրանք այն նույն ահաբեկչական կենտրոնի գրոհայիններն են, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանում, Նախիջևանում, և սա լրջագույն վտանգ է։ Աշխարհաքաղաքական այս ծանրագույն զարգացումներում մենք պետք է օր առաջ ունենանք հակաճգնաժամային Կառավարություն, որի ծրագրերն ու գործունեությունը պետք է հիմնված լինեն բացառապես երկու սկզբունքի վրա՝ հայրենասիրություն և պրագմատիզմ»,– ընդգծեց նա։

Շահնազարյանի համոզմամբ՝ օր առաջ Հայաստանը պետք է վերսկսի բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, բայց դա որևէ կերպ չի կարելի անել այս իշխանությունների օրոք, որոնք ըստ նրա՝ այս երկուսուկես տարիների ընթացքում ջուր են լցրել Թուրքիայի և Ադրբեջանի ջրաղացին՝ անընդհատ թուլացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը։

Դավիթ Շահնազարյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա կամավոր, այլապես ցնցումները կարող են ճակատագրական լինել ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։

««Հայրենքի փրկության շարժման» նպատակն է, որ իշխանափոխությունը անցնցում լինի, իսկ Փաշինյանը, էստ էության, հայտարարում է, որ կամ ես կլինեմ Հայաստանի ղեկավարը, կամ Հայաստանը չի լինի։ Սա շահերի բախում է, այսինքն՝ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որի նպատակն է՝ Հայաստանի և Արցախի համար ինչքան վատ, այնքան լավ և այնքան համապատասխանում է իրենց խնդրին, որն իրենց առաջ դրվել է երկուսուկես տարի առաջ։ Այո, անցնցում, որովհետև ցնցումները ճակատագրական կարող են լինել ոչ միայն Հայաստանի համար, այլ ամբողջ տարածաշրջանի համար։ Աշխարհաքաղաքական տարբեր ուժերի բախումները հիմա Հայաստանում շատ բարձր է, և Հայաստանը դարձել է այդ ուժերի բախումների փորձադաշտ, մենք պետք է դա հեռացնենք։ Սա առաջիկա իշխանությունների համար մեկ խնդիրը պետք է լինի և հանրությունը պետք է սթափվի»,– ասաց նա։