Պաշտոնանկ եղած նախարարները չե՞ն հանձնել դիվանագիտական անձնագրերը. ԱԳՆ-ն թաքցնում է տվյալները
Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն հայտարարությունից հետո աշխատանքից ազատված նախարարները եւ մյուս այլ բարձրաստիճան պաշտոնյաները չեն հանձնել իրենց դիվանագիտական անձնագրերը։ Այսպիսի հետեւության հիմքը «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ԱԳՆ-ից ստացված գրությունն է։
Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ իշխանական ուժի որոշ ներկայացուցիչներ պաշտոնանկությունից հետո մտադրվել են մեկնել Հայաստանից եւ բնակություն հաստատել արտերկրում։
Եւ դեռեւս նոյեմբերի 24-ն «Փաստինֆո» -ն դիմել էր ՀՀ ԱԳՆ-ին՝ խնդրելով տեղեկացնել, թե արդյոք նոյեմբերի 10-ից հետո պաշտոնից ազատված նախարարները հանձնել են դիվանագիտական անձնագրերը ու ընդհանրապես նոյեմբերի 10-ից հետո քանի նախկին պաշտոնյա է հանձնել իր դիվանագիտական անձնագիրը։ Բայց ՀՀ ԱԳՆ-ն խուսափել է այս հարցին պատասխանելուց, ինչից կարող ենք եզրակացնել, որ պարզապես ոչ ոք անձնագիր չի վերադարձրել, ինչի համար էլ ԱԳՆ-ն, խախտելով օրենքը, հարցին չի պատասխանել։
Փոխարենը նշել է, թե «Անկախ դիվանագիտական անձնագրերի ֆիզիկական վերադարձի հանգամանքից՝ ԱԳՆ աշխատակիցների կամ դիվանագիտական անձնագիր կրելու իրավունք ունեցող պետական այլ պաշտոնյաների պետական ծառայության առնչվող գործունեության դադարումից հետո, վերջիններիս եւ նրանց ընտանիքի անդամների դիվանագիտական անձնագրերի վավերականության ժամկետը կասեցվում է, այդ մասին տեղեկացվում են նաեւ իրավասու պետական մարմիններ։ Նույնը վերաբերում է նաեւ պաշտոնաթող նախարարներին»։ Իսկ թե ԱԳՆ-ն իր նախաձեռնությամբ քանի դիվանագիտական անձնագրի ժամկետ է կասեցրել՝ նույնպես չեն մանրամասնել՝ նախընտրելով շրջանցել թվային տվյալների տրամադրումը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր